Nothing Special   »   [go: up one dir, main page]

Ելենա Գևորգի Բոներ (փետրվարի 15, 1923(1923-02-15)[1][2][3], Մարի, Turkmenskaya Oblast, Turkestan Autonomous Soviet Socialist Republic, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 18, 2011(2011-06-18)[4][1][2][…], Բոստոն, ԱՄՆ), սովետական հայտնի իրավապաշտպան և հրապարակախոս։ Եղել է ակադեմիկոս Անդրեյ Սախարովի կինը։

Ելենա Գեորգևնա Բոներ
Елена Георгиевна Боннэр
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 15, 1923(1923-02-15)[1][2][3]
ԾննդավայրՄարի, Turkmenskaya Oblast, Turkestan Autonomous Soviet Socialist Republic, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 18, 2011(2011-06-18)[4][1][2][…] (88 տարեկան)
Մահվան վայրԲոստոն, ԱՄՆ
ԳերեզմանՎոստրյակովոե գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՖիզիկա-մաթեմատիկական լիցեյ № 239 և Սանկտ Պետերբուրգի համալսարան
Մասնագիտությունայլախոհ, իրավապաշտպան, մանկաբույժ և գրող
ԱմուսինԱնդրեյ Սախարով
Ծնողներհայր՝ Levon Kocharian?, մայր՝ Ruth Bonner?
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունHuman rights movement in the Soviet Union?
ԵրեխաներTatiana Yankelevich?
 Yelena Bonner Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Հայրը՝ հայազգի Լևոն Սարգսի Քոչարյանը, խորթ հայրը՝ Գևորգ Սարգսի Ալիխանյանը (շատ հաճախ ոչ ճիշտ ներկայացվում է որպես կենսաբանական հայր, 1938 թ. փետրվարի 13-ին գնդակահարվել է)։ Մայրը եղել է Հռութ Գրիգորևնա Բոները (1900-1987 թթ.), որին 1937 թվականի դեկտեմբերի 10-ին ձերբակալել են, իսկ 1938 թվականի մարտի 22-ին դատապարտել 8 տարվա աքսորի, արդարացվել է 1954 թվականին։

Արվեստի պատմության ինստիտուտում նա մասնակցել է խմբակի։ 1940 թվակականին ավարտել է Լենինգրադի համար 239 դպրոցը և մասնակցել է Ա․ Գերցենի անվան ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետի երեկոյան դասերին։

Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների տարիներին Կարմիր բանակում եղել է բուժքույր։ Օդային հարձակման ժամանակ ծանր վիրավորվել է և ցնցում ստացել, նա բուժվել է Վոլոգդայի և Սվերդլովսկի հիվանդանոցներում։ Առողջանալուց հետո նորից աշխատել է որպես բուժքույր։ Ճակատ վերադառնալուց հետո 1945 թվականի մայիսին նշանակվել է բժշկական պետի տեղակալ։ Զորացրվել է 1945 թվականի օգոստոսին։ 1971 թվականին նա ճանաչվել է 2-րդ կարգի հաշմանդամ։ Ելենա Բոների տատիկը մահացել է Լենինգրադի շրջափակման ժամանակ։ 1947 թվականից մինչև 1953 թվականը սովորել է Ի․ Պավլովի անվան առաջին պետական բժշկական համալսարանում։ Նա համալսարանից վտարվել է ԽՍՀՄ Պետական անվտանգության նախարարությունում բժիշկների գործի մասին արտահայտվելու համար, վերականգնվել է Ստալինի մահից հետո։

Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է որպես թաղային բժիշկ, հետո ծննդատանը աշխատել է բժիշկ թերապեվտ։ Մոսկվայի բժշկական ուսումնարանում եղել է պրակտիկանտների ղեկավար, այնտեղ ուսուցանել է մանկական հիվանդությունների մասին։ Որոշ ժամանակ անց գործուղել է Իրաք աշխատելու որպես բժիշկ։ Տպագրվել է «Նևա», «Պատանեկություն», «Լիտերատուրնայա գազետա», «Մեդիցինսկի ռաբոտնիկ» թերթերում։ Մասնակցել է «Հայրենական մեծ պատերազմում զոհված դերասանների» ժողովածուին։

Բոներն ունեցել է երկու երեխա։ Աղջիկը՝ Տատյանան (1950 թ.), 1977 թվականից ապրում է ԱՄՆ-ում, իսկ որդին՝ Ալեքսեյը (1956 թ.), 1978 թվականից ապրում է ԱՄՆ-ում։ Իվան Վասիլևիչ Սեմյոնովը (1924-1993) և Ելենա Բոները ամուսնալուծվել են 1965 թվականին։

Սույն թվականին նա ընդգրկվել է Խորհրդային Կոմունիստական կազմի մեջ։

Ելենա Բոները սրտի կաթվածից մահացել է 2011 թվականի հունիսի 18-ին Բոստոն քաղաքում (ԱՄՆ)[6][7]։ Նրա հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել հունիսի 21-ին՝ Բրուկլայն (Մասսաչուսեթս) քաղաքի Ստանեցկի սգո տանը։ Հանգուցյալի խնդրանքով մարմինը այրել են, իսկ մոխիրը պահվել է Մոսկվայի Վոստրյակովսկի գերեզմանատանը՝ մոր, եղբոր և Անդրեյ Սախարովի կողքին։

Պարգևներ և շքանշաններ

խմբագրել
  • Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան[8][9][10]
  • Առողջապահության գերազանցության շքանշան
  • Ամերիկյան և եվրոպական համալսարանների իրավունքի պատվավոր դոկտոր[11]
  • Ռաուլ Վալլեմբերգի անվան միջազգային հիմնադրամի մրցանակ
  • Պրոֆեսոր Թորոլֆ Ռաֆտոյի հիշատակի մրցանակ[12]
  • Լեհաստանի նախագահ Լյոխա Կաչիսկույի հրամանագրով արժանացել է սպարապետի խաչ շքանշանին՝ մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ազատությունների խթանման ոլորտում ակնառու նվաճումների համար[13]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Babelio (ֆր.) — 2007.
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 http://www.bbc.co.uk/news/world-europe-13828019
  5. https://www.primeeconomics.org/articles/prime-director-wins-prestigious-heinrich-boll-stiftung-hannah-arendt-prize/
  6. «Yelena Bonner, Andrei Sakharov's widow, dies at 88». Boston.com. Վերցված է 2011 թ․ հունիսի 19-ին.
  7. В Бостоне скончалась вдова академика Сахарова Елена Боннэр «Московский комсомолец», 19 июня 2011 (Ստուգված է 20 Հուլիսի 2011)
  8. Награждена 28.04.1988 к 40-летию Победы
  9. «Документ о награде / Боннер Елена Георгиевна, Орден Отечественной войны II степени». Память народа. 1988. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.
  10. Статья Боннэр Елена Георгиевна на сайте ru.hayazg.info
  11. В Бостоне скончалась вдова академика Сахарова Елена Боннэр
  12. Перейти к: 1 2 Статья Боннэр Елена Георгиевна на сайте ru.hayazg.info
  13. Postanowienie Prezydenta Rzeczypospolitej Polskiej z dnia 8 maja 2009 r. o nadaniu orderów i odznaczeń (M. P. Nr 43 poz. 664)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելենա Բոներ» հոդվածին։