Սենտիմո
Սենտիմոն, ինչպես և համարժեք սենտեսիմոն և սենտավոն մի շարք իսպանախոս երկրների հիմնական դրամական միավորների մանրուն դրամն է։ Իսպաներեն՝ céntimo։
Անուն
խմբագրելԻսպաներեն «սենտիմո» բառը, ճիշտ ինչպես նույնարմատ այլ դրամանիշների անունները (օրինակ՝ ֆրանսիական centime-ը կամ ամերիկյան cent-ը), լատիներեն centum (ցենտում - «հարյուր») բառի հոլովում է, և այստեղից էլ՝ այդ դրամական միավորների իմաստը՝ մեկ հարյուրերորդ։
Պատմություն
խմբագրել1848 թվականին Իսպանիան հետևեց եվրոպական այլ երկրների օրինակին և ընդունեց դրամանիշների տասնորդական սիստեմ։ Այդ թվականին Սեգովիայի դրամահատարանում արտադրվեց բարեփոխված դրամական համակարգի առաջին մետաղադրամը՝ կես ռեալը, որի մեկ հարյուրերորդն էր սենտիմոն։ «Սենտիմո» անվամբ առաջին մետաղադրամը հատվել է նույնպես Սեգովիայի փողերանոցում, 5 սենտիմո պղնձե դրամի տեսքով (1854)։
Այդուհետև այս դրամական միավորը տարածվեց ամբողջ իսպանալեզու աշխարհում, երբեմն՝ «սենտեսիմո» և «սենտավո» անուններով։ Այս վերջին երկու դրամանիշները նույն «սենտիմոն» են, պարզապես աշխարհագրական և բարբառային գործոնների ազդեցությամբ ստացել են յուրովի անվանումներ։ Որպես հետևանք, «սենտավո» ձևը դարձավ ամենատարածված անվանումը, հատկապես՝ Լատինական Ամերիկայում։
Օգտագործումը
խմբագրել1854 թ. սկսած սենտիմոն թողարկվել է Իսպանիայում, ապա՝ տարածվել իսպանական գաղութներ։ Ստորև նշված երկրների շարքից սենտիմոն այլևս չի օգտագործվում միայն Իսպանիայում և Պուերտո Ռիկոյում. Իսպանիայում 2002 թ. պեսետային փոխարինեց եվրոն, իսկ Պուերտո Ռիկոյի պաշտոնական դրամական միավորը ԱՄՆ դոլարն է։ Ստորև՝ սենտիմոյի տեսակները՝ ըստ պետությունների ժամանակակից սահմանների.
- Աստուրիա և Լեոնի պեսետայի 1/100
- Արաալի պեսետայի 1/100
- Արենս դե Մարի պեսետայի 1/100
- Իբիի պեսետայի 1/100
- Իսպանական պեսետայի 1/100
- Լ'Ամելիա դե Վալիեսի պեսետայի 1/100
- Կասալիա դե լա Սիեռայի սենտիմո
- Լորա դել Ռիոյի սենտիմո
- Կարլոս VII պեսետայի 1/100
- Մարչենայի սենտիմո
- Մենորկայի պեսետայի 1/100
- Նուլիեսի պեսետայի 1/100
- Պուեբլա դե Կասալիայի սենտիմո
- Սանտանդերի, Պալենսիայի և Բուրգոսի պեսետայի 1/100
- Օլոտի սենտիմո
- Կոստա Ռիկայի կոլոնի 1/100 (նաև՝ սենտավո)
- Պերուական սոլի 1/100 (նաև՝ սենտավո)
- Վենեսուելական բոլիվարի 1/100 (նաև՝ սենտավո)
- Ֆիլիպինյան պեսոյի 1/100 (նաև՝ սենտավո)
Տեսնել նաև
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- Chester L. Krause and Clifford Mishler. Standard Catalog of World Coins. Iola, WI. (19th Century), 2nd Edition
- Chester L. Krause and Clifford Mishler. Standard Catalog of World Coins. Iola, WI. 2002 Edition (20th Century)