Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

պայմանագիր

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ պայ•ման•ա•գիր 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Գոյական

  1. (նորբ․) գրավոր համաձայնություն՝ կողմերի փոխադարձ պարտավորություններով
  2. (տնտգ․) համարվում է երկու կամ մի քանի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքների և պարտականությունների սահմանմանը, փոփոխելուն կամ դադարեցմանը
  3. (միգ․) «Պետությունների միջև գրավոր կնքված և միջազգային իրավունքով կարգավորվող միջազգային համաձայնագիր՝ անկախ այն հանգամանքից, թե այն ներառված է մեկ կամ երկու, կամ միմյանց հետ կապված մի քանի փաստաթղթերում, ինչպես նաև անկախ դրա կոնկրետ անվանումից» («Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» Վիեննայի 1969 թվականի կոնվենցիայի 2․1(1)(ա)հոդված)
  4. տե՛ս նաև միացում, պայմանավորություն, համաձայնագիր, համաձայնություն, երկկողմ, աշխատանքային միգրացիայի մասին երկկողմ համաձայնագիր, կոնվենցիա, փաստաթղթային գործիք, բազմակողմ, վավերացում, վերապահում պայմանագրի դրույթներից
  5. (պաշտանվ․) (բանկ․) երկկողմանի կամ բազմակողմ համաձայնություն, որում համաձայնեցված են նրա մասնակիցների իրավունքներն ու պարտավորությունները
  6. (ֆին․) քաղաքացիները և իրավաբանական անձինք ազատ են պայմանագիր կնքելիս


Հոմանիշներ

[խմբագրել]
  1. պարտավորագիր, համաձայնագիր, (հզվդ․) պայմանադաշինք, պայմանագրություն, պարտագիր, ուխտագիր, պայմանաթուղթ, պայմաննամակ
  2. տե՛ս դաշնագիր

Արտահայտություններ

[խմբագրել]
  • Դ․Ս․ Չիլինգարյան, Ե․Լ․ Երզնկյան, Պաշտպանական-անվտանգային տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան, Գյումրի, «ՀՀ ՊՆ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ», 2015 — 1196 էջ։

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Աշոտ Մարկոսյան, Տիգրան Դավթյան, Ամենագործածական տնտեսագիտական տերմինների բացատրական բառարան, Երևան, «Լեգալ Պլյուս», 2008 — 218 էջ։
  • Միգրացիայի ոլորտի տերմինների բառարան, Գյումրի, «Միգրացիայի Միջազգային Կազմակերպություն», 2013 — 175 էջ։
  • Դ․Ս․ Չիլինգարյան, Ե․Լ․ Երզնկյան, Պաշտպանական-անվտանգային տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան, Գյումրի, «ՀՀ ՊՆ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ», 2015 — 1196 էջ։
  • Դանիել Ջհանգիրյան, Բանկային տերմինների բացատրական բառարան, Երևան, «Նոյյան տապան», 2008։
  • Ա․Հ․ Բայադյան, Ֆինանսական բացատրական բառարան, Երևան, «Ասողիկ», 2004 — 334 էջ։
  • Ալինա Մուրադյան, Նորածանոթ բառերի բացատրական բառարան (Իմաստասեր Անանիա Շիրակացի համալսարան), Երևան, 2006 — 60 էջ։