Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

օձ

Վիքիբառարան-ից

Հայերեն

«օձ» ժեստը հայերեն ժեստերի լեզվով
օձ

Դասական ուղղագրութեամբ՝ աւձ

Կոբրա

վանկեր՝ օձ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բնիկ հնդեվրոպական, բայց նախաձևի վերականգնումը դժվարություններ է հարուցում։ Թերևս կարելի է վերականգնել *aughi- նախաձևը։

Գոյական

  1. երկար մարմնով ու շարժվելիս գալարներ գոյացնող սողուն, թունավոր կամ անթույն
  2. նենգավոր, խարդախ, թունոտ մարդ (փխբ․)
  3. հոգին տակնուվրա անող, հոգեկան հանգստից զրկող զգացմունք (փխբ․)
  4. թղթից սարքած մանկական խաղալիք, որ բաց թողնելով քամու հոսանքով օդ է բարձրանում և տարվում
  5. երկնային հասարակածով հատող համաստեղություն, որ օձակրի համասեղությամբ բաժանվում է երկու մասի, գլխի և պոչի (աստղգ․)
  6. երկարորեն ձգվող շարք, շարան◆ Լեռներու կիրճերուն մեջեն զինվորները կկազմեին անգույն օձ, որ կգալարվեր: (Մ. Զեվաքո) (փխբ․)
  7. (խոհր․) որոշ ժողովուրդներ միսն օգտագործում են սննդում
Հոմանիշներ
[խմբագրել]

իժ (կենդբ․), քարբ, ծարբ, աչքայաօձն, բասիլիկոս, բոա, լողա, լորտու (անթույն), ջրօձ (ջրի), եղջերիկ, եղջերուկ (եղջյուրավոր), պյութոն (հսկայական), մղորիկ (փոքրիկ), հրամանի (հնց․), խարամանի (չար տեսակը), սողուն

Արտահայտություններ
[խմբագրել]
  1. օձ խուզող, կնտող - չափազանց ագահ
  2. օձը կծած - նույնն է` օձի կծած
  3. օձի դեղ - փողածաղիկ
  4. օձի թաղ - լոշտակ
  5. օձի թուր - եղեգնախոտ
  6. օձի լեզու
    1. շատ ճարտար լեզու
    2. չար լեզու ունեցող
  7. օձի լեզու բանեցնել, թափել - ճարտար լեզվով համոզել
  8. օձի լեզու հանել - շատ աղաչել
  9. օձի լեզու ունենալ
    1. շատ ճարտար ու համոզիչ լեզու ունենալ
    2. չարախոս լեզու ունենալ
  10. օձի լեղի - շատ դառն
  11. օձի խաղող - լոշտակ
  12. օձի ծակում(ն) էլ (որ) լինի, կգտնեմ (կբերեմ, կհանեմ) - ուր էլ որ լինի, կգտնեմ (կբերեմ, կհանեմ)
  13. օձի ծառ - ջրազարոշ
  14. օձի կաթ - կաղանչան
  15. օձի կծած
    1. սաստիկ չար և անգութ
    2. չափազանց փորձված, շատ փորձառու
  16. օձի, գորտի հետ ջուր խմել - չարչարվել, չարաչար աշխատել
  17. օձի պես պաղ - նույնն է` օձի պես սառն
  18. օձի պես սառն
    1. շատ սառն մարմնով, մարմինը սառած
    2. սառը, անարտահայտիչ դեմքով
  19. օձի սանր - նույնն է` օձասանր
  20. օձից յոթ կաշի հանել, քերթել - չափազանց ագահ, կեղեքող լինել
  21. օձեր - սողունների դասի մի խումբը, որին պատկանում են լորտուները, իժերը, վիշապները և այլն (կենդբ․)

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Սերգեյ Ավագյան, Հայերեն-անգլերեն-ռուսերեն խոհարարական բացատրական բառարան, Երևան, «ԴԱԼԼ», 2009 — 240 էջ։
Վիքիպեդիայում հոդված կա հետևյալ թեմայով՝ Օձ: