Nothing Special   »   [go: up one dir, main page]

Ռուբեն Հովնաթանյան

հայ նկարիչ

Ռուբեն Հայկազի Հովնաթանյան (հունվարի 1, 1940(1940-01-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 5, 1999(1999-02-05), Երևան, Հայաստան), հայ նկարիչ։

Ռուբեն Հովնաթանյան
Ծնվել էհունվարի 1, 1940(1940-01-01)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էփետրվարի 5, 1999(1999-02-05) (59 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1964)
Մասնագիտություննկարիչ

Կենսագրություն

խմբագրել

1964 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Ուսանողական տարիներից մասնակցել է հանրապետական և համամիութենական ցուցահանդեսների, ավելի ուշ՝ միջազգային ցուցահանդեսների՝ Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Պորտուգալիայում, Հունաստանում, Ռուսաստանում[1][2]։ Ստեղծագործությունները պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[3], Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, Հայաստանի և արտերկրի բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։

Ստեղծագործական ուղի

խմբագրել

1970-1982 թվականներին Հ. Հակոբյանի, Մ. Գյուրջյանի, Գ. Սմբատյանի և այլոց հետ աշխատել է խճանկարային մոնումենտալ կոմպոզիցիաների վրա՝ Ջերմուկում, Ստեփանավանում, Գյումրիում, Սևանում[4] 1992 թվականից ստեղծագործություններում հայտնվում են աստվածաշնչյան սյուժեներ՝ «Խորհրդավոր ընթրիք», «Ողբ առ Քրիստոս» «Ավետում» և այլն։ Ստեղծագործել է թեմատիկ հորինվածքի, դիմանկարի և բնանկարի ժանրերում։

  • «Պատուհան», 1965-1979 թվականներ, շարք
  • «Կեսօր», 1973 թվական

1988 թվականի երկրաշարժից հետո ստեղծել է հետևյալ կտավները՝

  • «Ողբ», 1992 թվական
  • «Խորհրդավոր ընթրիք», 1995 թվական
  • «Ավետում», 1997 թվական

Հովնաթանյանի կերպարները բնորոշվում են մաքրության, արթնացումի, ցայգալույսի փոխհարաբերությամբ.

  • «Հարդարվելիս», շարք, 1980-1989 թվականներ

Անհատական ցուցահանդեսներ

խմբագրել

1997 թվականին անհատական ցուցահանդես է ունեցել Լոս Անջելեսում։

Պարգևներ

խմբագրել

1976 թվականին պարգևատրվել է ՀԼԿԵՄ պետական մրցանակով՝ «Հավերժական միություն», «Իմ քաղաքի շինարարները», «Կոլեգաներ», «Հաղթանակի օրը» աշխատանքների համար։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. «Ռուբեն Հովնաթանյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 8-ին.
  3. Ռուբեն Հովնաթանյանի ստեղծագործությունները ՀԱՊ-ում
  4. «Ռուբեն Հովնաթանյանի կենսագրությունը Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 7-ին.