ՌԳ-42
ՌԳ-42 (ռուս.՝ РГ-42, ԳՐԱՈՒ ինդեքսը՝ 57-Г-703М), խորհրդային ձեռքի հարձակողական բեկորային դիստանցիոն նռնակ[1], որը նախատեսված է փոքր հեռավորությունների վրա հակառակորդի կենդանի ուժի և տեխնիկայի դեմ կիրառման համար։
ՌԳ-42 | |
---|---|
Տեսակ | զենքի մոդել |
Ենթատեսակ | offensive grenade? |
Երկիր | ԽՍՀՄ |
Ծառայության ընդունման տարի | 1942 |
Պատերազմներ | Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Արտաքին պատկերներ | |
---|---|
ՌԳ-42 նռնակի կտրվածք |
Պատմություն
խմբագրել1942 թվականի սկզբում նռնակը մշակվել է Ս. Կորշունովի կողմից և ընդունվել Կարմիր բանակի սպառազինության մեջ[1][2]՝ փոխարինելով ՌԳ-41 ՌԳԴ-33 զենքերին[3]։
Հայրենական մեծ պատերազմի ժամանակ նռնակը զանգվածաբար արտադրվել է ոչ միայն զինագործարաններում, այլ նաև դրոշմահատոցման և կետավոր եռակցման սարքավորումներ ունեցող ոչ մասնագիտացված ձեռնարկություններում (այդ թվում նաև պահածոների ֆաբրիկաներում[4])։ Պատերազմի ավարտից հետո մատակարարվել է սոցիալիստական մի շարք երկրների բանակների, արտադրվել է Չինաստանում («տիպ 42»), Լեհաստանում (RG-42) և Ռումինիայում (RG-42)։
1950-1953 թվականներին ՌԳ-42 նռնակներն օգտագործվել են Կորեական պատերազմում, որի ավարտից հետո դրանք մնացել են Կորեայի ժողովրդական բանակի սպառազինության կազմում, և երկրում սկսվել է դրանց արտադրությունը[5]։
Ավելի ուշ ՌԳ-42 նռնակները (այլ նռնակների հետ միասին) Հարավային Վիետնամի ազատագրման ժողովրդական ճակատն օգտագործվել է Վիետնամի պատերազմի ընթացքում[6][7]։
2000 թվականի դրությամբ՝ հետխորհրդային երկրներում ՌԳ-42 նռնակները վաղուց հանվել են սպառազինությունից, սակայն դեռևս զգալի քանակով պահվել են ռազմական պահեստներում[4]։ Եղել են դրանց կիրառության դեպքեր նաև հետագայում[8][9]։
Նռնակներն օգտագործվել են Ուկրաինայի արևելքում տեղի ունեցած ռազմական կոնֆլիկտի ընթացքում[10][11]։
Կառուցվածք
խմբագրելՌԳ-42-ն առանձնանում է չափազանց պարզ և տեխնոլոգիական կառուցվածքով. նռնակի գլանաձև կորպուսը բարակ պատով տուփ է, որի ներսում գտնվում է պայթուցիչ նյութի (տրոտիլ) լիցքը, որ ունի 110 գրամ քաշ։ Նռնակի բեկորների քանակի ու խոցող ունակության մեծացման նպատակով կորպուսի ներսում տեղադրված է 4-6 շերտով ծալված բարակ պողպատի ժապավեն բեկորների առաջացման համար կտրվածքներով։ Կորպուսի վերին կափարիչին միացված է բռնատեղը, որի մեջ ներպտուտակվում է բռնկիչը (նախքան բռնկիչի ներպտուտակումը կցեղժզրը փակվում է պլաստամասայե խցանով)։ ՌԳ-42 նռնակի հետ կարող են օգտագործվել 1941 թվականի նմուշի УЗРГ, УЗРГМ (սպառազինության մեջ ընդունվել է 1954 թվականին ՌԳԴ-5ի հետ միասին)[4] կամ УЗРГМ-2 բռնկիչները։
Բեկորների ցրման ռադիուսը կազմում է 25 մետր, նռնակի նետման հեռավորությունը կախված է զինվորի անձնական որակներից և միջինը կազմում է 35-40 մետր[1]։
Մարտական նռնակը ներկված է կանաչ գույնով (խակիից մինչև մուգ կանաչ)։
ՌԳ-42 նռնակները փաթեթավորվում են փայտե արկղերում 20-ական հատով։ УЗРГМ բռնկիչները պահվում են նույն արկղում մետաղե երկու տարաներում (10-ական հատ յուրաքանչյուր տարայում)։ Արկղի զանգվածը կազմում է 16 կգ[1]։
Տարբերակներ և ձևափոխումներ
խմբագրել- RG-42 – լեհական արտադրության ձեռքի նռնակ, թողարկվել է ՁՆՈՒԲՁ բռնկիչով[12], չի արտադրվում,
- RG-42 – ռումինական արտադրության ձեռքի նռնակ, որը թողարկվում է "Uzina Mecanică Mija" գործանարում և առաջարկվում է արտահանման համար[13],
- К-51 – ոչ մահացու ազդեցության խորհրդային գազային նռնակ, որը մշակվել է 1970-ական թվականների վերջին և արտադրվել 1980-ական թվականներին։ Ունեցել է մետաղե հատակով պլաստմասսայից պատյան (բեկորներ չի առաջացրել), որում գտնվել է փոշենման իրրիտանտի լիցք, ունեցել է բռնկիչ[14],
- Ուսումնական նռնակ – չեզոք սպառազինությամբ, որը նախատեսված է եղել զինվորներին նռնակ նետելը սովորեցնելու համար,
- Խորհրդային ՌԳ-42 ուսումնական նռնակները ներկված են եղել սև, իսկ նրանց պատյանի վրա գրված են եղել УЧ (ուսումնական) տառերը։
- Լեհական առաջին ուսումնական նռնակները (granat ćwiczebny RG-42) ներկված են եղել կանաչ, սակայն մարտական նռնակներից տարբերելու համար նրանց պատյանի վրա եղել է լայնակի սպիտակ գիծ, CGR-42A ուսումնական նռնակները ներկվել են սև, իսկ նրանց պատյանի վրա եղել է լայնակի կարմիր գիծ[15]։
Շահագործող երկրներ
խմբագրել- ԽՍՀՄ – խորհրդային ռազմապահեստներում նռնակները պահվել են առնվազն մինչև 1990-ական թվականների սկիզբը[16],
- Ֆինլանդիա – ռազմավարային նռնակներն օգտագործվել են ֆիննական զորքի կողմից[17],
- Չեխոսլովակիա – Չեխոսլովակիայի 1-ին առանձին հետիոտնային գումարտակը Լյուդվիգ Սվոբոդայի հրամանատարությամբ ստացել է նռնակները 1942 թվականին (խորհրդային արտադրության այլ զինամթերքի հետ միասին), իսկ հետագայում դրանք ստացել են Չեխոսլովակիայի բանակային կորպուսի այլ զորաբաժանումներ,
- Լեհաստան – 1943 թվականին նռնակներն ստացել է Լեհաստանի Տ. Կստյուշկոյի անվան 1-ին հետիոտնային դիվիզիան, ավելի ուշ՝ լեհական այլ զորամասեր։ Պատերազմի ավարտից հետո նռնակը թողարկվել է լեհական բանակի համար RG-42 անվանումով։ 1987 թվականին որոշում է ընդունվել նոր հարձակողական նռնակի մշակման մասին, 1989 թվականին մշակվել է RGZ-89 նռնակը, սակայն 2019 թվականին էլ RG-42 նռնակները մնացել են սպառազինության կազմում[18],
- Ռումինիա – 1944-1945 թվականներին որոշակի քանակության նռնակներ (խորհրդային արտադրության այլ զինամթերքի հետ միասին) փոխանցվել է Թուդոր Վլադիմիրեսկուի անվան ռումինական 1-ին հետիոտնային դիվիզիային, հետագայում ձեռնարկվել է դրա արտադրությունը Ռումինիայի զինված ուժերի համար,
- Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն[19],
- Հարավսլավիա Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետություն – խորհրդային ՌԳ-42 նռնակները սպառազինության մեջ ներառվել են ՌԲ-42 անվանումով[20]
- Չինաստան[21],
- Հյուսիսային Կորեա – ՌԳ-42 նռնակի պատճենը, որ արտադրվել է Հյուսիսային Կորեայում, սպառազինության կազմում մնացել է մինչև 1997 թվականը[5],
- Վիետնամ
- Գերմանիայի դեմոկրատական հանրապետություն[22]
- Ուկրաինա – որոշակի քանակության նռնակներ մնացել են պահեստում[23][24][25] առնվազն մինչև 2018 թվականի նոյեմբեր[26]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 П. А. Гусак, А. М. Рогачев. Начальная военная подготовка (справочное пособие военрука). 2-е изд., доп. и перераб. Минск, 1975. стр.223-225
- ↑ Оружие Победы / колл. авт., отв. ред. В. Н. Новиков. 2-е изд., пер. и доп. М., "Машиностроение", 1987. стр.427
- ↑ Ручная осколочная наступательная граната РГ-42
- ↑ 4,0 4,1 4,2 Благовестов А. И. То, из чего стреляют в СНГ: Справочник стрелкового оружия. / под общ. ред. А. Е. Тараса. — Минск: Харвест, 2000. — С. 512.
- ↑ 5,0 5,1 RG-42 Fragmentation Hand Grenade // North Korea Country Handbook MCIA-2630-NK-016-97. U.S. Department of Defense, May 1997. page A-94
- ↑ "Loại lựu đạn được sử dụng phổ biến nhất là lựu đạn “mỏ vịt”, do khối XHCN sản xuất như lựu đạn F1, RG-42."
Những vũ khí nổi tiếng của khối XHCN trong cuộc Tổng tiến công và nổi dậy Xuân Mậu Thân 1968 - ↑ Two types of Russian (Soviet) hand grenades. The device (left) is known as a RG42 offensive grenade (South Vietnam, c. 1967 - 1968) // Australian War Memorial
- ↑ "Схованку зі зброєю знайшли на території занедбаного санаторію біля села Запорізьке під насипом будматеріалів. Тут зберігалися ... сім ручних гранат РГ-42 та дев’ять запалів до них"
На Луганщині виявили сховок зі зброєю // ZAXID.NET від 20 липня 2015 - ↑ На території генконсульства Польщі у Львові вибухнула граната РГ-42, - МВС // ZAXID.NET від 8 жовтня 2015
- ↑ "без всякого документального підтвердження встановлювалися мінні поля, різноманітні розтяжки з гранат (Ф-1, РГД-5, РГ-42, ВОГ-17, тощо) навколо блокпостів, опорних пунктів"
В. П. Павлючик, І. В. Тодавчич. Проблемнi питання iнженерного забезпечення бою за досвідом АТО // Виклики політики безпеки: iсторія i сучасність: збірник тез доповідей Міжнародної наукової конференції 18-19 жовтня 2018 року. Львів, НАСВ, 2018. стор.90-92 - ↑ "СБУ затримала жителя Чернігова, який вивіз із району АТО зброю та боєприпаси... шість гранат "Ф-1" та "РГ-42" із запалами"
Чернігівчанин вивіз із зони АТО карабін, гранати і півтисячі набоїв // "Espreso.TV" від 13 березня 2017 - ↑ Zapalnik UZRGM do granatów ręcznych Արխիվացված 2018-11-29 Wayback Machine // официальный сайт BELMA S.A.
- ↑ Grenadă ofenzivă RG-42 // официальный сайт "Uzina Mecanică Mija" S.A.
- ↑ Специальная граната К-51
- ↑ CRG-42 Practice Grenade
- ↑ 18 марта эстонская полиция передала командованию Северо-Западной группы войск прапорщика российской армии, который пытался продать похищенное им оружие… В ходе следствия выяснилось, что задержанный со своим сообщником вынес со склада своей части… 20 гранат РГ-42
Андрей Рубинин. Военные крадут оружие. Продать украденное похитителям не удалось // газета «Коммерсантъ», № 51 (274) от 20.03.1993 - ↑ Grenades Արխիվացված 2015-11-07 Wayback Machine // Finnish Junkyard
- ↑ Bogusław Politowski. Terytorialsi na poligonie w Wędrzynie // "Polska Zbrojna" от 5 августа 2019
- ↑ Димитър Митев. Български и германски ръчни гранати. История, развитие, състояние. Том 2. София, Инвестпресс, 2011. (բուլղ.)
- ↑ Ручне бомбе, противтенковска ручна бомба и флаше с запаљивом смесом. Воjно-издавачки завод М.Н.О., 1946
- ↑ «Type 42». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
- ↑ Taschenkalender der Nationalen Volksarmee. Verlag des Ministeriums für Nationale Verteidigung, 1957
- ↑ Розпорядження Кабінету міністрів України від 1 березня 2006 р. № 241 «Про затвердження переліку військового майна військ Цивільної оборони, яке може бути відчужено»
- ↑ Розпорядження Кабінету міністрів України від 25 травня 2011 р. № 450-р «Деякі питання відчуження майна Оперативно-рятувальної служби цивільного захисту Міністерства надзвичайних ситуацій»
- ↑ Розпорядження Кабінету міністрів України від 18 серпня 2017 р. № 547-р «Про затвердження переліку боєприпасів, що підлягають утилізації у 2017-2021 роках»
- ↑ "На задержанных военных судах ВМС Украины находились... Граната РГ-42 – 48 ед."
В отношении противоправных действий кораблей ВМС Украины в территориальном море России // официальный сайт ФСБ РФ от 27 ноября 2018
Գրականություն
խմբագրել- Наставление по стрелковому делу. Ручные осколочные и противотанковые гранаты и зажигательные бутылки. М., Воениздат, 1946.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ю. Г. Веремеев. Советская ручная граната РГ-42 / интернет-сайт «Анатомия армии»
- grenade RG-42 Արխիվացված 2015-11-07 Wayback Machine
- RG-42 hand grenade / Internet Movie Firearms Database (использование в кинофильмах и компьютерных играх)