ռասային: Զգալի քանակ են կազմում խառնված ռասայական խմբերը (մուլատներ, մետիսներ և այլն): Հ. Ա–ի բնակչության մեծ մասը հիմնականում Եվրոպայից, մասամբ՝ Ասիայից XVI– XIX դարերի վերաբնակվածների, ինչպես նան Աֆրիկայից XVII–XVIII դարերի բերված ստրուկների հետնորդներն են: Բնիկ ժողովուրդները (հնդկացիներ, Էսկիմոսներ, ալեութներ) կազմում են Հ. Ա–ի բնակչության Փոքր մասը: Մեքսիկայի և Կենտրոնական Ամերիկայի այժմյան բնակչությունը ձևավորվել է հիմևականում եկվոր իսպանացիների և տեղացի հնդկացիների միասերումից: Դրանք մարդաբանական առումով խառնածիններ (մետիսներ) են: Խոսում են իսպաներեն: Կարիբյան ծովի կղզիներում բնակվում են առավելապես նեգրեր և մուլատներ, ինչպես նաև եվրոպացիների և աֆրիկյան նեգրերի հետնորդներ, որոնց մեծ մասը խոսում են համապատասխան եվրոպական լեզուներով: ԱՄՆ–ում տիրապետում է անգլերենը, Կանադայում՝ անգլերենն ու ֆրանսերենը: Այս երկրներում տարբեր երկրներից ներհոսքը հանգեցնում է նոր խմբերի առաջացմանը, որոնք աստիճանաբար ձուլվում են ամերիկացիներին և անգլոանադացիներին: ԱՄՆ–ում առանձնանում են նեգրերը, որոնք զգալիորեն պահպանում են մարդաբանական և որոշ մշակութային գծեր: Հ. Ա–ի անգլիախոս ժողովուրդներն են ԱՄՆ–ի ամերիկացիները (մոտ 190 մլն, որից՝ ավելի քան 25 մլն նեգրեր, այստեղ և հետագայում տրվում են 1973-ի տվյալներ), անգլո–կանադացիները (մոտ 10 մլն), ճամայկացիները (2 մլն), տրինիդադեցիները (950 հազար)» բարբադոսցիները (240 հազար) բահամցիները (175 հազար), Բելիզի բնակչությունը (120 հազար), մասամբ նաև Իտալիայից (4,5 մլն), Գերմանիայից (3,8 մլն), Անգլիայից (3,5 մլն), Լեհաստանից (2,8 մլն), Ռուսաստանից (2,5 մլն), սկանդինավյան երկրներից (1,8 մլն), Պուերտո Ռիկոյից և այլ երկրներից ԱՄՆ և Կանադա ներգաղթածները: Իսպանալեզու են մեքսիկացիները (մոտ 50 մլն), կուբացիները (8,8 մլն), դոմինիկցիները (4,5 մլն), սալվադորցիները (3,5 մլն), գվատեմալցիները (31 մլն), պուերտոռիկոցիները (2,9 մլն), հոնդուրասցիները (2,5 մլն), նիկարագուացիները, կոստառիկացիները (յուրաքանչյուրը՝ 1,9 մլն) և պանամացիները (1,5 մլն), ֆրանսալեզու են ֆրանկո–կանադացիները (6,6 մլն), հայիթիցիները, մարտինիկցիները, գվադելուպցիները (340-ական հազար): Հնդկացիները (ընդհանուր թիվը չի գերազանցում 10 մլն–ից) առավելապես պահպանվել են հարավ-արևելյան Մեքսիկայում և արևմտյան Դվատեմալայում, Հոնդուրասի, Պանամայի և Կենտրոնական Ամերիկայի այլ երկրների սակավ մատչելի, Ալյասկայի միջին շրջաններում, Հյուսիսային Կանադայում, ԱՄՆ–ի և Կանադայի ռեզերվացիաևերում: Նրանք հետզհետե ընդունում են տիրապետող եվրոպական լեզուները: Ծայր Հյուսիսում ցամաքի և արկտիկակաև կղզիների երկարությամբ տիըռված են Էսկիմոսները (մոտ 70 հազար), Ալեության կղզիներում՝ ալեութների մնացորդները (մոտ 5 հազար): Հ. Ա–ի երկրներում բնակվում են մոտ 470 հզ. հայեր (ԱՄՆ–ում՝ 450 հազար, Կանադայում՝ 15 հազար): Հ. Ափ բնակչության մեծ մասը կաթոլիկներ, զանազան հոսանքների բողոքականներ ու աղանդավորներ են, կան ուղղափառներ, հուդայականներ, բուդդայականներ են:
Պետություններ | Տարածությունը հզ.կմ3 | Բնակչությունը հզ.մարդ | Տարեթիվը | Մայրաքաղաքը կամ վարչական կենտրոնը |
---|---|---|---|---|
անկախ պոտություն | ||||
ԱՄՆ | 9363,2 | 217,7 | 1978 | Վաշինգտոն |
Բահամյան կղզիներ | 13,86 | 210 | 1976 | Նուսաու |
Բարբադոս | 0,430 | 250 | 1976 | Բրիջթաուն |
Գվատեմալա | 108,9 | 6260 | 1976 | Գվատեմալա |
Գրենադա | 0,344 | 106,2 | 1974 | Մենտ Ջորջես |
Դոմինիկտ | 0,790 | 80 | 1977 | Ռոզո |
Դոմինիկյան հանրապետություն | 48,7 | 4840 | 1976 | Սանտո Դոմինգո |
Կանադա | 9976,19 | 23500 | 1978 | Օտտավա |
Կոստա Ռիտա | 50,9 | 2,070 | 1977 | Սան Խոսե |
Կուբտ | 110,992 | 9700 | 1977 | Հավանա |
Հայիթի | 27,8 | 4750 | 1977 | Պորտ օ Պբենս |
Հոնդուրտս | 112,1 | 3380 | 1977 | Տեգեւսիգալպա |
Ճամայակ | 11,5 | 2100 | 1976 | Կինգսթոն |
Մեքսիկա | 1958,2 | 62500 | 1977 | Մեխիկո |
Նիկարագուա | 148 | 2231 | 1977 | Մանագուա |
Պանամա | 77,08 | 1771 | 1977 | Պանամա |
Սալվադոր | 21,4 | 4260 | 1977 | Սան Սալվադոր |
Սենտ Վինսենտ և Գրենադիններ | 0,389 | 106 | 1975 | Կինգսթաուն |
Սենտ Լուսիա | 0,616 | 115 | 1976 | Կաստրի |
Տրինիդադ և Տոբագո | 5,128 | 1200 | 1977 | Պորտ օֆ Սպեյն |
Մեծ բրիտանիայի տիրույթներ | ||||
Անտիգուս | 0,442 | 77 | 1976 | Մենա Ջոնս |
Բելիզ | 23 | 150 | 1977 | Բելմոպան |
Բերնուդյան կղզիներ | 0,053 | 56,4 | 1976 | Համիլտոն |
Կայման կղզիներ | 0,259 | 13 | 1975 | Ջորջթաուն |
Մոնսեռատ | 0,101 | 13,3 | 1976 | Պլիմուտ |
Սենտ Քրիստոֆեր(Սենտ Կիաս)Նեվիս Անգլիա | 0,401 | 66 | 1976 | Բաստներ |
Վերջինյան կղզիներ (մի մասը) | 0,153 | 11 | 1976 | Ռոդ Թտուն |
Թերքս և Քարքոս կղզիներ | 0,430 | 7 | 1976 | Գրանդ Թերքս |
ԱՄՆ-ի տիրույթները | ||||
Պուերտո Ռիկո | 8,9 | 3200 | 1976 | Սան Խուան |
Վիրջինյան կղզիներ(մի մասը) | 0,344 | 100 | 1977 | Շառլոտա Ամալիա |
Գվադելուպա[1] | 1,780 | 350 | 1978 | Բաս Տեր |
Մարտինիկա1 | 1,1 | 325 | 1978 | Ֆոր դե Ֆրան |
Սեմտ Պիեռ և Միքելոն[2] | 0,242 | 5,8 | 1974 | Սեն Պիեռ |
Նիդերլանդական անտինյան կղզիներ | 1,001 | 245 | 1977 | Վիլեմոտադ |
Գրոնլանդիա | 2175,6 | 50 | 1978 | Գոտեոր |