պաշտոն
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [pɑʃˈtɔn]
Դասական ուղղագրութեամբ՝ պաշտօն
վանկեր՝ պաշ•տոն
Ստուգաբանություն
[խմբագրել]Գոյական
- հիմնարկում՝ ձեռնարկությունում և այլուր մեկի ծառայության դիրքը և դրա հետ կապված պարտականություններն ու իրավունքները։
- ծառայության յուրահատուկ պարտականությունների ամբողջությունը՝ աշխատանքը ◆ Նրա պաշտոնն էր արխիվը կանոնավոր պահել։ (Ակսել Բակունց)
- որևէ կարգի հանգամանքների՝ դրության և այլնի հետ կապված պարտականությունների ամբողջությունը ◆ Ես մի կերպ սկսեցի բացատրել նրան մարտավկայի պաշտոնը։ (Ալեքսանդր Պուշկին)
- տվյալ համակարգի մեջ նրա միավորների հատուկ դերը՝ գործառույթը (ֆունկցիան) ◆ Ենթակայի՝ ստորոգիալի՝ որոշչի պաշտոն:
- (հնց․) պաշտամունք
- ծառայության տեղ, հաստիք
- դեր, իբրև որևէ բանի ծառայելը ◆ Քանի մը կոճղեր… աթոռի պաշտոն կկատարեին։ (Ա. Պերնետ)
Հոմանիշներ
[խմբագրել]Արտահայտություններ
[խմբագրել]Ի արտաքին հոլովում | ||
Եզակի թիվ | Հոգնակի թիվ | |
Ուղղ. | պաշտոն(ը) | պաշտոններ(ը) |
Սեռ. | պաշտոնի | պաշտոնների |
Տր. | պաշտոնի(ն) | պաշտոնների(ն) |
Հայց. | պաշտոն(ը) | պաշտոններ(ը) |
Բաց. | պաշտոնից | պաշտոններից |
Գործ. | պաշտոնով | պաշտոններով |
Ներգ. | պաշտոնում | պաշտոններում |
Թարգմանություններ | |
|
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։