Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

պինդ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ պինդ

վանկեր՝ պինդ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բնիկ հնդեվրոպական՝ *bendh-` *bhendh- «կապել» արմատից. հմմտ. հին հնդկերեն bandhāti, ավեստերեն bandayati «կապում է, ամրացնում է», հունարեն πεïσμα՝ «թոկ», լատիներեն dēfendō «հետ պահել, պաշտպանել, հաստատել», գոթերեն binden «կապել»։

Ածական

  1. իր ձևը և չափը պահպանելու հատկություն ունեցող (ի տարբերություն գազային և հեղուկ վիճակների) ◆ Պինդ մարմին։
  2. սեղմելու՝ ճկելու՝ կտրելու և նման ֆիզիկական ներգործությունների չենթարկվող կամ դժվարությամբ ենթարկվող ◆ Պինդ քար՝ փայտ՝ ոսկր։
  3. շոշափելիս կարծրության՝ ամրության զգացում առաջացնող ◆ Պինդ ուռուցք՝ կաշի։
  4. հաստատուն, կառուցվածքով՝ շինանյութով և այլն շատ ամուր ◆ Պինդ պարիսպներ։
  5. ուժեղ, զորեղ, մեծ զորություն՝ ուժ ունեցող ◆ Պինդ բազուկներ։
  6. տոկուն, դիմացկուն, չընկճվող, համառ ◆ Պինդ շարքեր՝ պաշտպանություն հոգի։
  7. թանձր ◆ Պինդ խմոր՝ շաղախ։
  8. շուտ չմաշվող, դիմացկուն, ամուր (հաստ, խիտ և այլն) ◆ Պինդ կտոր՝ կաշի։
  9. խիստ, սաստիկ ◆ Էնտեղ էլ պինդ սով է։ Հովհաննես Թումանյան
  10. մեծ, ահեղ, սարսափելի ◆ Պինդ փորձանք։
  11. ուժգին, մեծ ուժով կատարված՝ հասցված՝ արված ◆ Պինդ հարված։
  12. աննկուն, անհողդողդ ◆ Ես հոգով հիմա պինդ եմ ավելի, ավելի տոկուն, քան էի առաջ։ Եղիշե Չարենց
  13. հաստատուն, աներեր, չտատանվող, ամուր նստած՝ տեղակայված ◆ Քարը պինդ էր, ինչ արեցինք, չկարողացանք տեղից հանել։
  14. կապ, դժվարությամբ գործող (փորի՝ ստամոքսի մասին)

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. ներկուռ, սերտ, կուռ, տրամախիտ (հնց․)
  2. տե՛ս կարծր
  3. տե՛ս ամուր
  4. տե՛ս հաստատուն
  5. տե՛ս թանձր
  6. տե՛ս ուժեղ
  7. տե՛ս պիրկ
  8. տե՛ս դիմացկուն
  9. տե՛ս ուժգին
  10. տե՛ս աննկուն
  11. տե՛ս ժլատ

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. պինդ գլուխ - համառ, կամակոր
  2. պինդ կաղին - դժվարին գործ պաշտոն
  3. պինդ կենալ - հաստատ մնալ, չընկճվել
  4. պինդ կպչել
    1. եռանդուն ու հաստատակամանորեն ձեռնարկել մի բանի
    2. օձիքը բաց չթողնել, ձեռք չքաշել

Աղբյուրներ

[խմբագրել]