Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

ժպտալ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ ժ(ը)պ•տալ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բայ

  1. ժպիտով այս կամ այն զգացմունքն արտահայտել, երեսին ժպիտ խաղացնել
  2. ժպիտով հավանություն՝ գոհունակություն՝ հաճություն արտահայտել
  3. (փխբ․) նպաստել, նպաստավոր՝ բարեհաջող լինել, հաջողություն բերել ◆ Հանգամանքները ժպտացին նրան և նա որոշ հարստության տեր դարձավ (Լ. Բուսենար)
  4. (փխբ․) ցանկություններին՝ ձգտումներին համապատասխանել, ախորժելի՝ դուրեկան՝ հաճելի լինել
  5. (փխբ․) պայծառ՝ դուրեկան՝ հաճելի լինել, պարզ՝ ջինջ լինել
  6. (փխբ․) փայլել, շողշողալ, ճաճանչել ◆ Ժպտում են աստղերը
  7. (փխբ․) ուրախ՝ երջանիկ լինել ◆ Կյանքը ժպտում է
  8. (փխբ․) պայծառ կերպով երևալ՝ ցոլալ ◆ Սարեր ու ձորեր իրար երեսին նայում են, ժպտում ամպի մշուշով (Վ. Միրաքյան)
  9. (փխբ․) պայծառ կերպով երևալ՝ ցոլալ ◆ Սարեր ու ձորեր իրար երեսին նայում են, ժպտում ամպի մշուշով (Վ. Միրաքյան)
  10. (փխբ․) վառ գույներով պարզվել՝ բացվել՝ տարածվել ◆ Հազար գույներով, հազար-հազար ցեղ ժպտում են նրանք ու բուրում այնտեղ (Հ. Թումանյան)

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. խնդալ, ժմնել, ժպիտ անցնել, ժպիտ վազել, ժպիտ խաղալ, ժպիտը երեսից չիջնել,
  2. տե՛ս քմծիծաղել
  3. տե՛ս նպաստել
  4. տե՛ս շողշողալ
  5. տե՛ս ցոլալ

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]