Nothing Special   »   [go: up one dir, main page]

Transfiguration pending
Jump to content

Ջաչինտո Ֆակետտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջաչինտո Ֆակետտի
իտալ.՝ Giacinto Facchetti
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 18, 1942(1942-07-18)[1][2]
ԾննդավայրՏրևիլիո, Բերգամո, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն
Մահացել էսեպտեմբերի 4, 2006(2006-09-04)[1] (64 տարեկան)
Մահվան վայրՄիլան, Իտալիա[3]
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունֆուտբոլիստ, մարզական պաշտոնյա և մենեջեր
Պարգևներ և
մրցանակներ
«Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի կոմանդոր
Կայքgiacintofacchetti.org
 Giacinto Facchetti Վիքիպահեստում

Ջաչինտո Ֆակետտի (իտալ.՝ Giacinto Facchetti, հուլիսի 18,1942, Տրևիլիո-սեպտեմբերի 4, Միլան), իտալացի ֆուտբոլիստ, Իտալիայի հավաքականի և «Միլանի» պաշտպան, խաղի ժամանակ հաճախակի մասնակցել է հարձակումերին, Եվրոպայի չեմպիոն (1968), Իտալիայի քառակի չեմպիոն (1963), (1965), (1966),(1971), Չեմպիոնների լիգայի կրկնակի չեմպիոն (1965),(1966), ընդգրկվել է ՖԻՖԱ 100 ցանկի մեջ։

Կենսագրություն

Ֆակետտի ծնվել է 1942 թվականին իտալական Տրևիլո քաղաքում։ Իր առաջին քայլերը ֆուտբոլում եղել են «Տրևիլեզե» սիրողական ակումբում, որտեղ նա խաղացել է հարձակման գծում։ Ֆակետտի տաղանդը «Միլան»ի նորանշանակ մարզիչ Էլենիո Էրրերան և 18 տարեկան Ֆակետտիին հրավիրել է «Միլան»։ Առաջին մրցաշրջանը Ինտերի կազմում անց է կացրել 1960/61 թվականներին։ Առաջին խաղում Միլանի ֆուտբոլիստները հաղթել են 2-0 հաշվով։ Ֆակետին մինչև իր կարիերայի ավարտը (1978) մնացել է «Ինտեր»ի կազմում։ Ընդհանուր հաշվով նա Միլանի կազմում անց է կացրել 634 պաշտոնական խաղ և խփել 75 գնդակ։ Ֆակետտին խաղում էր և կենտրոնական և ձախ եզրային պաշտպանի դերում: Նրա առաջխաղացումները հաճախակի են ավարտվել գոլերով։ Ջիաչինտոյին ֆուտբոլասերները հիշում են ոչ որպես կոպիտ ֆուտբոլիստ։ Նա հարձակվողներին չի վնասել ետևից: Իր կարիերաի ժամանակ նա մեկ անգամ է խաղադաշտից հեռացվել, այն էլ երկրպագուների ծափահարությունների ներքո։ Հեռացման պատճառաը այն է, որ նա փորձել է վիճել մրցավարի հետ[4]։ Ֆակետտիի մուտքը հավաքական 1963 թվականի մարտի 23-ին էր։ Այդ օրը Իտալիայի հավաքականը խաղում էր Թուրքիայի հավաքականի հետ (1-0)։ Իր կարիերայի ընթացքում Ֆակետտին հավաքականում անց է կացրել 94 խաղ, որոնցից 74-ի ժամանակ եղել է թիմի ավագ։ Այդ ցուցանիշը համարվում էր լավագույն, սակայն նրան գերազանցեցին Դինո Զոֆֆը, Պաոլո Մալդինին, Ֆաբիո Կաննավարոն։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. FBref.com(բազմ․)
  3. Deutsche Nationalbibliothek Record #132421143 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. ЧЕМПИОНАТ.ру // Александр Титеев // Символ и джентльмен кальчо // 18 июля 2010 года