թողնել
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [tʰɔʁˈnɛl]
Դասական ուղղագրութեամբ՝
վանկեր՝ թող•նել
Ստուգաբանություն
[խմբագրել]Գոյական
- (պաշտանվ․) տե՛ս լքել
Բայ
- թույլ տալ, թույլատրել, արտոնել ◆ Ով՞ է թողել, որ դու աշխատանքից շուտ գնաս տուն։
- հնարավորություն տալ, հնարավոր դարձնել ◆ Ուզում եմ հեռանալ, չի թողնում սերդ (Ժողովրդական երգ)։
- անցք՝ անցում՝ ճանապարհ տալ ◆ Ոչխարներն այս կողմը թողեք։
- բաց թողնել, արձակել, ձեռքիցը գցել՝ նետել ◆ Երեխայի ձեռքը չթողնես։
- ավանդել, հանձնել ◆ Մեծ ժառանգություն թողեց որդիներին։
- վստահել, վերապահել, հանձարարել ◆ Ձեր խղճին եմ թողնում այդ։
- պահել մի նպատակի համար, խնայել, ետ դնել ◆ Նեղ օրվա համար էլ մի բան թող։
- պահել, չկտրել, չկարճացնել, չհեռացնել ◆ Մորուք թողնել։ Վերևի ճյուղերը թողեց, ցածրինը՝ կտրեց։
- հրաժարվել, ձեռք քաշել, վերջ տալ ◆ Ծխելը թողնել։
- լքել ◆ Տունուտեղը թողել է ու գնացել։
- ամուսնաթող լինել, ամուսնուց հեռանալ՝ բաժանվել ◆ Կնոջը թողել է։
- անուշադրության մատնել, անտես անել ◆ Գործը թողել ու գնացել է ման գալու։
- նկատի չառնել, զանց առնել, մի կողմ թողնել ◆ Թողնենք այն, որ նա ուշ է ներկայացել…:
- ազատ արձակել, ազատել, բաց թողնել ◆ Բոլոր գերիներին թողել են։
- մեկին՝ մի բան հետը չվերցնել՝ չտանել, պահել ◆ Իրերը թողեց կայարանի պահասենյակում։
- եեռանալ մի տեղից Նույն ավուր երեկոյան պահին ◆ Դավիթ Բեկը թողեց… Մցխեթը։ (Րաֆֆի)
- նահանջելով թշնամուն հանձնել ◆ Թշնամին ստիպված եղավ թողնել քաղաքը։
- դուրս հանել՝ արձակել, արտաշնչել ◆ Հրեշը բերանից բոց ու ծուխ էր թողնում։
- հետաձգել ◆ Այսօրվա գործը վաղվան մի՛ թող։
- նշանակել, կարգել ◆ Պահակախումբ թողնել։
- հետք պահել, մի բան որպես հետևանք ունենալ ◆ Թուրքերը որտեղից անցնում էին, ավեր ու արյուն էին թողնում։
- խնայել, չսպանել, կենդանի պահել ◆ Թշնամին մի դաժան հեռատեսությամբ ոչ մայր է թողել, ոչ որդի։ (Ավետիք Իսահակյան)
- մի բան պահպանել՝ պահել ինչպես որ կա, վիճակը չփոխել Նա որոշեց գործերը թողնել նախկին վիճակում։
- պահ տալ, մեկի՝ մի բանի խնամքին՝ հսկողությանը՝ իրավասությանը հանձնել ◆ Ու՞մ հույսին ես թողել խոտի դեզերը (Նաիրի Զարյան)
- ճանապարհ տրամադրել, անցնելու՝ գնալու արտոնություն տալ ◆ Ցուցարարներին հրապարակ թողեցին ու հետո կրակեցին նրանց վրա։
- նվազել, թուլանալ ◆ Շոգը՝ ջերմությունը թողնել։
- անասուններին արձակել որևէ տեղ ◆ Ձիերի երամակը թողեց անտառամերձ մարգագետինը։
- իր միջից անցկացնել, թողանցել, թողարկել ◆ Նոր գործարանը հսկայական արտադրանք է թողնում։
- իր պատերով հեղուկն անցկացնել՝ բաց թողնել՝ չպահել ◆ Ծորակը փչացել է, ջուր է թողնում։
- անորոշ դերբայը գործածվում է որպես հրամայական ◆ Թողնել (ռազմական, սպորտային) Տրված հրամանի կատարումը դադարեցնել, հրամանը չեղյալ համարել։
- (կրոն․) մեղքերին քավություն տալ։
Հոմանիշներ
[խմբագրել]- թույլատրել, արտոնել, թույլ տալ, թող անել (գվռ․)
- հրաժարվել, ձեռք քաշել, վերջ տալ, (ժղ․) թարկ տալ
- արձակել, ձգել (արևմտհ․), բաց թողնել
- ավանդել, հանձնել
- վստահել, վերապահել, հանձնարարել
- պահել
- լքել
- հրաժարվել, (ժղ․) ձեռք քշել, վերջ տալ, թարկ անել
- անտեսել, անուշադրություն, մատնել, անտես անել
- հեռանալ
- զանցառել, զանց առնել,
- պահպանել, պահել
- պահ տալ
- անցկացնել, բաց թողնել
Արտահայտություններ
[խմբագրել]Բաղադրյալ բառեր | |
Թարգմանություններ | |
|
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
- Դ․Ս․ Չիլինգարյան, Ե․Լ․ Երզնկյան, Պաշտպանական-անվտանգային տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան, Գյումրի, «ՀՀ ՊՆ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ», 2015 — 1196 էջ։
Կատեգորիաներ:
- Ձայնային ֆայլերով հայերեն բառահոդվածներ
- Հայերեն բառեր
- Հայերեն գոյականներ
- Հայերեն բառեր պաշտպանական-անվտանգային իմաստով
- Հայերեն բայեր
- Քաղվածք/Րաֆֆի
- Քաղվածք/Ավետիք Իսահակյան
- Քաղվածք/Նաիրի Զարյան
- Հայերեն բառեր կրոնական իմաստով
- Հայերեն բառեր ժողովրդական իմաստով
- Բառեր «Արդի հայերենի բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Պաշտպանական-անվտանգային տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան» գրքից