Փոխանցման կառավարման հաղորդակարգ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Փոխանցման կառավարման հաղորդակարգ (անգլ.՝ Transmission Control Protocol, TCP), համացանցի հիմնական հաղորդակարգերից մեկը, այնքան հիմնարար, որ հաճախ հաղորդակարգերի ողջ հավաքածուն անվանվում է TCP/IP։
Նախատեսված է TCP/IP-ի ցանցերի և ենթացանցերի տվյալների տեղափոխման վերահսկման համար (RFC 793)։ TCP-ն գտնվում է TCP/IP տեղափոխման մակարդակում։ TCP օգտագործվում է այն ժամանակ, երբ հարկ է լինում ինֆորմացիան փոխանցել առանց կորուստների։ Կիրառական պրոցեսները TCP-ի հետ աշխատում են հատուկ պորտերի միջոցով։ Օրինակ TELNET սերվերը օգտագործում է 23 պորտը։ TELNET օգտագործողը կստանա սերվերից ծառայություն, եթե միացում հաստատի TCP հաղորդակարգով 23 պորտով համապատասխան սարքին։
Աշխատանք
խմբագրելTCP հաղորդակարգը մեծ ծավալով տեղեկությունը փոխանցում է, այն բաժանելով ավելի փոքր մասերի՝ փաթեթների։ Բաժանված մասերը համարակալվում են՝ հետագայում վերականգման համար։ Այդ համարակալումը տվյալների հետ միասին ուղարկելու համար, այն ամեն մի կտորը տեղավորում է համապատասխան շապիկով ծրարում, որի մեջ պահվում է համապատասխան ինֆորմացիան։ Ստացված TCP-փաթեթը տեղավորվում է IP-ծրարի մեջ, որից էլ ստացվում է IP-փաթեթ։
Ընդունողը ստանալուց հետո բացում է IP-ծրարները և տեսնում է TCP-ծրարները, որոնք էլ իրենց հերթին բացում և տեղավորում են կտորները՝ համապատասխան հաջորդականությամբ համապատասխան տեղում։ Եթե ինչ-որ բան բացակայում է, այն պահանջում է այդ կտորը նորից ուղարկել։ Այսքանից հետո ինֆորմացիան հավաքվում է համապատասխան հերթականությամբ և ամբողջովին վերականգնվում է ու պատրաստ է լինում ծրագրին փոխանցելու համար։
Առանձնահատկություններ
խմբագրելTCP պրոտոկոլը ունի մի քանի առանձնահատկությունների, որոնք չունեն այլ տրանսպորտային կամ ցանցային պրոտոկոլները, ինչպիսին օրինակ UDP կամ IP են՝
- Բացահայտ ու հաստատումով ինիցիալիզացիա և միացման ավարտ
- Առանց ընդօրինակման տվյալների ապահով փոխանցում
- Հոսքի վերահսկում
- Ծանրաբեռնվածությունից խուսափում
Այս առանձնահատկությունների շնորհիվ TCP պրոտոկոլի իրականացումը ավելի դժվար է քան UDP (RFC 768) կամ IP (RFC 791)։
Հաղորդակարգերի բազմամակարդակային ճարտարապետությունում TCP-ն գտնվում է IP հաղորդակարգից ավելի բարձր մակարդակում, ինչը ապահովվում է TCP-ի տվյալների փոխանցման ու ընդունման ուղղին։
Պրոտոկոլների մակարդակները |
---|
higher-level |
TCP |
internet protocol |
communication network |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Փոխանցման կառավարման հաղորդակարգ կատեգորիայում։ |