ուրեմն
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [uˈɾɛmn]
Դասական ուղղագրութեամբ՝
վանկեր՝ ու•րե•մ(ը)ն
Ստուգաբանություն
[խմբագրել]Շաղկապ
- կապակցում է եզրակացություն՝ հետևություն պարունակող նախադասությունն այդ եզրակացության հիմունքը ցույց տվող նախադասության կամ խոսքի հետ՝ հետևաբար, նշանակում է նշանակությամբ ◆ Սեղան, քար, մարդ, գիրք գոյականները ցույց են տալիս նյութական առարկաներ, ուրեմն դրանք թանձրացական գոյականներ են։
- միացնում է հետևանքային հարաբերությամբ իրա հետ կապված նախադասությունները՝ դրա համար, դրա հետևանքով նշանակությամբ ◆ Որովհետև խոսք եմ տվել աջակցել նրան ամեն դեպքում, ուրեմն իմ խոսքին դրժել չեմ կարող։ (Մուրացան)
- գործածվում է որպես միջանկյալ բառ՝ այդպիսով, ասել է թե նշանակությամբ ◆ Ի՞նչ էր անում, ուրեմն, այդ ժամանակ թագավորը։ (Մուրացան)
- նույնպիսի գործածությամբ՝ այդ դեպքում, այդ պարագայում նշանակությամբ ◆ Եթե չես հոգնել՝ գնանք, ուրեմն, քանի լույս է։ Ստեփան Զորյան
- մեկնական նշանակությամբ՝ նշանակում է, այսինքն նշանակությամբ ◆ Զգացվում Էր, որ պարսիկները փախչում են դեպի աջ, ուրեմն՝ դեպի Արաքսը։ Ստեփան Զորյան
- եղանակավորող բառի նշանակությամբ՝ դե, այդ դեպքում, որ այդպես է նշանակությամբ ◆ Ուրեմն տու՛ր մախորկադ ծխենք, տեսնենք ինչ ենք մտածում։ (Հրաչյա Քոչար)
- նույն դերով՝ վերջապես, վերջիվերջո նշանակությամբ ◆ Ի՞նչ է կատարվում ուրեմն այստեղ, ու՞մն ես ձերբակալելու։ (Վահրամ Փափազյան)
Հոմանիշներ
[խմբագրել]- վերջապես, վերջիվերջո
- դե
- հետևաբար, հետևապես, ուստի
- ասել է թե, այսպիսով
- այս դեպքում, այս պարագայում
Արտահայտություններ
[խմբագրել]Բաղադրյալ բառեր | |
Թարգմանություններ | |
|
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։