Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

լաթ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ լաթ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Փոխառություն՝ պարսկերեն lat:

Գոյական

  1. գործված կտոր, կտավեղեն, շոր ◆ Մեկը լաթ է, մեկը արդուկ։ Եղիշե Չարենց , ◆ Բառերն իրենց ձեռներուն մեջ այնքան արժեք ունին, որչափ լաթին մը կտոր դերձակներու քով։ Հակոբ Պարոնյան
  2. առանձնապեստ սպիտակեղենի կտոր, սպիտակեղեն ◆ Ճերմակ լաթերով դաշտի մշակներ, եկեք ունկնդրել իմ երգիս (Միսաք Մեծարենց) ◆ Ես ալ տուն կերթամ լաթ փոխելու։ Հակոբ Պարոնյան
  3. զգեստ, հագուստ ◆ Թաց լաթով մը սանդուղին առաջին աստիճանն սրբել սկսավ։ Հակոբ Պարոնյան
  4. շորի ծվեն, պատառ ◆ Խոր քուն եմ մտել աղտոտ լաթերում։ (Շուշանիկ Կուրղինյան)
  5. մաշված, պատառոտված զգեստ, ցնցոտի
  6. փոշելաթ, ջնջոց
  7. կոլենկոր
  8. (փխբ․) կամազուրկ, անգործունյա մարդ, փալաս
  9. (նորբ․) շոր, փալաս

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. կտոր, կտավեղեն, կտավ
  2. զգեստ, հագուստ, շոր
  3. տե՛ս ծվեն
  4. տե՛ս ցնցոտի
  5. տե՛ս ջնջոց, փոշելաթ

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Ալինա Մուրադյան, Նորածանոթ բառերի բացատրական բառարան (Իմաստասեր Անանիա Շիրակացի համալսարան), Երևան, 2006 — 60 էջ։