սառույց
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [sɑˈrujt͡sʰ]
Դասական ուղղագրութեամբ՝ սառոյց
վանկեր՝ սա•ռույց
Ստուգաբանություն
[խմբագրել]Գոյական
- սառելով կարծր վիճակի փոխարկված ջուր
- սառած ջրից գոյացած համատարած շերտ՝ զանգված ◆ Արկտիկական սառույց:
- սառցեղեն կտոր ◆ Սառույցն ընկավ մայթին։
- (փխբ․) չափազանց սառն՝ ցուրտ բան ◆ Այդ աղբյուրի ջուրը սառույց է. մատդ մի վայրկյան մեջը պահել չես կարող։
- (փխբ․) որևէ բանի խտացած՝ խիստ շեշտված արտահայտություն՝ դրսևորում ◆ Ատելության սառույց:
- (փխբ․) անդրդվելի՝ անսասան վերաբերմունք՝ զգացմունք՝ հանգամանք, կայուն կերպով հաստատված՝ արմատացած երևույթ ◆ Պահպանողականության սառույցը խանգարում է ամեն մի առաջընթացի։
- (փխբ․) սառն անտարբեր վերաբերմունք, սառնություն, անտարբերություն ◆ Չքացել էր նախկին ջերմությունը և տեղի տվել մի անտանելի սառույցի, որ անկարելի էր դարձնում ամեն մի մտերմական գրույց։
- (խոհր․) օգտագործում են արագ փչացող կերակուրների, մթերքների, ուտելիքների, խմիչքների և այլն պահպանման նպատակով, պաղպաղակների պատրաստման, ջրի հովացման
Ածական
- սառցեղեն, սառցե ◆ Գետը հորձանքով տվեց ու փշրեց սառույց շերտերը Հովհաննես Հովհաննիսյան
- (փխբ․) սառն, սառույցի պես սառը ◆ Սառույց ջուր չունե՞ք։ (Վիգեն Խեչումյան)
Հոմանիշներ
[խմբագրել]- սառույցք, պաղ, լոռղա
- տե՛ս ցուրտ, ցրտություն,
- տե՛ս անտարբերություն
- տե՛ս սառը
Արտահայտություններ
[խմբագրել]- սառույց դառնալ
- մրսելուց սաստիկ ցրտից սառչել
- չափազանց սառը դառնալ, տաքությունից զրկվել (մարմնի և մարմնի անդամների մասին)
- սառույցի նման ամրանալ՝ կարծրանալ (ցրտից) ◆ Հոդը սառույց է դառել։
- (փխբ․) մակարդվել, կենսական ջերմությունից ու շարժունությունից զրկվել, սառչել
- սառույց կոտրվել՝ ջարդվել
- որևէ վերաբերմունքի դիրքորոշման զգացմունքի ամրացած պատնեշը վերանալ, վերաբերմունքը դիրքորոշումը էն փոխվել
- անտարբերության հուլության վիճակը վերանալ
- սառույց կտրել
- սառչել
- սառույցի նման ամրանալ կարծրանալ
- սաստիկ մրսել
- մրսելուց ընդարմանալ փայտանալ
- անտարբերության մատնվեի սառել, սառչել
- սառույցի կտոր - անտարբեր՝ անկարեկից մարդ
- սառույցի (սառցի) վրա գրել
- խաբել
- պարտքը ուրանալ
- պարտավորությունը չկատարել
- սառույցի (սառցի) վրա քաշել - խաբել
Ի արտաքին հոլովում | ||
Եզակի թիվ | Հոգնակի թիվ | |
Ուղղ. | սառույց(ը) | սառույցներ(ը) |
Սեռ. | սառույցի | սառույցների |
Տր. | սառույցի(ն) | սառույցների(ն) |
Հայց. | սառույց(ը) | սառույցներ(ը) |
Բաց. | սառույցից | սառույցներից |
Գործ. | սառույցով | սառույցներով |
Ներգ. | սառույցում | սառույցներում |
Թարգմանություններ
[խմբագրել]Թարգմանություն
|
|
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
- Սերգեյ Ավագյան, Հայերեն-անգլերեն-ռուսերեն խոհարարական բացատրական բառարան, Երևան, «ԴԱԼԼ», 2009 — 240 էջ։
Վիքիպեդիայում հոդված կա հետևյալ թեմայով՝ Սառույց: |
Կատեգորիաներ:
- Ձայնային ֆայլ չունեցող հայերեն բառահոդվածներ
- Հայերեն բառեր
- Հայերեն գոյականներ
- Հայերեն բառեր փոխաբերական իմաստով
- Հայերեն բառեր խոհարարական իմաստով
- Հայերեն ածականներ
- Քաղվածք/Հովհաննես Հովհաննիսյան
- Քաղվածք/Վիգեն Խեչումյան
- Բառեր «Արդի հայերենի բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Հայերեն-անգլերեն-ռուսերեն խոհարարական բացատրական բառարան» գրքից