Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

երաժշտություն

Վիքիբառարան-ից

Հայերեն

  • ՄՀԱ՝ [jɛɾɑʒʃtutʰˈjun]

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ ե•րա•ժ(ը)շ•տութ•յուն 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Գոյական

  1. արվեստ, որ արտացոլում է իրականությունը ձայնային գեղարվեստական ձևերով ◆ Այնտեղ ավելի կատարելագործվեցավ Հելլենական կրթության մեջ, սովորելով փիլիսոփայություն, երաժշտություն: (Րաֆֆի) ◆ Շատերն էին վկայել, որ նա անվիճելի շնորհք ուներ երաժշտության մեջ։ Անահիտ Սեկոյան
  2. այդ արվեստի առանձին ստեղծագործություն ◆ Բայոն քաղաքից էր, ապրում էր Փարիզում, երաժշտության դասատու էր։ (Ավետիք Իսահակյան)
  3. այդ արվեստի գործիքային կատարումն ի հակադրություն ձայնայինի ◆ Երգի ու երաժշտության երեկո։
  4. գործիքային կատարման համար գրված երաժշտական ստեղծագործություն ◆ «Դիմակահանդես»-ի երաժշտության հեղինակն է ակադեմիկոս (Աթաբեկ Խնկոյան)
  5. այդ արվեստի հիմունքների ամբողջությունն ուսուցման առարկա
  6. (հզվդ․) երաժշտախումբ ◆ Երաժշտությունը նվագում էր։ (Ավետիք Իսահակյան)
  7. նվագ, նվագածություն
  8. (փխբ․) ներդաշնակ՝ լսողության համար հաճելի ձայների միահյուսված ամբողջությունը ◆ Կլսե՞ս երաժշտությունը ծովուն (Գարեգին Սևունց)

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. նվագ, երգ, եղանակ, մեղեդի, նվագածություն, երգեցողություն, նվագաձայնություն, նվագերգություն, մելոդիա,
  2. տե՛ս երաժշտարվեստ
  3. տե՛ս ներդաշնակություն

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Կ․Ե․ Մելիք-Վրթանեսյան, Մ․ Ա․ Տոնյան, Երաժշտական բացատրական բառարան, Երևան, «Խորհրդային գրող», 1989 — 270 էջ։