Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

ջարդել

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ ջար•դել 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բայ

  1. կոտրել, մասերի՝ բեկորների վերածել ◆ Բաժակը՝ աթոռը ջարդել: ◆ Աղքատը Հասնի կուժն ջարդում է ջրի ճամփին ու դատարկ ղրկում։ Հովհաննես Թումանյան
  2. փոքր կտորների բաժանել, փոքրիկ կտորներով կտրտել ◆ Փայտը ջարդել: ◆ Մարդը իր կացինը գոտկից հանեց, փայտը ջարդեց, մանրեց, դրեց մյուս կողմը Հովհաննես Թումանյան
  3. կտրտել, կտոր-կտոր անել ◆ Սիսը ջարդել: ◆ անդոն մշակ է, քար է ջարդում ցերեկը։ (Ակսել Բակունց) ◆ Մի օր տանը կահկարասի է ջարդում ու դնում անմեղ աղջկա վրա։ Հովհաննես Թումանյան
  4. հատել, կտրել, կտրերով ոչնչացնել ◆ Անտառը՝ պտղատու ծառերը ջարդել:
  5. ծանր պարտության մատնել, խորտակիչ հարված հասցնել, ջախջախել ◆ Թշնամուն ջարդել:
  6. կոտորել, մասսայաբար ոչնչացնել ◆ Գազազած թշնամին վրեժի մոլուցքով ջարդում Էր խաղաղ բնակչությանը։ (Սովետական Հայաստան)
  7. ոչնչացնել, վերացնել ◆ էս ախտահան ինքնաթիռով…ջարդում եմ քո վնասատուներին։ (Նաիրի Զարյան)
  8. կոտրել, բեկել ◆ Իր ճյուղերը զարկեց իրար, ջարդեց, մնաց ճղնակոտոր։ Հովհաննես Թումանյան
  9. կործանել, խորտակել, ոչնչացնել ◆ Պրոլետարիատը պետք է ջարդի շահագործողների պետական մեքենան և ստեղծի իր պետությունը, իր դիկտատուրան։
  10. կոտրելով՝ տեղից խախտելով՝ տեղահան անելով բացել ◆ Գազազած խուժանը ջարդեց դարպասները և ներս խուժեց։
  11. տրորելով կամ հարվածով սպանել ◆ Ամեն անգամ ոտների տակ սողուն էր ջարդում: (Շիրվանզադե)
  12. ընկճել, թուլացնել ◆ Դիմադրությունը՝ կամակորությունը ջարդել:
  13. կոտրելով՝ մասերը փչացնելով բանելու համար ոչ պիտանի դարձնել ◆ Տրակտորը դիտմամբ են ջարդել: (Նաիրի Զարյան)
  14. (խսկց․) խիստ ծեծել
  15. խաղի մեջ հաղթե
  16. (փխբ․) խիստ կերպով քննադատել, ջարդարարական քննադատության ենթարկել
  17. (փխբ․) հիմնավոր կերպով մեկի դրույթները՝ կարծիքները ևն հերքել
  18. որևէ լեզվով աղավաղված ձևով խոսել, լավ չտիրապետելով կոտրտել մի լեզվով ◆ Այս ինչ երևելի հայերեն են ջարդամ: (Նար-Դոս)
  19. խփել, վնասել, փչացնել (մթնոլորտային տեղումների մասին)
  20. սեղմել, ճմլելով՝ տրորելով ցավացնել ◆ Ոտքս ջարդեցիր: ◆ Կամանց՛ ձեռքս ջարդում եիր:
  21. շփել, տրորել, մերսել, մաժել ◆ Արի մի մեջքս ջարդիր:
  22. կոտրտվել, ծեքծեքել ◆ Այնպես Է ջարդում իրեն, կարծես քաղաքի աոաջին գեղեցկուհին լինի։
  23. իրեն տանջել, խոր վիշտ՝ տանջանք ապրել ◆ Եղածը եղել Է, զուր քեզ մի՛ ջարդիր, բավական Է։
  24. ծալքեր գոյացնել, հարդարանքը՝ արդուկածը փչացնել ◆ Այդ ինչպե՞ս ես ջարդել շալվարդ։
  25. կեղևը՝ պատյանը կոտրել (միջուկը հանելու համար) ◆ Ընկույզ՝ տկողին ջարդել:
  26. (խսկց․) մանր-մանր կտրտել ◆ Կանաչին՝ սոխը ջարդել: ◆ Սոխի գլուխը ջարդել:
  27. (խոհր․) որոշ մթերքների նախնական մերամշակում

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. կոտրել, կոտրատել, կտրտել, ջարդոտել, (բրբ․) ջարդրտել, ջարդմրթել. մանրել, փշրել, բրդել, (բրբ․) ջնջխել, փչխել, ջարդ տալ, կտոր-կտոր անել, ջարդուփշուր անել, ջարդուբուրդ անել, ջարդուփուրթ անել, ջարդուխուրդ անել, ճղոնճղոն անել, քարով քարալեխ անել, խինջ անել, ջարդուկոտոր անել, ալյուր-աղցան անել, ալյուր աղցան շինել, փշուր-փշուր անել
  2. ծեծել
    1. զարկել, խփել, զարնել (արևմտհ․), ապտակել, (ժղ․), բափել, բամբաչել (ձեռքի բաց թաթով), կռփել, կըռփահարել, բռնցքահարել, հարված հասցնել, հարված տալ
  3. բախել
    1. թակել, հարվածել, զարկել, խփել, ծեծել, կափել (հարված հասցնել)
    2. թխկացնել, տփել (ժղ․), բաբախել, թխկթխկացնել, թքթքացնել, տկտկացնել
    3. տե՛ս տրոփել
    4. տե՛ս դոփել
  4. կրակել
    1. գնդակոծել, հրետակոծել, արկակոծել, դատարկել (հրազեն), կրակ բանալ, կրակ բացել, կրակ բաց անել, կրակ մաղել, կրակ տալ, կրակ տեղալ, գնդակ արձակել, հրացան գցել (ժղ․) (հրազենով կրակոց կատարել, գնդակ՝ արկ և այլն արձակել)
    2. տե՛ս հուզել
    3. տե՛ս գնդակահարել
    4. տե՛ս հրդեհել
  5. ծեծել
    1. գանակոծել, գանահարել, գանել, գավազանել, խարազանել, մտրակել, մտրակահարել, ճիպոտահարել, ձաղկել, դագանակել, (գավազանով, խարազանով, մտրակով, ճիպոտով, դագանակով), ռփահարել, բռնց(ք)ահարել, բռնցքել, կռփել, (բըռունցքով), կոշկոճել (սաստիկ), ծեծկել, գոտեհարել (գոտիով), ջարդել (փխբ․), փայտել (հզվդ․), (փայտով), (ժղ․), տփել, թակել, ծեծկռտել, ծեծկոփել, (գվռ․)՝ դնգզել, դնքսել, դնքստել, գոռսել, գռսել, գմփել, դմփել, դմբզել, դրբել, զխկել, զմփել, թոպել, թոպահարել, թոկոտել, թրթփել, լմել, լեխել, ճիպոտել, ջլատքել, ջոբնել, սղկել, սղկրտել, սնդխտել, տխել, տլմսել, քաշել, քշտել, քոտակել, քոլոլել, քրքրել, ծեծել-փետել, գանակոծ անել, բռունցքը գլխից անպակաս անել, բռունցքը գլխից անպակաս պահել, բռունցքը գլխին պահել (հաճախակի), երեսը արյունլվա անել, աղցան անել, աղցան շինել, արյուն-աղցան անել, արյուն աղցան շինել, արջապար ածել, բրածեծ անել, բուրդը բամբակ գզել, բուրդը գզել, բուրդը քամուն տալ, բուրդը բարերար անել, բուրդը բերանը տալ, գլուխը սխտորել, դնչին տալ, դունչն ու պռունկն ջարդել, երեսը արյունլվա անել, թակ տալ, լայնքն ու երկայնքն մեկ դարձնել, ծեծ տալ, ծեծ քաշել, ծեծ ու ջարդ տալ, ծուծուն տանել, կաշին բերանը տալ, կատարը տաքացնել, կորկոտ եփել, միսը բերանը տալ,
  6. սսպանել, ոչնչացնել, ջախջախել, խողխողել, կոտորել, սրախողխող անել, սրի քաշել, յաթաղանի անցկացնել
    1. տե՝ս Մեծաբանել

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Սերգեյ Ավագյան, Հայերեն-անգլերեն-ռուսերեն խոհարարական բացատրական բառարան, Երևան, «ԴԱԼԼ», 2009 — 240 էջ։