Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

Ասսամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ասսամ

Զինանշան

ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ԿարգավիճակՀնդկաստանի նահանգ
Մտնում էՀնդկաստան
ՎարչկենտրոնԴիսպուր
Օրենսդրական մարմինԱսսամի օրենսդիր ժողով
Պաշտոնական լեզուներասսամերեն, Բոդո և բենգալերեն
Բնակչություն31 205 576 մարդ (2011)[1]
Տարածք78 438 կմ²
Հիմնադրված էհունվարի 26, 1950 թ.
Սահմանակցում էՆագալենդ, Արունաչալ Պրադեշ, Մանիպուր, Մեգհալայա, Տրիպուրա, Արևմտյան Բենգալիա, Միզորամ, Sylhet Division? և Բութան
ISO 3166-2 կոդIN-AS
Ավտոմոբիլային կոդAS
Անվանված էենթդ․ uneven? և ենթդ․ Ahom Kingdom?
assam.gov.in

Ասսամ կամ Ասսամիյա (ասսամերեն՝ অসম, /əˈsæm/, Ôxôm, [ɔxɔm]), նահանգ Հնդկաստանի հյուսիս-արևելքում, կենտրոնը՝ Դիսպուր։ Նահանգը աշխարհում հայտնի է ասսամի թեյով[2]։

7-րդ դարից Ասսամի տարածքը հայտնի է եղել Կամարուպա անվամբ։ 13-րդ դարում Ասսամը գրավել են ահոմները - (Բիրմայի թայլանդցի ժողովուրդ), որոնք իրենց պետությունն են ստեղծել՝ Ահոմի թագավորություն (կամ Ասսամի թագավորություն, 1228-1826 թվականներ), որի անունով էլ կոչվել է երկիրն ու ժողովուրդը։ Ժամանակի ընթացքում ահոմները ձուլվելով տեղաբնիկներին, ընդունել են նրանց լեզուն և կուլտուրան։ Առաջին անգլո-բիրմայական պատերազմի (1823-1826) արդյունքում բիրմացիները պարտվեցին և Յանդաբուի պայմանագրի համաձայն 1826 թվականին բրիտանացիները Ահոմի թագավորությունն իրենց հսկողության տակ վերցրին։

1874 թվականին Ասսամի ձևավորմամբ կլիմայական բարենպաստ պայմաններից ելնելով, բրիտանացիները Շիլոնգը (անգլ.՝ Shillong, հինդի՝ शिलांग, բենգալերեն՝ শিলং) դարձրին մայրաքաղաք։ 1879 թվականի հունիսի 12-ին Ասսամի մեծ երկրաշարժից Շիլոնգը խիստ տուժեց, բայց շարունակեց մնալ մայրաքաղաք[3]։ 1947 թվականին, երբ Հնդկաստանն անկախություն ձեռք բերեց, Ասսամը դարձավ մեծ նահանգ՝ կազմելով Հնդկաստանի հյուսիսարևելյան մասը։ Սակայն շատ անկայուն էր երկրի վիճակը։ Ազգային-ազատագրական շարժումների արդյունքում մասնատվեց Ասսամը։ 1972 թվականին Մեգհալայա նոր նահանգի ձևավորմամբ Ասսամի մայրաքաղաքը տեղափոխվեց Դիսպուր։

Ասսամը և նրանից կախման մեջ գտնվող «յոթ քույրերը»՝ ինքը Ասսամը, Մանիպուրը, Միզորամը, Մեգհալայան, Նագալենդը, Տրիպուրը և Արունաչալ Պրադեշը։

Այժմ Ասսամի նախկին տարածքը կազմում են Ասսամը և նրանից կախման մեջ գտնվող «յոթ քույրերը»՝ ինքը Ասսամը, Մանիպուրը, Միզորամը, Մեգհալայան, Նագալենդը, Տրիպուրը և Արունաչալ Պրադեշը։

1979-1985 թվականներին Բրահմապուտրայի հովիտներում պայքար էր մղվում «ասսամը ասսամցիների համար» (անգլերեն Assam Agitation) կարգախոսով՝ հանուն ձայնի ազատության և ընտրության իրավունքի։ Այն ճնշվեց Հնդկաստանի կառավարության կողմից[4]։ Նոր նահանգների ձևավորումը չմեղմեզ պայքարը, այլ վերածվեց զինված հակամարտության։ Ակտիվությունն է՛լ ավելի աճեց Ասսամի ազատագրման միացյալ ճակատ (ULFA) և Բոդոլանդի ազգային-դեմոկրատական ճակատ (NDFB), հետագայում UPDS, HPDC զինված խմբավորումներ, կազմակերպությունների ստեղծումը։ Այդ կռիվների արդյունքում արտագաղթի խնդիրը սրվեց։ Բոդոլանդը 2003 թվականին ինքնավարություն ստանալով դադարեցրեց պայքարը։

Աշխարհագրական բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասսամի տարածքը 79 հազ կմ² է։ Գրավում է Բրահմապուտրա և Աուրմա գետահովիտները, Արևելյաև Հիմալայների հարավային լանջերը (2500-4500 մ), Ասսամի լեռնաշղթան (մինչև 3826 մ) և Շիլոնգ սարավանդը (1961 մ)։ Ասսամը հիմնականում գյուղական երկիր է՝ գետի հովիտներով, անտառներով և տափաստաններով։

Կլիման արևադարձային մուսսոնային է, տարեկան 2 հազ. մմ (Ասսամի լեռներում՝ 10 հազ. մմ-ից ավելի) տեղումներով։ Գարնանը (մարտ-ապրիլ) և աշնանը(սեպտեմբեր-հոկտեմբեր), տեղումները և ջերմաստիճանը սովորաբար հաճելի և չափավոր են։ Ամռան առավելագույն ջերմաստիճանը 95-100 °F կամ 35-38 °C, իսկ ձմռանը նվազագույնը՝ 43-46 °F կամ 6-8 °C։

Վարչատարածքային բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ասսամի վարչական բաժանումը, 2014 թվական

Ասսամ նահանգի վարչական շրջաններն են․Ասսամի վարչական բաժանումը ըստ 2001 թվականի

  1. Բակսա (ասսամերեն বাক্সা জিলা, անգլ.՝ Baksa)
  2. Բարփեթա (ասսամերեն বৰপেটা জিলা, անգլ.՝ Barpeta)
  3. Բոնգայգաոն (ասսամերեն বঙাইগাওঁ জিলা, անգլ.՝ Bongaigaon)
  4. Գոալպարա (ասսամերեն গোৱালপাৰা জিলা, անգլ.՝ Goalpara)
  5. Գոլագհաթ (ասսամերեն গোলাঘাট জিলা, հինդի गोलाघाट जिला, անգլ.՝ Golaghat)
  6. Դարանգ (ասսամերեն দৰং, անգլ.՝ Darrang)
  7. Ջորհաթ (ասսամերեն যোৰহাট জিলা, անգլ.՝ Jorhat)
  8. Դիբրուջարհ (ասսամերեն ডিব্ৰুগড়, անգլ.՝ Dibrugarh)
  9. Դհեմաջի (ասսամերեն ধেমাজি জিলা, անգլ.՝ Dhemaji)
  10. Դհուբրի (ասսամերեն ধুবুৰী, անգլ.՝ Dhubri)
  11. Կամրուպ, երբեմն Կամպուր (ասսամերեն কামৰূপ গ্ৰাম্যাঞ্চল জিলা, անգլ.՝ Kamrup)
  12. Կամրուպի քաղաքային շրջան (ասսամերեն কামৰূপ মহানগৰ জিলা, անգլ.՝ Kamrup Metropolitan district)
  13. Կարբի–Անգլոնգ (ասսամերեն কাৰ্বি আংলং, հինդի कार्बी ऑन्गलॉन्ग जिला, անգլ.՝ Karbi Anglong)
  14. Կարիմգանջ (բենգալերեն করিমগঞ্জ জেলা, անգլ.՝ Karimganj)
  15. Քաչար (բենգալերեն কাছাড়, անգլ.՝ Cachar)
  16. Կոկրաջհար (ասսամերեն কোকৰাঝাৰ জিলা, անգլ.՝ Kokrajhar)
  17. Լակհիմփուր (ասսամերեն লখিমপূৰ জিলা, անգլ.՝ Lakhimpur)
  18. Մարիգաոն (ասսամերեն মৰিগাও জিলা, անգլ.՝ Marigaon)
  19. Նագաոն (ասսամերեն নগাঁও জিলা, անգլ.՝ Nagaon)
  20. Նալբարի (ասսամերեն নলবাৰী জিলা, անգլ.՝ Nalbari)
  21. Հյուսիսային Քաչար Հիլզ (ասսամերեն উত্তৰ কাছাৰ, անգլ.՝ North Cachar Hills)
  22. Սիբսագար կամ Շիվասագար (ասսամերեն শিৱসাগৰ জিলা, անգլ.՝ Sibsagar)
  23. Սոնիթպուր (ասսամերեն শোণিতপুৰ, անգլ.՝ Sonitpur)
  24. Թհինսուկիա (ասսամերեն তিনিচুকীয়া জিলা, անգլ.՝ Tinsukia)
  25. Ուդալգուրի (ասսամերեն ওদালগুৰি জিলা, անգլ.՝ Udalguri)
  26. Հայլականդի (ասսամերեն և բենգալերեն হাইলাকান্দি জিলা, անգլ.՝ Hailakandi)
  27. Չիրանգ (ասսամերեն চিৰাং জিলা, անգլ.՝ Chirang)

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նագաոն

Բնակչությունը՝ 26 մլն. 655 հազ. 528-ից (2001 թ.) 10 տարում 16.93% (2011 թ.) աճ է գրանցել, հասնելով 31 մլն. 169 հազ. 272[5]։

Բնակչության կազմը՝ ասսամցիներ, բենգալացիներ, օրիաներ և այլն։ Առավել խիտ բնակեցված են Ասսամ նահանգի 27 վարչական շրջաններից Կամրուփ, Նագաոն, Սոնիթպուր, Բարփեթա, Դհուբրի, Դարանգ, Քաչար, Դիբրուջարհ, Թհինսուկիա, Կարիմգանջ շրջանները։ Կրոնական փոքրամասնությունները գերակշռում են Դհուբրի, Գոալպարա, Մարիգաոն, Նագաոն, Հայլականդի շրջաններում։

Բնակչության մեծ մասը դավանում է հինդուիզմ (65 %-ից ավել), իսլամ (մոտ 31 %), քրիստոնեություն (3,7 %)։ Ոչ մեծ քանակ են կազմում բուդդիստները, սիկխերը, ջայնիստները։ Ասսամական ցեղերի շրջանում ամենատարածվածը հինդուիզմն է (90,7 %) և քրիստոնեությունը (8,8 %)։

Տնտեսություն և արդյունաբերություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության 80%-ը զբաղվում է գյուղատնտեսությամբ։ Բնակչության մի մասը աշխատում է թեյի պլանտացիաներում։ Նաև մշակում են, ջութ, բրինձ, կորեկ, եգիպտացորեն, լոբազգիներ, ինչպես նաև ծխախոտ, բամբակ, շաքարեղեգ, գոնգեղ, մանանեխ, մրգեր, բանջարեղեն։ Կան սննդի և թեթև արդյունաբերության ձեռնարկություններ։ Բնակչության մի մասն էլ աշխատում են նավթահորերում։ Զարգացած են տարբեր արհեստներ՝ ջուլհակագործություն, խեցեգործություն և այլն։ Արդյունահանվում է նավթ, քարածուխ և սիլիմանիտ։

Ասսամական գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասսամական գրավոր ամենահին հուշարձանը բանաստեղծ Հեմ Սարասվաթիի «Պրախլադչարիթա» պոեմն է (13-րդ դար)։ Հետագայում ասսամական մշակույթը կարևոր տեղ է գրավել հնդկական բազմալեզու գրականության մեջ։ 14-16-րդ դարերում մեծ ճանաչում են գտել բանաստեղծ Մադհավ Կանդալին և կրոնա-ռեֆորմատորական շարժման պարագլուխ, ասսամական թատերգության հիմնադիր Սանկարդևը։

18-19-րդ դարերում, արտաքին հարձակումների պատճառով, երկրի տնտեսական և մշակութային կյանքն անկում է ապրել։ 19-րդ դարի երկրորդ կեսը նշանավորվել է լուսավորական շարժման վերելքով, երևան են եկել գրական նոր ժանրեր՝ պատմվածք, վեպ (Լ. Բեզբարուա, Ռ. Բարդոլոյ) և այլն։ Ասսամական գրականության համար բնորոշ են անգլիական գաղութարարների դեմ գրված գործերը (Պ. Չոուդխուրի, «Հրաշեկ երգեր»)։ Սոցիալական պրոբլեմատիկան, հասուն հոգեբանությունը, իրականության ռեալիստական նկարագրությունն են տվել ասսամական ժամանակակից գրողներ Ս. Ա. Մալիկան, Չ. Կ. Գոգոյան, Բ. Կ. Բհաթաչարյին, Դինանաթհա Շարմին, Պ. Պհուկանան։

Ասսամական գրականություն

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 2011 census of India
  2. Ассам чай
  3. Jugal Kalita. The Great Assam Earthquake of 1897
  4. Governor of Assam. Report on Illegal Migration into Assam (8 ноября 1998).[1]
  5. Government of Assam Census 2011. "onlineassam".[2] Արխիվացված 2012-06-21 Wayback Machine Retrieved 6 June 2012.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 573
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասսամ» հոդվածին։