Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

բացվել

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ բաց•վել 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բայ

  1. բացել-ի կրավորական ◆ Ամենուր սայլերի ու կառքերի շվաքում բացված էին սուփրաներ։ (Անահիտ Սահինյան)
  2. բացել-ի չեզոք, մուտք կամ ելք առաջանալ ◆ Ամեն տարի օրն Համբարձման… կը վախենան գեղ ու քաղաք, թե կբացվի Ագռավու Քար։ (Ավետիք Իսահակյան)
  3. արգելքը վերանալ ◆ Ձյունը հալվեց ճանապարհները բացվեցին։
  4. քանդվել, լուծվել, արձակվել ◆ Հանգույցը բացվեց։
  5. փռվել, տարածվել ◆ [Պատշգամբի] շուրջը բացվում էր պարտեզը հովասուն ծառերով ու կարկաչուն շատրվաններով։ (Ավետիք Իսահակյան) ◆ Եվ լայն բացված է հեռուն արևոտ։ (Վահան Տերյան)
  6. երևան գալ, ի հայտ գալ ◆ Ինչպես մի հանք անսպառ բացվում է հար։ Եղիշե Չարենց ◆ Դիմացը բացվեց նեղ ու երկարավուն հովիտ։ (Հրաչյա Քոչար)
  7. երևալ, աչքի առաջ գալ ◆ Մի նաիրյան տեսարան բացվում է հանկարծ։ Եղիշե Չարենց
  8. փթթել, ծաղկել ◆ Շիրմիս վրա կբացվեն նորեն ծաղկունքը գարնան։ (Ավետիք Իսահակյան)
  9. գոյանալ, առաջանալ ◆ Սարդուրիսի ճակատին մռայլ, վիհեր բացվեցին։ (Ավետիք Իսահակյան)
  10. լավանալ, ընդլայնվել, ընդարձակվել ◆ Գործերը գեշ չէին երթար… ասկե վերջը ավելի պիտի բացվեին։ (Գրիգոր Զոհրապ)
  11. ընտելանալով, վարժվելով իրեն ազատ զգալ
  12. զվարթանալ, տրամադրությունը լավանալ, հրճվել, ճխալ ◆ Ծաղկի պես կարմիր, հրասիրտ, զվարթ, բացվել է այսօր սիրտս նաիրյան։ Եղիշե Չարենց
  13. Արարատյան, Արաբկիր, Պոլիս՝ կաշկանդումից ազատվել, համարձակություն ստանալ, իրեն ազատ, անկաշկանդ պահել ◆ Մի քանի սրթխներ կան, հիմի բերում են, հարսի երեսին մի բարակ տուլի լաչակ քցում, սաքի թե ծածկել են, նա ընդու տակովն ինձանից լավ ա տեսնում, աչքը խալխի երեսին ա քցում, բացվում։ (Պերճ Պռոշյան)
  14. գաղտնիքը մեկին պատմել, խոստովանել, մեկի առջև սիրտը բացել
  15. բացահայտվել, մտքի եղածը հայտնել ◆ Իշխանն էլ գոհ մնաց, որ թոռը չստիպեց իրեն բացվեր։ (Նար-Դոս)
  16. այլևս չամաչել՝ չքաշվել, համարձակություն ստանալ ◆ Երևի կանայք արդեն բացվել, ազատ էին զգում իրենց։ (Վիգեն Խեչումյան)
  17. սկիզբ առնել, սկսվել ◆ Ձմեռն անցավ, բացվեց նորից վառ կարոտի մի գարուն։ Հովհաննես Շիրազ
  18. առագաստները պարզելով ափից հեռանալ, դեպի բաց ծովը շարժվել (նավի, նավակի մասին)
  19. աշխատանքները, գործերը, պարապմունքներն սկսվել, վերսկսվել ◆ Մի շաբաթ անց, դպրոցները բացվեցին։ (Անահիտ Սահինյան)
  20. պարզել, ամպամածությունն անցնել, վերանա, եղանակը լավանալ
  21. սկսվել, վրա հասնել (օրը, ցերեկը, լույսը, առավորտը և նման բառերի հետ) ◆ Ընդուննենք ահեղ այս կեսօրը, որ բացվում է մեր դեմ։ Եղիշե Չարենց
  22. բացազատվել ◆ Օրդո՛ւ, աջ ու ձախ թևերով բացվե՜ե՜ե՜լ
  23. Պոլիս՝ ուրախանալ, զվարճանալ ◆ Քիչ դուրս ելլենք, պտտինք, որ բացվինք։ (Հրաչյա Աճառյան)
  24. Արարատյան, Սեբաստիա՝ հայտնի դառնալ, հայտնվել ◆ Խայտառակությունը բացվեց։ (Հրաչյա Աճառյան)
  25. Պոլիս՝ ծովի հեռուները գնալ ◆ Նավը բացվեցավ, բացվեցավ, ետքը քիթը դարձուց, շիտակ գնաց։ (Հրաչյա Աճառյան)

Հոմանիշներ

[խմբագրել]

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. լուսամուտը բացվեց
  2. դուռը բացվեց
  3. լավ հեռանկարներ են բացվում
  4. գաղտնիքը բացվեց
  5. հանգույցը բացվեց
  6. ծաղիկները բացվեցին
  7. լույսը բացվել
  8. լեզուն բացվել
  9. խոսք բացվել
  10. օրը բացվել
  11. եղանակը բացվել

Աղբյուրներ

[խմբագրել]