Մարիա Ռեսա
Մարիա Ռեսա անգլ.՝ Maria Angelita Ressa | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 2, 1963 (61 տարեկան) |
Ծննդավայր | Մանիլա, Ֆիլիպիններ[1] |
Քաղաքացիություն | Ֆիլիպիններ և ԱՄՆ |
Կրթություն | Փրինսթոնի համալսարան, University of the Philippines Diliman?, Toms River High School North? և St. Scholastica's College? |
Մասնագիտություն | լրագրող, խմբագիր և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Rappler?[2] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիում[9] |
Կայք | mariaressa.com |
Maria Ressa Վիքիպահեստում |
Մարիա Անջելիտա Ռեսա (անգլ.՝ Maria Angelita Ressa,հոկտեմբերի 2, 1963, Մանիլա, Ֆիլիպիններ[1] ), ֆիլիպին-ամերիկյան լրագրող և գրող, Rappler առցանց լրատվական կայքի համահիմնադիր և գործադիր տնօրեն։ Ֆիլիպինցի առաջին Նոբելյան մրցանակակիրը[10]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներին
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիա Ռեսան ծնվել է 1963 թվականի հոկտեմբերի 2-ին Մանիլայում։ Նրա հայրը մահացել է, երբ նա ընդամենը մեկ տարեկան էր։ Նրա մայրն ամուսնացել է ամերիկացու հետ, իսկ Մարիա Անջելիտան 1973-1986 թվականներին ապրել է ԱՄՆ-ում, որտեղ ավարտել է Փրինսթոնի համալսարանը[11]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիա Անգելիտան հայրենիք վերադարձավ 1986 թվականին՝ Դեղին հեղափոխությունից հետո և սկսեց աշխատել հեռուստատեսությունում։ Նա եղել է Մանիլայում CNN-ի բյուրոյի ղեկավարը 1987-1995 թվականներին և CNN-ի բյուրոյի ղեկավարը Ջակարտայում 1995-ից 2005 թվականներին։ 2005 թվականից նա ղեկավարում է ֆիլիպինյան ABS-CBN հեռարձակողի լրատվական ծառայությունը[11], իսկ 2011 թվականին նա ստեղծել և ղեկավարել է Rappler առցանց լրատվական կայքը[12][13][14]։
Հակամարտություն Ֆիլիպինների իշխանությունների հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականին նա դատապարտվել է առցանց զրպարտության համար[15][16] հիմնված վիճահարույց Ֆիլիպինների կիբերհանցագործության մասին օրենքի վրա[17][18]։ Մարիա Ռեսայի հետապնդումը դատապարտվել է իրավապաշտպան կազմակերպությունների և լրագրողների կողմից՝ որպես հարձակում մամուլի ազատության դեմ[19][20][21]։
2019 թվականի փետրվարի 13-ին Ռեսան ձերբակալվեց այն մեղադրանքով, որ 2012 թվականին Ռապլերը իբր կեղծ լուրեր է հրապարակել առ այն, որ գործարար Վիլֆրեդո Քենգն (Wilfredo Keng) իր մեքենան պարտքով է տվել երկրի Գերագույն դատարանի գլխավոր դատավոր Ռենատո Կորոնային։ Հաջորդ օրը նրան գրավի դիմաց ազատ են արձակել։ 2020 թվականի հունիսի 15-ին Մանիլայի դատարանը նրան մեղավոր է ճանաչել զրպարտության մեջ։ Քանի որ Ռեսան Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեի մշտական քննադատն է, նրա ձերբակալությունը և դատապարտումը ընդդիմության և միջազգային հանրության շատերի կողմից դիտվեց որպես քաղաքական դրդապատճառներով արարք[16][22][23][24]։
Նվաճումներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդգրկվել է Time ամսագրի 2018 թվականի «Տարվա մարդ» ցուցակում որպես լրագրողներից մեկը, որը հետապնդվել է իրենց տեսակետների և ճշմարտությունը փնտրելու համար[25][26]։
Ռեսան 25 առաջատար դեմքերից մեկն է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության կողմից ստեղծված տեղեկատվության և ժողովրդավարության հանձնաժողովի կողմից[27]։
2021 թվականին Ռեսան արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի (ռուսական «Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովի հետ միասին)։ Պարգևատրվել է համապատասխանաբար Ֆիլիպիններում և Ռուսաստանում խոսքի ազատության պաշտպանության համար «համարձակ պայքարի» համար[28]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Maria Ressa – Facts
- ↑ https://www.rappler.com/about-rappler/about-us/6677-the-people-behind-rappler
- ↑ http://www.wan-ifra.org/articles/2018/05/31/2018-golden-pen-of-freedom-awarded-to-maria-ressa-of-the-philippines
- ↑ BBC 100 Women 2019: Who is on the list this year? // BBC News Online — 2019.
- ↑ https://www.aaldef.org/blog/emil-guillermo-asian-american-filipina-maria-ressa-wins-nobel-peace-prize/
- ↑ Bakken L. Ø., Thommesen J. K. To journalister får årets Nobels fredspris — Norwegian Broadcasting Corporation, 2021.
- ↑ 7,0 7,1 https://www.tatlerasia.com/people/maria-ressa
- ↑ Tucholskypriset — Swedish PEN Club.
- ↑ https://www.icij.org/journalists/maria-ressa/
- ↑ Arsenault, Adrienne (2017 թ․ ապրիլի 27). «'Democracy as we know it is dead': Filipino journalists fight fake news». CBC News.
- ↑ 11,0 11,1 «'Journalists are under attack globally': Maria Ressa». South China Morning Post (անգլերեն). 2019 թ․ մայիսի 26. Վերցված է 2020 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «The People Behind Rappler». Rappler. 2012 թ․ հունիսի 17. Վերցված է 2014 թ․ մայիսի 12-ին.
- ↑ Colin Chan (2012 թ․ ապրիլի 2). «Interview with Maria Ressa, CEO of Rappler.com». TheNewMedia.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 12-ին.
- ↑ Arsenault, Adrienne (2017 թ․ ապրիլի 27). «'Democracy as we know it is dead': Filipino journalists fight fake news». CBC News.
- ↑ Regencia, Ted (2020 թ․ հունիսի 15). «Maria Ressa found guilty in blow to Philippines' press freedom». aljazeera.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ 16,0 16,1 Ratcliffe, Rebecca (2020 թ․ հունիսի 15). «Maria Ressa: Rappler editor found guilty of cyber libel charges in Philippines». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2020 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «Philippines: Maria Ressa's cyber libel verdict 'a method of silencing dissent'». Deutsche Welle (www.dw.com) (բրիտանական անգլերեն). 2020 թ․ հունիսի 15. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Philippine cybercrime law takes effect amid protests». BBC News. 2012 թ․ հոկտեմբերի 3.
- ↑ «Philippines: CFWIJ condemns cyber libel conviction of Maria Ressa». The Coalition For Women In Journalism (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ հունիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «US Senators Durbin, Markey, Leahy slam Ressa libel verdict». Philippine Daily Inquirer (անգլերեն). 2020 թ․ հունիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 29-ին.
- ↑ Cabato, Regine (2020 թ․ հունիսի 15). «Conviction of Maria Ressa, hard-hitting Philippine American journalist, sparks condemnation». The Washington Post.
- ↑ Leung, Hillary (2019 թ․ փետրվարի 14). «Philippines Journalist Maria Ressa Released on Bail After Arrest for 'Cyber Libel'». Time. Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ Gonzales, Cathrine (2020 թ․ հունիսի 15). «Robredo: Ressa's cyber libel conviction a threat to Filipinos' freedom». Philippine Daily Inquirer (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 29-ին.
- ↑ Dancel, Raul (2020 թ․ հունիսի 15). «Court finds prominent Philippine journalist and Duterte critic Maria Ressa guilty of cyber-libel». The Straits Times (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «Metro News Today: Rappler's Maria Ressa among TIME's Person of the Year 2018». League Online News. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ Vick, Karl (2018 թ․ դեկտեմբերի 11). «TIME Person of the Year 2018: The Guardians». Time. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «Maria A. Ressa | Reporters without borders». RSF. 2018 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2020 թ․ հունիսի 15-ին.
- ↑ The Nobel Peace Prize 2021
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Հոկտեմբերի 2 ծնունդներ
- 1963 ծնունդներ
- Ապրող անձինք
- Փրինսթոնի համալսարանի շրջանավարտներ
- Ֆուլբրայթի կրթաթոշակակիրներ
- Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Time-ի վարկածով «Տարվա մարդ» ճանաչվածներ
- Ամերիկացի կին լրագրողներ
- Ամերիկացի քաղաքական մեկնաբաններ
- Նոբելյան մրցանակի կին դափնեկիրներ
- Ֆիլիպինցի գրողներ