Nothing Special   »   [go: up one dir, main page]

Transfiguration pending
Jump to content

Անհատականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անհատականություն, մարդու հոգեկան ու ֆիզիկական հատկանիշների այն յուրահատկությունը, որով նա տարբերվում է մնացած բոլորից։ Անհատականության մեջ ընդգրկվում են համեմատաբար այն կայուն և մշտական հատկությունները, որոնցից ձևավորվում է անձնավորությունը։ Վերջինս հանդիսանում է մարդկային անհատն իր հոգեբանական կերպարով՝ բնավորությամբ, խառնվածքով, մտավոր, կամային, զգացմունքային առանձնահատկություններով։ Մարդը ծնվում է բնածին որոշակի ունակություններով, որոնց հետագա զարգացումը որոշվում է կյանքի պայմաններով։ Կենսաբանական գործոններն ունեն ելակետային, բայց ոչ որոշիչ նշանակություն։ Անձնավորությունը ձևավորվում է կրթության, դաստիարակության և միջավայրի անմիջական ազդեցությամբ։ Մարդը հասարակական միջավայրի ծնունդ է։

Անձնավորությյան հոգևոր կերպարի մեջ պետք է տարբերել երկու կողմ՝ հասարակական և զուտ անհատական։ Հասարակական կողմն արդյունք է կյանքի հասարակական պայմանների, և նրանով որոշվում է մարդու սոցիալական տիպը։ Անհատական կողմը, անհատականությունը որոշվում է մարդու կյանքի անհատական պայմաններով (նաև բնածին տվյալներով), և դրանով նա տարբերվում է մյուս բոլոր մարդկանցից։ Կոմունիստական դաստիարակության խնդիրն է անձնավորությյան համակողմանի (մտավոր, բարոյական, գեղագիտական, ֆիզիկական) զարգացումը։

Անհատականությունը մարդու բնական (կենսաբանական) հատկանիշների ու հասարակական պայմանների փոխազդեցության արդյունք է, որտեղ վճռականը հասարակական պայմաններն են։ Անհատականության ձևավորման մեջ հասարակական պայմաններից ամենակարևորը արտադրական հարաբերություններն են։ Անհատականության զարգացման մեջ արտացոլվում են կյանքի կոնկրետ հանգամանքները, այդ պատճառով առանձին մարդու զարգացումը չի կարելի կտրել նրա անհատական և հասարակական միջավայրից։

Անհատականությունը դրսևորվում է բնական և հասարակական միջավայրի հետ անհատի փոխհարաբերության պրոցեսում։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անհատականություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 424