քիթ
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [kʰitʰ]
Դասական ուղղագրութեամբ՝ քիթ
վանկեր՝ քիթ
Ստուգաբանություն
[խմբագրել]Ծագումն անհայտ է։
Գոյական
- մարդու և կենդանիների հոտառության ու շնչառության գործարանի արտաքին մասը, որ գտնվում է մարդկանց դեմքի, կենդանիների դնչի վրա` բերանից վերև
- հոտառության գործարան, հոտառություն
- մի քանի կենդանիների դունչը, ցռուկը (ձկան, խոզի)
- փղի կնճիթ
- մեծաքիթ մարդ ◆ Էդ քթին ասա մի քիչ հեռու գնա։ ◆ Ո՞ր Համոն է, քի՞թը: (փխբ․) (ծաղր.)
- զանազան գործիքների սուր ծայրը (մկրատի, դանակի)
- զանազան առարկաների սրավուն ծայր (կոշիկի)
- նավի ցռուկ
- ցամաքի սրավուն, երկար ու նեղ շերտ
- թռչունների կտուց
Հոմանիշներ
[խմբագրել]- ունչ, ռունգ, ռնգունք, հոտոտելիք, հոտառություն
- ցռուկ (նավի, շան, գայլի), դունչ (եզան), արծվեռունգ (արծվի), պատիճ (փղի), կնճիթ (խոզի, միջատի), խոփացռուկ (խոփի)
- տեսակները՝ արծվաքիթ, հունական քիթ, տափակ քիթ, տոլմա քիթ, ծութքիթ, քայլաքթիկ (բրբ․), չոքուկ, պռթնուկ, խնխըն, սոլուլ քիթ, թենեք քիթ, դեմեր քիթ, սոխըռաց քիթ, գուզ քիթ, մրուզ քիթ, մռնչիկ
Արտահայտություններ
[խմբագրել]- քիթ անել - նեղանալ, թվել
- քիթ բարձրացնել - արհամարհել, բանի տեղ չդնել
- քիթ թափ տալ - հոխորտալ
- քիթ հանել
- նոր մոմի ծայրը փոքր-ինչ տաշել կամ հալել, վառելու համար
- մատիտի ծայր անել, սրել
- քիթ պոչ ընել - նույնն է` քիթ անել (արևմտհ․)
- քիթ սրբելու ժամանակ չունենալ - չափազանց զբաղված լինել
- քիթ վեր քաշել - նույնն է՝ քիթը վեր քաշել
- քիթ գցել - արհամարհանքով վերաբերվել
- քիթ քթի խոսել, քիթթի տալ - մտերմաբար զրուցել, քչփչալ
- քիթերնուն տակ խնդալ - նույնն է՝ քթի տակ ծիծաղել (արևմտհ․)
- քիթը բարձր պահել - գոռոզանալ, հպարտանալ, ինքնահավան լինել
- քիթը բարձրացնել - արհամարհել, նույնն է՝ քիթը բարձր պահել
- քիթը բերանը մեկ անել - սաստիկ ծեծել
- քիթը գետին կպչել - ծանր բեռան տակ կքել
- քիթը երկար - մեծամիտ, ամբարտավան
- քիթը երկինք ցցել - ինքնահավան լինել
- քիթը իր ճաշի վրա պահել - իր գործին կենալ, ուրիշի գործերին չխառնվել
- քիթը խոթել մի բանի մեջ - իրեն չվերաբերողմի բանի խառնվել
- քիթը խպշտել - հուզմունքից, լացից և այլն քիթը վեր քաշել
- քիթը կախ - տխուր, մոլորված- շվարած
- քիթը կախել, կախ անել - թթվել, մռայլվել
- քիթը կախ մնալ - մոլորվել, շվարել
- քիթը կոխել - նույնն է՝ քիթը խոթել, մեկի աչքը կոխել, ցույց տալ
- քիթը հոտ առնել - նախազգալ
- քիթը մխալ - նույնն է՝ քթի մուխը դուրս գալ
- քիթը մտնել մեկի
- մեկին շատ մոտիկ հանգնել
- աշխատել, հաճոյանալ, բարյացկամությանն արժանանալու ձգտել, շողոքորթել
- քիթը սրվել - չափազանց նիհարել
- քիթը վազել - խլինքը ծորել
- քիթը վեր խմել - խլինքը ներշնչելով ներս քաշել
- քիթը վեր ցցել
- նույնն է՝ քիթը ցցել
- զարմանալ
- ապշահար լինել
- քիթը վեր քաշել
- նույնն է՝ քիթը վեր խմել
- մեծամտանալ, գոռոզանալ
- զզվել, գարշել
- տարակուսել, չհավատալ
- դեմքը թթվեցնել
- քիթը տնկել
- մեծամտանալ, գոռոզանալ
- հղիանալ
- քիթը տրորել - կոտր գցել, մեծամտությունը, ինքնավստահությունը զսպել (խիստ խոսքով, գործի անհաջողությամբ և այլն), քթին տալ
- քիթը ցից, ցցած - ինքնահավան, գոռոզամիտ
- քիթը ցցել - գոռոզանալ, փքվել
- քիթը ունքերից բարձրացնել - հպարտանալ, գոռոզանալ
- քիթը ուռցնել - նեղանալ
- քիթը քամուն բռնել - պարապ, անգործ կանգնել
- քիթը քաշ անել - նույնն է՝ քիթը կախել
- քիթը քարին առնել, գալ խփել - անհաջողության հանդիպել
- քիթին չտալ - չհավանել
- քիթն առնել - մկրատով մոմի կամ պատրույգի ծայրը կտրել
- քթի մազ
- քթանցքներում աճած մազ
- ձանձրալի մարդ, զահլա տանող մարդ
- աներես, օձիքից պոկ չեկող մարդ
- ծայրահեղորեն բծախնդիր մարդ
- քթի մեջ (միջից) խոսել
- ռնգային արտասանությամբ խոսել, ռնգախոսել
- ինքն իրեն խոսել, ուրիշներին անլսելի, անհասկանալի կերպով խոսել, քրթմնջալ
- քթի մուխը հանել - ցավ, մրմուռ պատճառել, մրմռացնել
- քթի տակ (տակին) լինել - շատ մոտիկ լինել, կողքը, մոտը լինել
- քթի տակ «տակին) մեկի - մեկի աչքի առջև
- քթի տակ (տակին) ասել, խոսել, երգել և այլն - շատ ցածր ձայնով, իր համար միայն լսելի կերպով ասել, խոսել, երգել և այլն
- քթի տակ ժպտալ, ծիծաղել, խնդալ - անձայն ծիծաղել, իր համար աննկատելի կերպով ծիծաղել, ժպալ (սովորաբար ծաղրական արտահայտությամբ)
- քթի տակին մրմռալ, մրթմրթալ, փնթփնթալ - ոէրիշներին անլսելի կերպով խոսել, քրթմնջալ
- քթին դեմ անել
- ցույց տալ, աչքը կոխել
- որևէ բան մեկին առաջարկել ու համոզելու ձգտել
- քթին թխել - հարվածել, խփել
- քնթին խնդալ - ձեռք առնել, ծաղրել
- քթին տալ - խիստ պատասխանով, մերժումով և այլն կոտր գցել
- քիթեն բռնել - նույնն է՝ քթից բռնել (արևմտհ․)
- քթից այն կողմ չտեսնել - անհեռատես լինել, շրջահայաց չլինել
- քթից բերել
- հաճույքը, բավականությունը խանգարել, խափանել
- տանջել, չարչարել
- հարամ անել, վայելել չթողնել
- քթից բռնել
- ստիպել, պարտադրել, բռնանալ
- իրեն ենթարկել, հնազանդեցնել
- քթից բռնած ման ածել - լիովին իրեն ենթարկել, իր կամակատարը դարձնել
- քթից(ը) բռնես՝ հոգին դուրս կքա, հոգին կտա - շատ թույլ, անուժ է
- քթից(ը) գալ - չկարողանալ վայելել, հարամ դառնալ, լինել
- քթից դուրս թռած (մեկի) - շատ նման
- քթից ետ բերել - նույնն է՝ քթից բերել
- քթից ընկնողը հազար կտոր կլինի
- շատ գոռոզ, ինքնահավան է
- շատ մռայլ է
- [[քթից ծուխ հանել մեկի
- սաստիկ ցավ, կսկիծ պատճառել
- սաստիկ թունդ լինել (խմիչքի մասին)
- քթից(ը) հանել - նույնն է՝ քթից բերել
- քթից մուխ դուրս քալ, ելնել - ցավ, կսկիծ ունենալ, կսկծալ
- քթով լինել մեկի հետ - խռով, նեղացած լինել մեկից
- քթովը դիպչել, ընկնել - մի բանի հոտ զգացվել
- քթովը տալ - անպատվելով բերածը վերադարձնել, ետ տալ
- քիթ թափ տալ - տե՛ս հոխորտալ, չարանալ
- քիթ պոչ անել
- քիթ ու մռութը կախել
- քիթ ու մռութ անել
- քիթ ու պռունկ անել
- քիթ ու պռոշ անել
- քիթը աղաղել - տե՛ս անպատվել
- քիթն արյունվել - տե՛ս վնասվել
- քիթը բերանը մեկ անել - տե՛ս ծեծել
- քիթն ի վեր քացախ փչել - տե՛ս ծաղրել
- քիթը խոռվել - տե՛ս վնասվել
- քիթը կուչ ածել - տե՛ս խոժոռել
- քիթը հով մտնել - տե՛ս քամապնչել
- քիթը հոտ առնել - տե՛ս նախազգալ
- քիթը մեծանալ - տե՛ս հպարտանալ
- քիթը պռունգը զատկի ձվի հանգը նշխել - տե՛ս ծեծել
- քիթը ցեխին քսել - տե՛ս նվաստանալ, կոտրվել
- քիթը ունքերից բարձրացնել - տե՛ս հպարտանալ, մեծամտել
- քիթը քամի մտնել - տե՛ս քամապնչել
- քիթը քաշ անել - տե՛ս խոժոռել
- քթի լաթ - տե՛ս թաշկինակ
- քթի միջից խոսել - տե՛ս խոնթփնթալ
- քթին բուրվառ տալ - տե՛ս ծաղրել
- քթին ձեթ տալ - տե՛ս շողոքորթել, համոզել
- քթին տալ - տե՛ս մերժել
- քթից բռնած ման ածել - տե՛ս խաբել
- քթով ճանճ քշել - տե՛ս քնել
- քթի միջից խոսել - տե՛ս խոնթխնթալ
- քիթը տնկած - անբարտավան
- քիթը տրորել - նախատել
Թարգմանություններ | |
քիթ2
[խմբագրել]Ստուգաբանություն
[խմբագրել]Փոխառություն՝ հին ֆրանսերեն quite:
Ածական
- ազատ, զերծ
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
Վիքիպեդիայում հոդված կա հետևյալ թեմայով՝ Քիթ: |