Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

զրույց

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ զ(ը)•րույց 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Թերևս բաղկացած է զր- այլուր անծանոթ արմատից՝ -ոյց մասնիկով, զր-ի համար զուգահեռների որոնման փորձերը հավաստի չեն։

Բացատրություն

  1. (նորբ․) ավանդազրույց, լեգենդ

Գոյական

  1. խոսակցություն, գործնական կամ մտերմական ասուլիս
  2. հրապարակային հաղորդում՝ դասախոսություն՝ մտքերի փոխանակությամբ և հարց ու պատասխանով
  3. ավանդություն, պատմական կամ առասպելական բնույթի ժողովրդական բանավոր ստեղծագործություն
  4. (գրկն․) նկարագրական, պատմողական, խրատական բնույթի ոչ մեծ ծավալի չափածո կամ արձակ երկ, որի նյութը հաճախ առնված է ժողովրդական բանահյուսությունից
  5. վիպերգական երկերում պատմելու եղանակ, երբ պատմությունն արվում է հերոսներից մեկի անունից, նրան բնորոշ լեզվով և ոճով

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. ավանդություն, ավանդազրույց, ասք, պատմազրույց, առասպել
  2. խոսակցություն, խոսք, զրուցակցություն, զրուցատրություն, ասուլիս

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Ջրբաշյան Է․Մ․, Մախչանյան Հ․Մ․, Գրականագիտական բառարան (2-րդ լրաց․ և վերամշ․ հրատ․) (Լույս), Երևան, 1980 — 352 էջ։
  • Լ․ Տիմոֆեև, Ն․ Վենգրով, Գրականագիտական տերմինների համառոտ բառարան (Հայպետուսմանհրատ), Երևան, 1957 — 247 էջ։
  • Ալինա Մուրադյան, Նորածանոթ բառերի բացատրական բառարան (Իմաստասեր Անանիա Շիրակացի համալսարան), Երևան, 2006 — 60 էջ։