Բենսհայմ (գերմ.՝ Bensheim), քաղաք Գերմանիայի Դաշնության Հեսսեն երկրամասում։ Գտնվում է Դարմշտադ վարչական շրջանի ենթակայության տակ։ Մտնում է Բերգշտրասե շրջանի կազմի մեջ։ Զբաղեցնում է 57,83 քառակուսի կիլոմետր տարածք։ 2010 թվականիդեկտեմբերի 31-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 39 729[3] (այդ ցուցանիշով խոշորագույն բնակավայրն է Բերգշտրասե շրջանում)[4]։
Բենսհայմն ընկած է Վերինհռենոսյան դաշտի արևմտյան եզրին, Օդենվալդյան լեռների ստորոտին։ Մերձակա խոշոր բնակավայրից՝ 5,6 միլիոն բնակչություն ունեցող Մայնի Ֆրանկֆուրտից հեռու է մոտավորապես 25[5], Դարմշտադից՝ 22, Հայդելբերգից՝ 35, Մանհայմից՝ 32 կիլոմետր։
Հնագիտական պեղումների արդյունքները վկայում են, որ Բենսհայմի ներկայիս տարածքում դեռևս 3.500 տարի առաջ բնակավայր է եղել։ Պատմական փաստաթղթերում քաղաքի մասին առաջին անգամ հիշատակվել է 765 թվականին՝ հարևանությամբ կառուցված Լորշ վանքի առնչությամբ[6]։ 956 թվականին ստացել է տոնավաճառներ անցկացնելու իրավունք, 13-րդ դարում՝ ազատ քաղաքի կարգավիճակ[4] և ծաղկում է ապրել մինչև 1301 թվականին հրդեհի մատնվելը։ Դրանից հետո քաղաքի տերերն ու ճակատագիրը հաճախ են փոփոխվել[4][4]։