Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեոնարդ Սմիթ (անգլ.՝ Leonard Smith, ապրիլի 19, 1894(1894-04-19)[1], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հոկտեմբերի 20, 1947(1947-10-20)[1], Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կինոօպերատոր։ «Օսկար» մրցանակի դափնեկիր լավագույն օպերատորական աշխատանք անվանակարգում «Եղնիկը» ֆիլմի համար։
Լեոնարդ Սմիթը ծնվել է 1894 թվականի ապրիլի 19-ին Բրուքլինում (ԱՄՆ)։ Որպես կինոօպերատոր իր նորամուտը կատարել է 1915 թվականի «Աշխարհի մարտական կոչը» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Հայտնի է ռեժիսոր Ֆրեդ Ուիլքոքսի «Լեսին վերադառնում է տուն» և «Լեսիի խիզախությունը» ֆիլմերով, ինչպես նաև ռեժիսոր Քլարենս Բրաունի «Ազգային թավիշ» և «Եղնիկը» ֆիլմերով։ Եղել է Ամերիկյան կինոօպերատորների միության նախագահը 1943 թվականից մինչև 1947 թվականը[2]։
Լեոնարդ Սմիթը մահացել է 1947 թվականի հոկտեմբերի 20-ին Բևերլի Հիլզում (ԱՄՆ)։
- 1936 – Դիվական տիկնիկը / The Devil-Doll (ռեժ.՝ Թոդ Բրոունինգ)
- 1937 – Զտարյունները չեն լալիս / Thoroughbreds Don’t Cry (ռեժ.՝ Ալֆրեդ Գրին)
- 1938 – Մարիա Անտուանետա / Marie Antoinette (ռեժ.՝ Վ. Ս. Վան Դեյք)
- 1943 – Լեսին վերադառնում է տուն / Lassie Come Home (ռեժ.՝ Ֆրեդ Մ. Ուիլքոքս)
- 1944 – Ազգային թավիշ / National Velvet (ռեժ.՝ Քլարենս Բրաուն)
- 1946 – Լեսիի խիզախությունը / Courage of Lassie (ռեժ.՝ Ֆրեդ Մ. Ուիլքոքս)
- 1946 – Եղնիկը / The Yearling (ռեժ.՝ Քալերնս Բրաուն)
- «Օսկար» մրցանակի դափնեկիր լավագույն օպերատորական աշխատանք անվանակարգում
- Ներկայացվել է 1942 թվականին Ուիլյամ Սքոլի հետ միասին «Բիլլի Քիդ» ֆիլմի համար[3]
- Ներկայացվել է 1944 թվականին «Լեսին վերադառնում է տուն» ֆիլմի համար[4]
- Ներկայացվել է 1946 թվականին «Ազգային թավիշ» ֆիլմի համար[5]
- Արժանացել է 1947 թվականին Չարլզ Ռոշերի և Արթուր Առլինգի հետ միասին «Եղնիկը» ֆիլմի համար[6]