Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

կանգնել

Վիքիբառարան-ից

Հայերեն

Արտասանություն

ՄՀԱ: [kangnel]

Բայ

վանկեր՝ կանգ·նել 

  1. ոտքի ելնել, վեր կենալ, կանգուն դիրք ընդունել ◆ Բոլորը վեր կացան, կանգնեց նաև Վասակը Դերենիկ Դեմիրճյան
  2. անշարժ՝ ոտքի վրա մնալ ◆ Ձեռները ծոցին կանգնել Էին (Ակսել Բակունց)
  3. կանգ առնել, քայլելը դադարեցնել ◆ Պառավը… երկու քայլ հետևեց նրան և կանգնեց (Ակսել Բակունց)
  4. կանգ առնել, դադարել, անշարժանալ, շարժվելուց դադարել ◆ Ջուրը կանգնել Է։ Այնպես թվաց, թե ժամանակը կանգնեց Դերենիկ Դեմիրճյան
  5. հավասարակշռությունը պահպանել, որոշակի դիրքում մնալ ◆ Հազիվ Էր կանգնում ոտքերի վրա (Ակսել Բակունց)
  6. խոյանալ, բարձրանալ, ձգվել դեպի վեր ◆ Կանգնած Էր Անուշ բերդը յուր բարձր, քարեղեն ստորոտի վրա (Րաֆֆի)
  7. մի բանի վրա ելնել՝ բարձրանալ, ոտքերով հենվել մի բանի ◆ Կաքավը կանգնեց քարին։ Նա կանգնեց ոտքի թաթերի վրա՝ լավ տեսնելու համար։
  8. տեղ գրավել՝ ոտքի վրա մնալով ◆ Նա մի կերպ կանգնեց պատի մոտ։
  9. տնկվել, ցցվել ◆ Ի՞նչ ես աչքիս առջև կանգնել:
  10. տիրել, պատել, լցնել, տարածվել, տոգորել ◆ Սենյակում կանգնած Էր նոր ներկված հատակի ներկի սուր հոտը Գուրգեն Մահարի
  11. երևալ, պատկերանալ ◆ Նրա աչքերի առաջ կանգնում Էր հայրը (Ակսել Բակունց)
  12. ելնել՝ համախմբվել մի բանի համար ◆ Ուխտել են՝ մի մարդու պես կանգնել, կամ մեռնել կամ ազատել հայրենիքը սպառնացող վտանգից (Րաֆֆի)
  13. օգնել, պաշտպանել, պաշտպան կանգնել ◆ Ու էսպես կանգնենք մեկ մեկի համար Հովհաննես Թումանյան
  14. չգործել, գործելուց դադարել, չաշխատել, չբանել ◆ Ժամացույցը կանգնել Է։
  15. ընկած-մնացած լինել, ընկնել մի տեղում, մնալ ◆ Ճանապարհի եզերքին կանգնած Էր մի վթարված մեքենա Սերո Խանզադյան
  16. գտնվել, լինել, դրված լինել ◆ Անկյունում կանգնած Է դաշնամուրը ։
  17. պարապ՝ անգործ մնալ, գործ չանել ◆ Մենք պարապ-սարապ կանգնելու սովոր չենք Սերո Խանզադյան
  18. հաստատվել, հիմնվել, հիմնադրվել ◆ Ընկնում են հին գահերն այնտեղ, այստեղ կանգնում չեղած կարգեր Եղիշե Չարենց
  19. (բնստ․) բացվել, տարածվել, ծագել, գոյություն ստանալ ◆ Ու կանգնեց տանս շեմքին արդար արշալույս (Սողոմոն Տարոնցի)
  20. որևէ գործի՝ զբաղմունքի անցնել՝ լինել՝ լծվել, որևէ բանով զբաղված լինել ◆ Նրանք աշխատանքային հերթափոխի են կանգնել:
  21. անհողդողդ՝ անսասան լինել ◆ Ես ժայռի նման կանգնած եմ ամուր (Ավետիք Իսահակյան)
  22. վերականգնվել, պատկերանալ, հառնել (մտքի՝ աչքերի՝ հայացքի առջև) ◆ Ունկնդիրների առջև կանգնում Էր անցյալի՝ զգացմունքի թափով հարուստ օրերի պատկերը Եղիշե Չարենց
  23. (ժղ․) համառել, իր ասածը պնդել
  24. (հնց․) կանգնեցնել, կառուցել ◆ Պարսիկը… կկանգներ ատրուշան Ստեփան Զորյան
  25. (հնց․) ստեղծել, կառուցել, կերտել, հիմնադրել ◆ Մենք, որ մի նոր կյանք ենք կանգնել, չունենք երգեր հատու ու խոր Եղիշե Չարենց
  26. կազմում է հարադրական բայեր՝ լինել, դառնալ, որպես մի բան հանդես գալ նշանակությամբ, ինչպես՝ պաշտպան կանգնել, վկա կանգնել, տեր կանգնել և այլն

Խոնարհում

[խմբագրել]


Հոմանիշներ
[խմբագրել]
  1. բարձրանալ, վեր կենալ, ոտքի կանգնել
  2. տնկվել, ցցվել
  3. կանգ առնել, դադարել
Արտահայտություններ
[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]