Nothing Special   »   [go: up one dir, main page]

Transfiguration pending
Jump to content

Միգել Անխել Լոտինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միգել Անխել Լոտինա
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 18, 1957(1957-06-18)[1][2] (67 տարեկան)
Ծննդավայր Meñaka, Uribe-Kosta, Բիսկայա
Դիրք հարձակվող

Միգել Անխել Լոտինա (իսպ.՝ Miguel Ángel Lotina, հունիսի 18, 1957(1957-06-18)[1][2], Meñaka, Uribe-Kosta, Բիսկայա), իսպանացի ֆուտբոլիստ, հարձակվող, այժմ ֆուտբոլային մարզիչ:

Խաղացողի կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոտինան ծնվել է Բասկերի երկրի Մենյակ քաղաքում և սկսել է ֆուտբոլ խաղալ տեղի «Գերնիկա» ակումբի հետ, իսկ 1981-1983 թվականներին ներկայացրել է «Կաստելիոնը»։ Պրիմերայի իր միակ մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրած 21 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ[3][4], սակայն ակումբը զբաղեցրել է 18-րդ հորիզոնականը և անցել Սեգունդա:

1983 թվականի ամռանը Լոտինան պայմանագիր է կնքել «Լոգրոնյեսի» հետ։ Առաջին երկու մրցաշրջաններում նա խփել է 22 գոլ, ինչով օգնել է ակումբին պատմության մեջ առաջին անգամ դուրս գալ երրորդ դիվիզիոնից Սեգունդա: 1986/87 մրցաշրջանում նա 14 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ, իսկ 1988 թվականին ավարտել է կարիերան 31 տարեկանում։

Մարզչի կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզիչի կարիերան Լոտինը սկսել է «Լոգրոնյեսի» պահեստային կազմում։ 1990-ականների ընթացքում նա երկու անգամ մարզել է գլխավոր թիմը։ 1995/96 մրցաշրջանում նա օգնել է «Նումանսիային» դուրս գալ Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակիչ՝ ճանապարհին հաղթելով էլիտայի ակումբներ «Ռեալ Սոսյեդադին», «Ռասինգին» և «Սպորտինգին» Խիխոնին և երկու խաղերի արդյունքում 3:5 հաշվով պարտվելով միայն «Բարսելոնային»[5]։

1996/97 մրցաշրջանում Լոտինան գլխավորում էր Պրիմեր անցած «Լոգրոնյեսը»՝ դառնալով այդ մրցաշրջանում ակումբը մարզած հինգ մարզիչներից մեկը։ «Լոգրոնյեսը» զբաղեցրել է վերջին՝ 22-րդ հորիզոնականը, իսկ հետագա տարիներին Լոտինան մարզում էր Սեգունդայում՝ «Բադախոսը», «Նումանսիան» և «Օսասունան»: «Նումանսիային» նա օգնել է պատմության մեջ առաջին անգամ դուրս գալ Պրիմերա 1999 թվականին[6], իսկ հաջորդ տարի նույնն արեց «Օսասունայի» հետ, որը վեց տարի բացակայում էր Պրիմերայում։ Նա մնաց նավարացիների հետ հաջորդ երկու մրցաշրջաններում՝ պահպանելով նրանց տեղը էլիտար դիվիզիոնում։

2002/03 մրցաշրջանում Լոտինան «Սելտային» առաջին անգամ դուրս բերեց Չեմպիոնների Լիգա՝ Պրիմերայում գրավելով 4-րդ տեղը։ Սակայն հաջորդ մրցաշրջանում գալիսիացիները չհաշվարկեցին ուժերը և վստահ խաղալով Չեմպիոնների լիգայում (այսպես, «Սան Սիրոյում» 2:1 հաշվով հաղթեց «Միլանին»), անհաջողություններ կրեցին առաջնությունում: Արդյունքում ակումբը լքեց Պրիմերան, իսկ Լոտինան հեռացվեց 21-րդ տուրից հետո[7]։

2004/05 մրցաշրջանում Լոտինան մարզել է «Էսպանյոլը»[8] և դուրս բերել ՈՒԵՖԱ-ի գավաթ՝ զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը: 2006 թվականը Լոտինային բերեց առաջին ֆուտբոլային գավաթը՝ թիմը նվաճեց Իսպանիայի գավաթը «Սարագոսայի» դեմ խաղում (4:1)[9]։ 2006/07 մրցաշրջանում նա վերադարձավ Բասկոնիա և Խոսե Մարիա Բակերոյի՝ աշխատանքից հեռացվելուց հետո ստանձնեց «Ռեալ Սոսյեդադի» ղեկը[10], բայց վերջին 40 տարվա ընթացքում առաջին անգամ բասկերը գրավեցին վերջից երկրորդ տեղը և անցան Սեգունդա:

2007/08 մրցաշրջանում Լոտինան մեկնել է Գալիսիա և գլխավորել «Դեպորտիվոն»[11]։ Վատ մեկնարկից հետո Լոտինան փոխեց տակտիկական սխեման և, տեղափոխվելով 5-3-2 սխեմայի, վստահորեն ավարտեց թիմի հետ աղյուսակի մեջտեղում և Ինտերտոտոյի գավաթի ուղեգրով[12]։ 2011 թվականին «Դեպորտիվոն» ֆինանսական անկում ապրեց, ինչն էլ ազդեց թիմի ելույթների վրա։ Ակումբին հաջողվել է ընդամենը 9 գոլ խփել արտագնա խաղերում, իսկ վերջին տուրում 0:2 հաշվով պարտվելով «Վալենսիային»՝ անցել են Սեգունդա: Նույն թվականի մայիսի 23-ին Լոտինան հայտարարել է ակումբից հեռանալու մասին[13]։

2012 թվականի մարտի 19-ին Լոտինան դարձավ «Վիլյառեալի» 3-րդ մարզիչը, որը դուրս գալու եզրին էր գտնվում․ այնտեղ նա փոխարինել է Խոսե Ֆրանցիսկո Մոլինային[14]։ Ի վերջո, ակումբը իջել է 18-րդ հորիզոնական, և, ինչպես նախկինում եղել էր Լոտինայի կարիերայում չորս անգամ, նրա ակումբը դուրս մնաց Պրիմերայից (Լոտինան իր թեիմերը Պրիմերա բարձրացրել է երկու անգամ):

2014 թվականի հունիսի 21-ին Կիպրոսում կարճատև մնալուց հետո Լոտինան նշանակվել է կատարական «Ալ Շահանիա» ակումբի գլխավոր մարզիչ, սակայն 2015 թվականի հուլիսին հեռացել է ակումբից[15]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Էսպանյոլ»
«Դեպորտիվո»
  • Ինտերտոտոյի գավաթ՝ 2008

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Enciclopèdia de l'esport català (կատ.)Grup Enciclopèdia, 2012.
  3. «1–3: ¡Bombazo del Castellón!» [1–3: Castellón shocker!] (իսպաներեն). El Mundo Deportivo. 1982-01-04. Արխիվացված է օրիգինալից 2014-03-06-ին. Վերցված է 2014-03-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Quini, autor del gol 3.000 del Barça en la Liga» [Quini, scorer of Barça's 3000th goal in Liga] (իսպաներեն). El Mundo Deportivo. 1982-01-25. Արխիվացված է օրիգինալից 2014-03-07-ին. Վերցված է 2014-03-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Soria celebra la gesta de la Copa 10 años después» [Soria celebrates Cup exploit 10 years later] (իսպաներեն). Diario AS. 2006-02-21. Արխիվացված է օրիգինալից 2014-03-06-ին. Վերցված է 2014-03-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. Hito histórico del Numancia (Historical achievement from Numancia) Արխիվացված 2016-03-04 Wayback Machine; El Mundo Deportivo, 21 June 1999(իսպ.)
  7. El Celta de Vigo destituye a Lotina (Lotina sacks Lotina) Արխիվացված 2021-07-16 Wayback Machine; El Mundo, 26 January 2004(իսպ.)
  8. Llega Lotina y se va Luis (Lotina arrives and Luis leaves) Արխիվացված 2021-07-12 Wayback Machine; El Mundo Deportivo, 11 June 2004(իսպ.)
  9. «¡Increíble Espanyol!» [¡Incredible Espanyol!] (իսպաներեն). El Mundo Deportivo. 2006-04-13. Արխիվացված է օրիգինալից 2018-06-18-ին. Վերցված է 2014-03-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. Miguel Ángel Lotina, nuevo entrenador de la Real Sociedad (Miguel Ángel Lotina, new Real Sociedad manager) Արխիվացված 2013-12-27 Wayback Machine; 20 Minutos, 27 October 2006(իսպ.)
  11. Lotina abandona la Real Sociedad y se acerca al Deportivo de la Coruña (Lotina leaves Real Sociedad and nears Deportivo de la Coruña) Արխիվացված 2013-12-27 Wayback Machine; 20 Minutos. 23 June 2007(իսպ.)
  12. Deportivo La Coruña grind their way back to where they once belonged Արխիվացված 2013-02-01 Wayback Machine; The Guardian. 19 October 2009
  13. Lotina se despide: 'No he descendido yo sino el Depor' (Lotina says goodbye: 'I have not been relegated, Depor has') Արխիվացված 2011-08-18 Wayback Machine; Diario AS. 23 May 2011(իսպ.)
  14. Villarreal appoint Lotina Արխիվացված 2012-03-23 Wayback Machine; ESPN Soccernet. 19 March 2012
  15. Al Shahaniya appoint Miguel Lotina as new head coach Արխիվացված 2014-06-27 archive.today Արխիվացված 27 Հունիսի 2014 թվականին.; Qatar Stars League. 23 June 2014

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միգել Անխել Լոտինա» հոդվածին։