ուրվական
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [uɾvɑˈkɑn]
Դասական ուղղագրութեամբ՝ ուրուական
վանկեր՝ ուր•վա•կան
Ստուգաբանություն
[խմբագրել]Գոյական
- մեռած կամ բացակա (հեռավոր) մարդու տեսիլք՝ երևույթ, որ երևում է հիվանդ երևակայությամբ կամ սնահավատ մարդկանց ◆ Այնպես էր թվում, որ բերդի փողոցներում ընկած հազարավոր դիակների ուրվականները պտտվում են յուր չորս կողմում։ (Րաֆֆի) ◆ Վրիժառության սրբազան պարտքը միշտ բորբոքում էր ինձ վրեժխնդիր լինել և դրանով հաշտվել իմ նախահարց ուրվականների հետ։ (Րաֆֆի)
- երևակայության մեջ պատկերացող երևույթ՝ կերպարանք, որևէ բանի տեսողական խաբուսիկ պատկեր ◆ Նրա աչքերի առջև ուրվականներ էին երևում՝ ուղտերի քարավան, օազիս։ ◆ Վարդանի գլխի մեջ պտտվում էր Լալայի գեղեցիկ ուրվականը: (Րաֆֆի)
- (փխբ․) մտացածին՝ երևակայական բան, պատրանք ◆ Սեփականությունը, կապիտալը... և նման բաները ամենևին էլ երևակայության ուրվականներ չեն։ (Դասագիրք)
- (փխբ․) որևէ բանի սպառնալիք ◆ Պատերազմի ուրվական:
- (ռազմ․) (սպորտ․) շարժվող խրտվիլակ՝ որպես հրաձգային վարժության թիրախ
- (փխբ․) ուրվականի նմանող՝ չափազանց հյուծված՝ կմախքացած՝ մեռելատիպ մարդ ◆ Վերև նայեցե՛ք, այդ ուրվականներին, որ սպառազինված ճեմում են մարտկոցների ետևում։ Վրթանես Փափազյան
- առարկայի ուրվագիծը, մթության մեջ հազիվ ստվերագծվող առարկա ◆ Մշուշը նոսրանում է, երևում են ծառերի ուրվականները: (Մամուլ) ◆ Գիշերային այս սոսկալի պահուն մի քանի ստվերներ, թափառաշրջիկ ուրվականների նման, խավարի մեջ շարժվում էին։ (Րաֆֆի)
Հոմանիշներ
[խմբագրել]- ուրու, տեսիլ, տեսիլք, ուրվապատկեր, ուրվատեսիլ, ուրվաստվեր, հոգի, ոգի, հոգեգեշ (հանգուցյալի), ստվեր (փխբ․)
- խաբկանք, ուրու
- (փխբ․) պատրանք
- (փխբ․) սպառնալիք
- տե՛ս երևակայական, ցնորական
- (նորբ․) տեսիլք, ստվեր, մեռելի ոգի
Ի արտաքին հոլովում | ||
Եզակի թիվ | Հոգնակի թիվ | |
Ուղղ. | ուրվական(ը) | ուրվականներ(ը) |
Սեռ. | ուրվականի | ուրվականների |
Տր. | ուրվականի(ն) | ուրվականների(ն) |
Հայց. | ուրվական(ը) | ուրվականներ(ը) |
Բաց. | ուրվականից | ուրվականներից |
Գործ. | ուրվականով | ուրվականներով |
Ներգ. | ուրվականում | ուրվականներում |
Բաղադրյալ բառեր | |
Թարգմանություններ
[խմբագրել]Թարգմանություն
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
Վիքիպեդիայում հոդված կա հետևյալ թեմայով՝ Ուրվական: |
- Ալինա Մուրադյան, Նորածանոթ բառերի բացատրական բառարան (Իմաստասեր Անանիա Շիրակացի համալսարան), Երևան, 2006 — 60 էջ։
Կատեգորիաներ:
- Ձայնային ֆայլ չունեցող հայերեն բառահոդվածներ
- Հայերեն բառեր
- Հայերեն գոյականներ
- Քաղվածք/Րաֆֆի
- Հայերեն բառեր փոխաբերական իմաստով
- Քաղվածք/Դասագիրք
- Հայերեն բառեր ռազմական իմաստով
- Հայերեն բառեր սպորտային իմաստով
- Քաղվածք/Վրթանես Փափազյան
- Քաղվածք/Մամուլ
- Հայերեն նորաբանություններ
- Բառեր «Արդի հայերենի բացատրական բառարան» գրքից
- «Նորածանոթ բառերի բացատրական բառարան» գրքից