Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

դուրս

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ դուրս 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Կապ

  1. բացօթյա տարածություն որպես հակադրություն որևէ ծածկած տեղի ◆ Նա կարդում էր հափշտակված, կարդում էր բարձրաձայն, իսկ դուրսը առավոտ էր արդեն։ Եղիշե Չարենց
  2. որևէ բանի սահմաններից այն կողմը ◆ Քաղաքից դուրս դաշտերն են տարածվում։ ◆ Աշխենը շատ փոքր տեղեկություն ուենր դրսի աշխարհից։ (Րաֆֆի) ◆ Նա քսան տարի ամբողջ դուրսերը շրջած էր, լեռնահոլով ու սառույցիկ բարձունքների մինչև արևակեզ անապատներու միայնությունը։ (Գրիգոր Զոհրապ)
  3. արտաքին տեսքով, արտաքուստ ◆ Խորթ մերը հետը աղջիկ է բերում, դրսից սիրուն սպիտակ, ներսից չար տևահոգի։ Հովհաննես Թումանյան ◆ Գրքեր կան, որ դրսից նման են հոյաշեն դղյակների։ Եղիշե Չարենց
  4. դեպի որևէ բանի սահմաններից այն կողմը ◆ Գնում ենք շենքերից դուրս՝ լեռները։
  5. բացի, մեջը չհաշված ◆ Այդ բոլորից դուրս մի բան էլ պետք է հաշվի առնել։ ◆ Տարին բոլոր Ունանը պարտեզից պարտեզից դուրս ուրիշ տեղ աշխատանքի չէր գնում։ (Ակսել Բակունց)
  6. ավելի ◆ Այդ տարին բերքը սովորականից դուրս առատ էր։
  7. որպես կոչական բառ արտահայտում է դուրս գալու հրաման՝ կորի՛ր, գնա նշանակությամբ
  8. որպես մակբայ կազմում է հարադիր բայեր՝ դեպի դուրսը, մինչև վերջ նշանակությամբ
  9. տե՛ս դուրսը
  10. արտահայտում է ներսից հեռանալու՝ վռնդելու հրաման, Կորի՛ր, հեռացի՛ր ◆ Դո՛ւրս իմ տանից, սևերես, մրոտեցիր անունս Հովհաննես Թումանյան
  11. արտաքին, օտար ◆ Մենք կարոտ ենք դրսի ուժերի և մի լավ դաշնակցի։ (Րաֆֆի)

Արտասանություն

[խմբագրել]

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. արտաքին, արտաքս
  2. բացի, ի բաց
  3. ավելի

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. դուրս ածել
    1. տնային իրեր՝ առարկաներ ներսից հանել բացօթյա տարածություն
    2. որևէ բան ամանի միջից հանել՝ թափել ◆ Նրա մեջ լցնում են շաքարապատ տերևները, շաքարը լուծվում է ջրի մեջ, հետո տերևները դուրս են ածում, իսկ մնացած ջուրն եփ տալով՝ թանձրացնում են։ (Րաֆֆի)
    3. դուրս անել
    4. ներսից ուղարկել դուրսը
    5. արտաքսել, վռնդել
    6. հեռացնել, արձակել, վտարել
  2. դուրս բերել
    1. ներսից հանել, որևէ տեղից կամ որևէ բան միջից հանել
    2. մի բան հաջողացնել
    3. հանգեցնել, հանել, տանելով հասցնել
    4. եզրակացնել
    5. անվավեր՝ անօգտագործելի դարձնել, հանել
    6. դժվար վիճակից ազատել
    7. ներկայացնել, ցուցադրել, բնորոշել որպես
    8. պատրաստել, գլուխ բերել
  3. դուրս գալ
    1. ելնել դուրս ելնել
    2. ծագել
    3. բուսնել, ծլել
    4. աճել
    5. ելնել, դուրս ելնել
    6. ձվից ելնել
    7. հայտնվել, հանդես գալ, երևան գալ
    8. գտնվել, ճարվել
    9. մի բանի միջից ելնել՝ պոկվել, պատյանից հանվել
    10. պարզվել, պարզ դառնալ, երևալ
    11. պակասեցնել, հանել
    12. հաջողվել, մի բան ստացվել։
    13. հասնել
    14. լինել, գտնվել, հանդիսանալ
    15. դառնալ, ստացվել, գոյանալ
    16. արտահայտվել, դրսևորվել, հանդես գալ
    17. լույս տեսնել, հրապարակվել
    18. փրկվել, ազատվել, դուրս պրծնել
    19. բխել (ջրի մասին)
    20. թողնել, հրաժարվել, հեռանալ (պաշտոնից, կազմակերպությունից, ուսումնական հաստատությունից և այլնից)
    21. իրականանալ, կատարվել (կանխատեսածի՝ կարծածի ևն մասին)
    22. հաստատվել, ճիշտ լինել (ենթադրություն, կարծիք և այլն)
    23. ճիշտ լուծում ստանալ, լուծվել (խնդրի՝ վարժության և այլնի մասին)
    24. շեղվել, խոտորվել, ընթացքը խախտվել ◆ Ժամանակը դուրս է եկել իր շավղից։ (Շիրվանզադե)
    25. տե՛ս դուրս ընկնել
    26. հանգել (ճանապարհի՝ գետի և այլնի մասին), մտնել
  4. դուրս գալու զանգ - նույնն է՝ դրսի զանգ
  5. դուրս գնալ
    1. ներսից դուրս ելնել
    2. բնական կարիքը հոգալ
    3. արտահայտվել, արտածվել
    4. հեռանալ (տեղից, երկրից և այլնից)
  6. դուրս գրել
    1. տնային գրքույկում տվյալ բնակավայրից կամ բնակավայրից մեկի հեռանալը ձակերպել
    2. մեկի հաշվից պակասեցնել՝ նվազեցնել (պարտքը կամ պահանջը)
    3. մեկի վճարելիք գումար հաշվապահորեն ձևակերպել
    4. որևէ իր՝ ապրանք և այլ հաշվապահական ձևակերպումով ելք անել
    5. ազատել, արձակել, հանել (ցուցակից, կազմից, գտնված տեղից և այլն)
    6. որևէ բանի գլխավոր պատվեր՝ պահանջ ներկայացնել
    7. բնագրից՝ գրքից և այլնից քաղվածք անել՝ արտագրել
  7. դուրս գցել
    1. վտարել, հեռացնել
  8. ազատել, արձակել
    1. արտաքսել
  9. ներսից բխեցնել (ջուր, նավթ և այլն)
  10. դուրս ցցել
    1. անդրադարձ նշանակությամբ դուրս նետվել ելնել, շտապով դուրս գալ մի տեղից
  11. դուրս ելնել
    1. ներսից դուրս գնալ, դուրս գալ
    2. հեռանալ
    3. մի բանի միջից դուրս գալ՝ պոկվել
    4. սկիզբ առնել, սկսվել և ձգվել որոշ ուղղությամբ (ճանապարհի մասին)
  12. դուրս ընկնել
    1. ոսկորը՝ հոդը և այլն տեղից խախտվել, հոդախախտվել
    2. առահասարակ՝ որևէ բան տեղից՝ բնական վիճակից ելնել, տեղահան լինել, խախտվել
    3. վատ ճանապարհի վրա կանգնել, փչանալ
    4. դուրս նետվել, դուրս թռչել, իրեն դուրս գցել
  13. դուրս թափել
    1. մի բանի մեջ կամ վրան եղած իրերը հանել
    2. անոթի պարունակությունը դատարկել
    3. ափեղցփեղ խոսել, բերանին եկածն ասել
  14. դուրս թափվել
    1. խմբովի՝ խուռներամ դուրս գալ
    2. դուրս ընկնել
  15. դուրս թռչել
    1. արագորեն ու հանկարծակի մի տեղից դուրս գալ ու գնալ
    2. որևէ ուժի ազդեցությամբ տեղից դուրս ընկնել՝ նետվել
    3. ցայտել, ժայթքել, բխել
  16. դուրս հանել
    1. հրապարակել, հայտնի դարձնել
    2. տանել, առաջնորդել դեպի
    3. որևէ ամանից՝ տեղից՝ գրպանից և այլնից հանել
    4. վտարել
  17. դուրս մնալ - չընդունվել, չընդգրկվել որևէ բանի մեջ
  18. դուրս շպրտել
    1. վտարել
    2. արտավիժել
  19. դուրս տալ
    1. մի տեղից հանել՝ դատարկել՝ դուրս թափել ◆ Անահիտը հրամայեց զինվորներին, որ ներս գնան և ամեն բան՝ ինչ կա չկա՝ դուրս տան: (Ղազարոս Աղայան)
    2. հայտնել, ասել ◆ Վասակը սպասեց, որ Դենշապուհը դուրս տա իր սրտում կուտակված թույնը։ Դերենիկ Դեմիրճյան ◆ Նա գաղտնիք չի պահել և բերանից ավելորդ բաներ է դուրս տվել: (Գարեգին Սևունց)
    3. դատարկաբանել, ցնդաբանել, ավել պակաս խոսել
    4. մարմնի վրա ցան կամ բշտիկներ երևալ
    5. բաց թողնել ◆ Ոչ մի ապրանք դուրս չտալ՝ մինջև իմ վերադարձը (Վահան Թոթովենց)
  20. դուրս տանել՝ հանել՝ բերել ◆ Ու դուրս տարան իր պալատից Թըմբկա չքնաղ տիրուհուն։ Հովհաննես Թումանյան ◆ Դահիճները դուրս տարան կապյալ նախարարներին։ Դերենիկ Դեմիրճյան
  21. դուրս ու տուն անել - ներս ու դուրս անել, դուրս ու ներս անել, ելնել-մտնել շարունակ
  22. Դուրս քաշել
    1. քաշելով մեկին որևէ տեղից հանել ◆ Ու դուրս քաշեցին զոռով երկուսին։ Հովհաննես Թումանյան
    2. որևէ անոթից՝ ճեղքից հանել, դուրս բերել ◆ (Գիքորը) սովորեց կերակրի պղնձից կիսեփ մսի կտոր դուրս քաշել: Հովհաննես Թումանյան
    3. գաղտնիքը, խոսքը զանազան միջոցներով իմանալ՝ դուրս կորզել ◆ Կգամ, ինչ գաղտնիք էլ ուզես, սրտիցը դուրս կքաշեմ: (Գարեգին Սևունց)

Աղբյուրներ

[խմբագրել]