Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

անմահ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ ան•մահ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Ածական

  1. մահ չունեցող, մահվան չենթարկվող, չմեռնող ◆ Միայն այն կապարի, որ միշտ է անմահ։ Հովհաննես Հովհաննիսյան ◆ Անմահ է մեր հայոց Արան։ (Նաիրի Զարյան)
  2. (փխբ․) Երբեք չոչնչացող, մնայուն ◆ Գործն է անմահ, լավ իմացեք, որ խոսվում է դարեդար։ Հովհաննես Թումանյան
  3. (փխբ․) Հիշողության մեջ միշտ պահպանվող, անմոռանալի ◆ Անմահ ապրել։
  4. (արտսհմ․) Ֆրանսիական ակադեմիայի անդամ ◆ Նայվածք մուղեցեք դեպի պարթենոն, նոր անմահներն են որ կը խրոխտան հոն։ (Ռուբեն Սևակ)
  5. (միայն հոգն.) անմահներ, հեթանոսական աստվածներ

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. անմեռ, անմեռիկ, անվախճան, անմահական, անմայրամուտ, (փխբ․) մշտակենդան, մշտագոյ, մշտակա, մշտակաց, մշտամնա, հարակա, հարամնա (մահ չունեցող)
  2. հավերժական
  3. անմոռանալի

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. անմահների գունդ-սասանյան թագավորների թիկնապահ գունդ ◆ Տասնհազարանոց զորամասը, որ միշտ պահպանում էր իր տասը հազար թիվը… որի համար և կոչվում էր անմահների գունդ։ Դերենիկ Դեմիրճյան
  2. անմահ կյանք-հանդերձյալ կյանք ◆ Տըղի հառաչքը հասավ աղջըկան անմահ կյանքում, էն աշխարհքում։ Հովհաննես Թումանյան

Աղբյուրներ

[խմբագրել]