Nothing Special   »   [go: up one dir, main page]

Բոլոր ժամանակներում մարդիկ օգտագործել են խորհրդանիշեր և ազդանշաններ՝ միմյանց հետ հաղորդակցվելու, որևէ բանի մասին զգուշացնելու կամ որևէ բան առանձնացնելու և ընդգծելու համար։ Այդպիսի նշաններից մեկը դրոշն է։ Դրոշը որոշակի ձև և գույն(եր) ունեցող պաստառ է։ Դրոշի վրա կարող են պատկերված լինել պատկերներ։ Սովորաբար դրոշն օգտագործվում է իր տիրոջը նույնականացնելու (նույն տիպի այլ օբյեկտներից առանձնացնելու) համար։

Սկանդինավյան երկրների դրոշները։

Դրոշի պատմություն

խմբագրել

Դրոշները նույն նպատակ կամ նույն ծագումն ունեցող մարդկանց միության նշան են։ Դրոշը պետության համար նույն արժեքն ու կարևորությունն ունի, ինչ սահմանադրությունն ու օրհներգը։ Դրոշը բարձրացնելու ժամանակ գործում են “դրոշների էթիկետի” կանոնները։ Դրոշը բարձրացնում են լուսաբացին և իջեցնում մայրամուտին։ Հատուկ դեպքերում դրանք կայմի վրա մնում են նաև գիշերը, բայց անպայման պետք է լուսավորվեն։ Բարձրացնելուց կամ իջեցնելուց դրոշը չպետք է դիպչի գետնին։ Այն անարգելը, ոտքի տակ գցելը, տրորելը, պատռելը, այրելը, պետությանը հասցրած վիրավորանք է համարվում։

Դրոշներ ստեղծվել են տարբեր երկրներում, որպես մարդկանց առանձին խմբերի կամ ամբողջ ազգերի տարբերակիչ նշաններ։ Դրանք սկզբում երկար ձողեր էին, որոնց վրա նկարներ կամ առարկաներ էին ամրացվում[1]։ Դրանցով զինվորները կողմնորոշվում էին մարտի դաշտում, յուրայինին տարբերում թշնամուց։ Հետագայում ինչպես այսօր, սկսեցին կարել կտորից։ Նախկինում դրոշները աստվածների, կրոնների, արքաների իշխանության խորհրդանիշներն էին։

Այսօրվա ազգային դրոշները խորհրդանշում են ազգերի միասնությունը, ազատությունն ու անկախությունը։ Դրանց գույնը և նշանները սերտորեն կապված են ազգերի պատմության և ինքնագիտակցության հետ։

Արդեն նախնադարյան ժայռապատկերների վրա կարելի է տոհմերի տարբերակիչ նշաններ տեսնել։ Շատ ազգերի ասորիների, հռոմեացիների, ացտեկների մոտ ի հայտ եկան, այսպես կոչված, վեկսիլլոիդներ ձողեր, որոնցից ամրացված էին փայտե, մետաղե կամ կաշվե տարբերանշաններ։

Հռոմեական վեկսիլլումը այօրվա դրոշների և դրոշակիրների նախատիպն է համարվում։

Դրոշների խորհրդանիշներ

խմբագրել

Դրոշների գույները վառ են ու պայծառ, իսկ խորհրդանիշները երևում են հեռվից։ Դրոշների և դրոշակների գույները յուրահատուկ իմաստ են պարունակում։ Առավել հաճախ հանդիպող գույնը կարմիրն է։ Այն պատերազմ, հեղափոխություն է խորհրդանշում և սոցիալիստական պետությունների դրոշների հիմնական գույնն էր։ Սպիտակ գույնն առավել հաճախ մաքրության ու խաղաղության նշան է։ Սպիտակ դրոշը բոլոր երկրներում բանակցություններ սկսելու պատրաստակամության կամ անձնատուր լինելու նշան է։ Այդ դրոշով եկող թշնամու զինվորը անձեռնմխելի է, նրան չի կարելի ձերբակալել, սպանել կամ վնասել։ Արևմտյան երկրներում սև գույնը մահվան, սգո և անիշխանության նշան է։ Աֆրիկյան երկրների դրոշներում այն խորհրդանշում է սևամորթ բնակչությունը։ Կանաչը հանդիպում է այն երկրների դրոշների վրա, որոնք կարևում են գյուղատնտեսությունն ու բնությունը։ Կանաչը նաև իսլամի գույնն է, այդ պատճառով էլ պարտադիր առկա է իսլամադավան երկրների դրոշներին։ Ասիական շատ երկրների համար բնորոշ է նարնջագույնը, սա բուդդայականության գույնն է։ Դեղինը արև, ջերմություն և բարեկեցություն է խորհրդանշում։

Խորհրդանիշներն ու նախշերը նպաստում են դրոշների ճանաչմանը։ Պատմական շատ դրոշերի պաստառներ զարդարված են իշխող դինաստիաների զինաննշաներով։

Ժամանակակից դրոշների վրա հաճախ կենդանիներ, թռչուններ կամ բույսեր են պատկերված։ Թխկու տերևը Կանդայի խորհրդանիշն է, մայրին Լիբանանի։ Եվրոպայում հին ժամանակներից դրոշների վրա արծիվ են պատկերել։ Աստղերը սովորաբար մարզերն են կամ նահանգները։ Արև կամ լուսինը խորհրդանշող շրջաններ են պատկերված Ճապոնիայի, Նիգերի և Պալաուի դրոշներին։ Մերձավոր Արևելքի դրոշների յուրահատկությունը գրերն են։ Բանն այն է, որ իսլամը, որը այդ տարածքի երկրների մեծ մասի կրոնն է, արգելվում է կենդանիների պատկերները։

Դրոշների լեզու

խմբագրել

Աշխարհի շուրջ 200 պետությունից յուրաքանչյուրն իր դրոշն ունի։ Ազգային դրոշների այդ խայտաբղետության մեջ, նկատվում է կրկնվող գույների և նշանների համակցումներ։ Կապույտ-սպիտակ-կարմիր եռագույններն առավել հաճախ հանդիպում են Եվրոպայում։

Աֆրիկյան մայրցամաքի դրոշները կարմիր-դեղին-կանաչ գույների են և դրոշների առանձին ընտանիք են կազմում։

Դրոշների դիզայնը պայմանավորված է երկրի պատմությամբ։ Իրարից հեռու գտնվող պետությունները կարող են նման դրոշներ ունենալ։ Այդ երկրները կարող են միավորվել նույն պատմական, մշակութային արմատներով կամ ավանդույթներով։ Նախկինում գաղութ եղած պետությունների դրոշները հաճախ իրենց երբեմնի գաղութարարների ազդեցությունն են կրում։ Ազգերից շատերը նման գաղափարական կամ կրոնական հայացքներ ունեն, ուստի նրանց դրոշները ևս նման են իրար։ Հաճախ դրանց ավելանում է կրանական խորհրդանիշը խաչ կամ մահիկը։ Դրոշների առաջացման պատճառը կարող է լինել նաև աշխարհագրական հարևանությունը։

Հյուսիսային Եվրոպայի բոլոր երկրների դրոշներին սկանդինավյան խաչ է պատկերված։ Սակայն միշտ չէ, որ նման դրոշները նույն ընտանիքին են պատկանում։ Լուքսեմբուրգի և Նիդեռլանդների եռագույններն իրարից անկախ են ստեղծվել սակայն իրար նման են։

Եվրոպայի դրոշներ

խմբագրել

Աֆրիկայի դրոշներ

խմբագրել

Ասիայի դրոշներ

խմբագրել

Ավստրալիա և Օվկիանիայի դրոշներ

խմբագրել

Ամերիկայի դրոշներ

խմբագրել

Դրոշի մեկնաբանություն

խմբագրել

Եվրոպայի դրոշներ

խմբագրել

Արծիվն Ալբանիայի ազգային հերոս Սկանդերբերգի խորհրդանիշն էր։ 15-րդ դարում նա ղեկավարեց ժողովրդական ապստամբությունը, որի արդյունքում երկրի մի մասն ազատվեց օսմանյան լծից։

Դրոշին Ֆրանսիայի և Իսպանիայի գույներն են։ Մեջտեղի զոլն ավելի լայն է։ Զինանաշանի տակ գրված է. «Ուժը միասնության մեջ է»։

Դրոշի գույները վերցված են Բրաբաբտ նահանգի դրոշից։ 1830 թվականի անկախացումից հետո վրան ավելացնել են զոլերը։

Կապույտ գույնն ու աստղերը վերցված են ԵՄ դրոշից։ Եռանկյունը երկրի բնակչության երեք խումբն է խորհրդանշում, դեղին գույնըէ լուսավոր ապագայի հույսը։

Սպիտակը խաղաղության և ազատության գույնն է, կանաչը՝ երկրի բնական պաշարների, կարմիրը՝ ազատության համար կռված հայրենասերների արյան։

Ավանդության համաձայն՝ դանիացիների և բալթյան հեթանոս ցեղերի միջև ճակատամարտի ժամանակ երկնքից սպիտակ խաչով կարմիր դրոշ է իջել և հաղթանակ բերել դանիացիներին։ Դանիայի դրոշը պատմության ամենահին դրոշներից մեկն է (13-րդ դար

Սև, կարմիրը և ոսկեգույնը դրոշի վրա երևացին Նապոլեոնի դեմ մղված ազատագրական պատերազմից հետո։ Դրանք գերմանական բանակի զինվորների համազգեստի գույներն էին։

Կապույտը խորհրդանշում է Բալթիկ ծովը, սևը՝ հողի և ազգային բաճկոնների գույնը, սպիտակը՝ ազատության ձգտումը և լավ ապագայի հույսը։

Դրոշը ձևավորված է սկանդինավյան խաչի օրինակով։ Սպիտակը ձյունածածկ բնությունն է, կապույտը՝ երկրի բազմաթիվ գետերի և լճերի գույնը։

Ամբողջ աշխարհին հայտնի եռագույնը երկրի մայրաքաղաք Փարիզի գույներն ունի՝ «կարմիր և կապույտ», սպիտակը թագավորության զինանշանի գույնն է։

Սպիտակն ու կապույտը հունական ավանդական գույներն են։ Խաչը խորհրդանշում է քրիստոնեությունը, ինը զոլը՝ «Ազատություն կամ մահ» կոչի ինը վանկը։

Դրոշը միավորում է Անգլիայի «Գևորգյան կարմի խաչը սպիտակի վրա», Շոտլանդիայի «սպիտակ խաչը կապույտի վրա» և Իռլանդիայի «սբ. Պատրիկի կարմիր խաչը սպիտակի վրա» խորհրդանիշները։

Կանաչը խորհրդանշում է Իռլանդիան, որը նաև կանաչ կղզի են անվանում, սպիտակը՝ կաթոլիկությունը, իսկ նարնջագույնը՝ բողոքականությունը։

Դրոշակի տեսքը գալիս է սկանդինավյան ավանդությունից. Դանիայի դրոշից՝ «կղզու բնակիչները ծագումով դանիացի են»։ Կապույտը ծովի գույնն է, սպիտակը՝ հեյզերները, կարմիրը՝ հրաբուխները։

Իտալիայի դրոշը ստեղծված է ֆրանսիականի նմանությամբ։ Սպիտակն ու կանաչը Միլանի ոստիկանների համազգեստի գույներն էին, որոնց հետո ավելացվել է կարմիրը։

Այս նորանկախ պետության դրոշի վրա պատկերված է երկրի տարածքը։ Վեց աստղը երկրի վեց հիմնական ժողովուրդներին են խորհրդանշում։

Կարմիրը, կապույտն ու սպիտակը խորվաթների ազգային տարազի գույներն են։ Վահանը երկրի ավանդական զինանշանն է, թագի վրա Խորվաթիայի տարբեր ժամանակնների զինանշաններն են։

Հիմքում 12-րդ դարի զինվորական դրոշն է։ Կարմիրը խորհրդանշում է ազատության պայքարը, սպիտակը՝ իրավունքը, արդարությունն ու պատիվը։ Կարմիր գույնի զոլերը համեմատաբար ավելի մուգ են։

Կապույտ գույնը երկնքի գույնն է խորհրդանշում, կարմիրը՝ մայր մտնող արևի լույսի տակ եղած սառցադաշտերը, իշխանական թագը՝ ժողովրդի և իշխանական դինաստիայի միասնությունը։

Կարմիրն ու կանաչը ազգային տարազի գույներն են։ Կանաչը նաև անտառներն է խորհրդանշում, կարմիրը՝ ծաղիկները, իսկ դեղինը՝ գյուղատնտեսությունն ու ապագայի սպասելիքները։

Դրոշի գույները վերցված են 1288 թվականի թագավորական զինանշանից, որի վրա պատկերված էր կարմիր առյուծը՝ սպիտակ և կապույտ ինը մասի բաժանված դաշտի մեջ։

Սպիտակը մաքրությունն է, կարմիրը՝ պայծառ պատմությունը։ Վերևի անկյունում սբ. Գևորգի շքանշանն է, որով կղզու բնակիչները պարգևատրվել են 2-րդ աշխարհամարտում ցուցաբերած արիության համար։

Կարմիրն ու դեղինը զինանշանների հին գույներն են։ Արևը լույս է ու կյանք, ազատություն և երջանկություն։ Այն հաճախ է հանդիպում երկրի եկեղեցիների և վանքերի զարդարանքների մեջ։

Դրոշն ստեղծված է ռումինական դրոշի նմանությամբ։ Մոլդովացիները սերտ կապված են Ռումինիայի հետ. նույն պատմությունն ու լեզուն ունեն։ Զինանշանը ևս նման է ռումինական զինանշանին։

Դրոշը Գրիմալդի իշխանական տան զինանշանի գույներն ունի, որի վրա պատկերված են կարմիր և արծաթագույն շեղանկյուններ։ Հաստատվել է 1881 թվականին՝ Կառլոս III գահապահի ժամանակ։

Դրոշի կարմիր գույնը գալիս է 18-րդ դարի բանակային դրոշից։ Դեղին գույնով երկգլխանի արծիվը պետության զինանշանն է։

Սա աշխարհի ամենահին եռագույնն է՝ «նարնջագույն-սպիտակ-կապույտ», որը հայտնի է որպես Օրանի արքայազնի դրոշ։ 1796 թվականի նարնջագույն զոլը փոխվեց կարմիրի։

Դրոշի նախատիպը դանիականն է (1380-1814 թվականներին Նորվեգիան Դանիայի կազմում էր)։ Գույներն ազատության գույներն են՝ կարմիր-սպիտակ-կապույտ։

Դրոշի հիմքում Ֆրիդրիխ II դուքսի զինանշանն է։ Որպես զինվորական դրոշ՝ հայտնի է 15-րդ դարից։ 1786 թվականի ռազմանավերի դրոշն է։

Դրոշի գույները զինանշանի գույներն են հիշեցնումч «ոսկե թագով սպիտակ արծիվը կարմիր ֆոնի վրա»։ Առաջին անգամ դրոշը պարզվել է 1918 թվականին՝ ի նշանավորումն հանրապետության հիմնադրման։

Կանաչ զոլն ազատությունն է խորհրդանշում, կարմիրը հիշեցնում է 1910-1911 թվականների հեղափոխության մասին։ Զոլերի միացման վրա տեղադրված է պետական զինանշանը։

Գույներն սկիզբ են առնում Ռումինիայի միջնադարյան իշխանությունների՝ Մոլդովայի, Վալախիայի և Տրանսիլվանիայի դրոշներից։ Կապույտը երկինքն է, դեղինը՝ հարստությունը, կարմիրը՝ արիությունը։

Եռագույնը մտցրել է 1799 թվականին Պետրոս Մեծը՝ որպես նավերի մոսկովյան թագավորի դրոշ։ Սպիտակը, կապույտն ու կարմիրը հետագայում համասլավոնական բնույթ ստացան։

Աշխարհի ամենահին հանրապետության դրոշի վրա պետական զինանշանի գույներն են։ Սպիտակը խաղաղությունն է ու Մոնտե Տիտանո լեռան գագաթի ձյունն է խորհրդանշում, կապույտը՝ ազատությունն ու երկինք։

Սկանդինավյան խաչով դրոշի գույները թագավորական զինանշանի գույների հետ են կապում։ 1449 թվականին երկրի դրոշը՝ ոսկեգույն խաչը կապույտ ֆոնի վրա, ճանաչվել է որպես պետական դրոշ։

Դրոշը միավորում է Հռոմեական Սրբազան կայսրության ավատատուների կարմիր դրոշը և շվեյցարական խաչը։ Առաջին անգամ բարձրացվել է Լաուպենեի ճակատամարտում՝ 1339 թվականին։

Դրոշի վրա սլավոնական համաժողովրդական գույներն են՝ սպիտակ, կարմիր, կապույտ։ Վահանի սպիտակ ու կարմիր զույգ արծվները պահում են Սերբիայի զինանշանի սպիտակ խաչը։

Եռագույնի վրա պետական զինանշանն է։ Եռագագաթ լեռն ու վրայի խաչը առաջին անգամ հայտնվեցին 1189 թվականին՝ Հունգարիայի թագավոր Բելլա III-ի զինանշանի վրա։

Կարմիր ու դեղին գույները պատմական ծագում ունեն։ Զինանշանի վրա Հերկուլեսյան սյուները խորհրդանշում են Ջիբրալթարի նեղուցը, որը հնում համարվում էր աշխարհի ծայրը։

Դրոշի գույները համասլավոնական են։ Սպիտակն ու կարմիրը Բոհեմիայի գույներն են, որոնք վրցված են հին զինանշանից։ Դրա վրա պատկերված էր արծաթագույն առյուծը։

Կարմիրը Արաբական խալիֆայության Օմար I խալիֆի գույնն է, ում օրոք (634 թվականին) սկսվեցին արաբական նվաճումները։ Մահիկն ու աստղը մինչ այսօր իսլամի խորհրդանիշն են։

Դրոշի գույները գալիս են Գալիցյան իծխանության զինանշանից, որի կապույտ ֆոնի վրա պատկերված էր ոսկեգույն առյուծը։ Կապույտը երկինք է, իսկ դեղինը ցորենի արտերը։

Դրոշի գույները վերցված են երկրի զինանշանից։ Կարմիրը երկրի ազատության համար թափված արյունն է, սպիտակը՝ մաքրությունը, կանաչը՝ հույսը։

Սպիտակ-դեղին դրոշի դեղին զոլի կենտրոնում պապի խույրի տակ, խաչած երկու երկնային թագավորության խորհրդանշական բանալիներն են։ Դեղինն ու սպիտակը կաթոլիկ եկեղեցու գույներն են։

Կարմիր գույնը փառավոր անցյալն է խորհրդանշում, կանաչը՝ բնության հարստությունը և վերածննդի հույսը, ձողի երկայնքի զարդանախշը՝ ժողովրդի մշակութային ժառանգությունը։

Սպիտակ գույնն ու ձիթենու ճյուղը խաղաղության խորհրդանիշներն են։ Նարինջը հուշում է պղնձի հարուստ հանքերի մասին, որից և առաջացել է կղզու անվանումը։

Աֆրիկայի դրոշներ

խմբագրել

Կարմիրը 1953 թվականի հեղափոխությունն է խորհրդանշում, սպիտակը՝ պայծառ ապագան, սևը՝ նախահեղափոխական մռայլ անցյալը։ Ոսկե արծիվը հիշեցնում է Սալահեդդին սուլթանի մասին։

Կանաչը խորհրդանշում է իսլամն ու հայրենիքը, սպիտակը՝ մաքրությունը, կարմիրը՝ անկախության համար մղված պայքարը, մահիկն ու աստղը՝ իսլամ կրոնը։

Կարմիր գույնը հիշեցնում է ազատության պայքարի մասին, սևը՝ Սև մայրցամաքի։ Ատամնանիվն ու մաչետեն խորհրդանշում են բանվորներին ու գյուղացիներին, իսկ աստղը՝ նրանց միությունը։

Կանաչ գույնը արևադարձային անտառներն են, սպիտակը՝ խաղաղությունը, կարմիրը՝ անկախության համար մղված պայքարը։ Կապույտ եռանկյունն օվկիանոսն է։ Զինանշանի վրայի ծառը թթենի է։

Դրոշի գույները համաաֆրիկյան են։ Կանաչը բերրիությունն է, դեղինը՝ արդարությունը, կարմիրը՝ զոհաբերության պատրաստ լինելը, կենտրոնում Սաղոմոն արքայի կնիքն է։

Դրոշի գույները համաաֆրիկյան են։ Կանաչը երկրի հյուսիսի բերրիությունն է խորհրդանշում, դեղինը՝ հարավի սավաննաները, կարմիրը՝ նախորդ սերունդների արյունը։

Կապույտը երկինքն է խորհրդանշում, որից այդքան անհրաժեշտ անձրևը թափվում է երկրին, սևն ու սպիտակը՝ սևամորթների և սպիտակամորթների խաղաղ գոյակցությունը։

Կարմիրը արդարության ձգտումն է խորհրդանշում, կանաչը՝ երջանիկ ապագան, աստղը՝ դրա ճանապարհը, իսկ աստղի դեղին գույնը՝ արևելաաֆրիկյան այդ երկրի ժողովրդի հարստությունը։

Կարմիրն անկախության պայքարի գույնն է, սպիտակը՝ խաղաղությունը, կանաչը՝ հույսը։ Երեք աստղը երկրի բնաբանի երեք բառն են. «Միասնություն, աշխատանք, առաջադիմություն»։

Նարնջագույնը հյուսիսի սավաննաներն են, կանաչը՝ հարավի անտառները, սպիտակը՝ միասնությունը։ Դրոշի օրինակ է ծառայել Ֆրանսիայի եռագույնը, որից երկիրը անկախացել է 1957 թվականին։

Կապույտը իսսա ժողովուրդն է, կանաչը՝ աֆար։ Սպիտակ եռանկյունը ցեղերի միջև խաղաղությունն է խորհրդանշում, կարմիր աստղը՝ անկախության պայքարը։

Կանաչը գյուղատնտեսությունն է, կապույտը՝ ծովը, իսկ կարմիրը՝ ազատության պայքարը։ Ծառի տնկին զարգացումն է, իսկ ձիթենու պսակը՝ խաղաղությունը։

Դրոշը երկրի աշխարհագրական առանձնահատկություններն է խորհրդանշում. կանաչ գույնը խորհրդանշում է անտառները, կապույտը՝ օվկիանոսը, դեղինը՝ երկիրը հատող հասարակածը։

Կապույտը Գամբիա գետն է, սպիտակ գծերը՝ երկրի միասնությունը, կարմիրը՝ արևը, իսկ կանաչը՝ գյուղատնտեսությունը։

Կարմիր գույնն ազատության պայքարն է, դեղինը՝ երկրի նախկին՝ «Ոսկու ափ» անվանումը, կանաչը՝ գյուղատնտեսությունը։ Կենտրոնում ազատության ուղենիշ աստղն է։

Ֆրանսիական նախկին գաղութի դրոշի գույները համաաֆրիկյան են. կարմիրը ազատության պայքարն է, դեղինը՝ ոսկին ու արևը, իսկ կանաչը՝ բնությունը։

Գույներն աֆրիկյան մայրցամաքն են խորհրդանշում. կարմիրը անկախության պայքարն է, դեղինը՝ աշխատանքի պտուղները, կանաչը՝ երկրի բերրիությունն ու բարգավաճումը։

Կանաչը հույսն ու արևադարձային փարթամ բուսականությունն է խորհրդանշում, դեղինը՝ հյուսիսի սավաննաները, կարմիրը՝ անկախությունը, իսկ աստղը՝ երկրի միասնությունը։

Կապույտն Ատլանտյան օվկիանոսն է խորհրդանշում, տասը աստղը՝ տասը հիմնական կղզին, կարմիր գիծը՝ անկախությունը, իսկ սպիտակը՝ խաղաղությունը։

Սև գույնը խորհրդանշում է ժողովրդին, կարմիրը՝ պայքարը, կանաչը՝ հողի բերրիությունը, սպիտակ գծերը՝ խաղաղությունն ու միասնությունը, իսկ մասաի ցեղի վահանն ու նիզակները՝ աֆրիկյան անցյալը։

Կանաչ ֆոնի մահիկը իսլամի խորհրդանիշն է, չորս աստղ ու զոլերը՝ կղզեխմբի չորս հիմնական կղզիների, որոնցից մեկը՝ Մայոտան, դեռ Ֆրանսիայի տարածք է։

Կապույտը խաղաղությունն է, կարմիրը անկախության համար թափված արյունը, դեղինը՝ երկրի բարեկեցությունը, աստղերը՝ փայլուն ապագան։

Կանաչը բնությունն ու խաղաղությունն է խորհրդանշում, դեղինը՝ երկրի հարստությունն ու լավ ապագայի հույսը, կարմիրը՝ անկախության պայքարը։

Դրոշի երեք գույները համապատասխանում են պետական նշանաբանին՝ «Խաղաղություն, անձրև, բարեկեցություն»։ Նիզակով վահանն ու թագը պաշտպանվելու պատրաստակամությունն են։

Աստղը Սև մայրցամաքի առաջին անկախ պետության միասնությունն է խորհրդանշում, իսկ 11 զոլը՝ անկախության հռչակագրի տակ դրած 11 ստորագրությունը։

Սա աշխարհի միակ միագույն դրոշն է։ Կանաչը իսլամի, ինչպես նաև «Կանաչ հեղափոխության» գույնն է, որը կոչված է երկիրն ապահովել պարենով։

Մերինա ժողովրդի ավանդական կարմիր-սպիտակ դրոշն է։ Կանաչ զոլն ափամերձ բնակչության խորհրդանիշն է, որը մեկնաբանվում է որպես հույսի նշան։

Սև զոլն Աֆրիկայի ժողովուրդներին է խորհրդանշում, արևը՝ երջանիկ ապագայի գալիքը, կարմիրը՝ ազատագրական պատերազմը, կանաչը՝ բնությունը։

Ուղղահայաց զոլի կանաչ գույնը բնությունն է, դեղինը՝ մաքրությունն ու բնական պաշարները, կարմիրը՝ ազատագրական պայքարում ժողովրդի ցուցաբերած խիզախությունը։

Կարմիրն իշխող թագավորական հարստության գույնն է, կենտրանի կանաչ աստղը՝ Սողոմոն արքայի կնիքը, որն իմաստություն, երջանկություն և բարեգործություն է խորհրդանշում։

Դրոշին իսլամի խորհրդանիշներն են։ Կանաչը նաև երջանիկ ապագայի հույսն է, դեղինը Սահարա անապատն ու երկրի բնական պաշարներն է խորհրդանշում։

Կարմիր գույնն անկախություն ձեռք բերելն է, կապույտը՝ Հնդկական օվկիանոսը։ Դեղինն անկախության ոսկե լույսն է, կանաչը՝ կղզու մշտադալար բուսկանությունը։

Սև գույնը մայրցամաքն է խորհրդանշում, կանաչը՝ բերրի հողը, դեղինը՝ բնական պաշարները, կարմիրը՝ պայքարը, սպիտակը՝ խաղաղությունը, իսկ աստղը՝ սոցիալիզմը։

Կապույտ գույնն ընդգծում է ջրի կարևորությունը, կարմիրը ժողովրդին է խորհրդանշում, կանաչը՝ բնության հարստությունը, սպիտակ զոլերը՝ խաղաղությունը, իսկ արևը՝ կենսական ուժը։

Նարնջագույնը չորային տարածքներն են, սկավառակը՝ արևը, սպիտակը՝ երկրի զարգացման վերաբերյալ պարտքի կատարումը, կանաչը՝ հույսն ու երկրի բերրիությունը։

Կանաչ զոլերը բերրի հողերն ու խոնավ անտառներն են խորհրդանշում։ Սպիտակ զոլը Նիգեր գետն է ու երկրի բոլոր ժողովուրդների միասնությունն ու խաղաղությունը։

Կապույտը երջանկությունն ու խաղաղությունն է, արևը՝ երկրի միասնությունն ու անտարբերության դեմ պայքարը։ Դեղինը տնտեսական զարգացումն է, իսկ կանաչը՝ բնության հարստությունը։

Կանաչը անտառներն են, երեք զոլը՝ ազատությունը ⟨կարմիր⟩, բնակչությունը ⟨սև⟩, պղնձի հանքերը ⟨նարնջագույն⟩: Սավառնող արծիվը բոլոր խնդիրների լուծումն է։

Կարմիր եռանկյունն անկախությունն է խորհրդանշում, կանաչը զոլերը՝ բնությունը, դեղին զոլը՝ կակաոյի պտուղը։ Երկու աստղը երկու կղզին են։

Կանաչը հույսի գույնն է, դեղինը՝ բնական պաշարների, կարմիրը՝ անկախության պայքարի։ Աստղը երկրի միասնության խորհրդանիշն է։

Ճառագայթները խորհրդանշում են երկրի զարգացումը, կապույտը՝ Հնդկական օվկիանոսը, դեղինը՝ արևը, կարմիրը՝ ժողովուրդը, սպիտակը՝ արդարությունն ու ներդաշնակությունը, կանաչը՝ բնությունը։

Կանաչը բնության գեղեցկությունն ու լանդշաֆտն է, սպիտակը՝ միասնությունը և արդարությունը, կապույտը՝ Ատլանտյան օվկիանոսը։

Կանաչը բնությունն է, դեղինը՝ ընդերքի հարստությունը, կարմիրը՝ պայքարը։ Եռանկյունն արդարությունն է, աստղերը՝ քաղաքական նպատակները, թռչունը՝ երկիրը։

Գույները վերցված են ՄԱԿ-ի դրոշից։ Բացի այդ, կապույտը երկինքն է, աստղի հինգ թևը՝ այն հինգ երկիրը, ուր ապրում է սոմալի ժողովուրդը։

Ծիածանագույն դրոշը երկրի տարբեր ազգերի խորհրդանիշն է, որոնք պետք է ապրեն համերաշխության, փոխըմբռնման և միասնության մեջ։

Սա Աֆրիկայի ամենամեծ երկիրն է։ Կարմիր գույնն առաջադիմությունն է խորհրդանշում, սպիտակը՝ խաղաղությունը, իսկ սևը՝ սևամորթ փոքրամասնությունը։

Երիզող կապույտ զոլերը խաղաղության խորհրդանիշն են, մուգ կարմիրը՝ անցյալի հաղթական մարտերի հիշեցումը, դեղին զոլերը՝ բնության հարստությունը։

Գույները վերցված են Տանգանիկայի և Զանզիբարի պատմական դրոշներից։ Կանաչը երկիրն է, սևը՝ ժողովուրդը, կապույտը՝ լճերն ու ծովը, դեղինը՝ բնության հարստությունը։

Կանաչ զոլերը գյուղատնտեսությունն ու հույսն են խորհրդանշում, դեղիննշ զոլերը՝ երկրի կազմավորումը, կարմիրը՝ հավատարմությունն ու մերձավորի նկատմամբ սերը, աստղը՝ անկախությունը։

Կապույտ զոլը երկինքն ու հույսն է, դեղինը՝ շոգ կլիման։ Կարմիրը խորհրդանշում է այն պոռթկումը, որը բերեց երկրի անկախացմանը։

Հիմքում Թուրքիայի դրոշն է, հաստատվել է 1835 թվականին՝ Թունիսի ժառանգական միապետի կողմից։ Մահիկն ու աստղը իսլամն են խորհրդանշում, կարմիրը՝ կայսրության գույնը։

Կենտրոնում թագակիր կռունկն է՝ Ուգանդայի խորհրդանիշը։ Սև գույնն աֆրիկյան մայրցամաքն է, դեղինը՝ արևը, կարմիրը՝ երկրի ժողովուրդների միասնությունը։

Կապույտը, սպիտակն ու կարմիրը նախկին գաղութատիրական պետության գույներն են, կանաչը, կարմիրն ու դեղինը՝ համաաֆրիկյան։ Դեղին աստղը երկրի անկախությունն է խորհրդանշում։

Ասիայի դրոշներ

խմբագրել

Կազմված է կարմիր, կապույտ, ծիրանագույն գույներից (վերևից ներքև)՝ հորիզոնական հավասարաչափ շերտերով, լայնքի և երկայնքի 1։2 հարաբերակցությամբ[2][3]։ Այն չափերով և գույներով Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920 թվականներ) դրոշի կրկնությունն է[4]։ Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը»[3]։

Սևն աֆղան զինվորների գույնն է, կարմիրը՝ անկախության պայքարի պատրաստակամությունը, կանաչ գույնն ու զինանշանը իսլամի խորհրդանիշն են։

Կանաչ գույնը, մահիկն ու աստղը իսլամի խորհրդանիշներն են,աստղի 8 ճառագայթը՝ երկրի 8 հիմնական ժողովուրդները։ Կապույտը թուրքերի, այդ թվում նաև՝ ադրբեջանցիների գույնն է։

Կարմիրը Պարսից ծոցի ցեղերի գույնն է, սպիտակը՝ խաղաղության, սպիտակ ատամները՝ մուսուլմանների հիմնական պարտականությունների։

Կանաչը խորհրդանշում է երկրի բերրիությունն ու իսլամ կրոնը, կարմիրը՝ անկախության համար թափած արյունը։

Հիմալայան այս թագավորության դրոշի դեղին կեսը խորհրդանշում է միապետի աշխարհիկ հեղինակությունը, իսկ կարմիրը՝ բուդդայականության հոգևոր ուժը։

Դեղինը, սպիտակն ու սևը 1906 թվականին ստեղծված առաջին դրոշի գույներն են։ Կարմիրն արդարությունն է, խաղաղությունը, բարեգործությունը և իսլամը։

Կարմիրը սոցիալիզմ է խորհրդանշում, չորս աստղը՝ երկրի հասարակության չորս հիմնական խավը, մեծ աստղը՝ ժողովրդի միասնությունը Կոմունիստական կուսակցության ղեկավարության ներքո։

Սպիտակ դրոշի վրայի մեկ մեծ և չորս փոքր խաչը խորհրդանշում են Քրիստոսին և իր չորս ավետարանիչներին։

Քրքումի գույնի զոլն արիությունն է, սպիտակը՝ խաղաղությունը և ճշմարտությունը, կանաչը՝ հավատը և ասպետական ոգին։ Կենտրոնի նշանը ավանդույթներն են։

Գույները լի են ասիական իմաստությամբ։ Կարմիրը ֆիզիկական կյանքն է, սպիտակը՝ հոգևոր. սրանց միացումով է միայն մարդը կատարյալ դառնում։

Համաարաբական գույներ են կարմիրը, սպիտակը, կանաչը և սևը։ 3 աստղը «Միասնություն, ազատություն, սոցիալիզմ» կոչն են։ Աստղերի միջև գրված է. «Ալլահը մեծ է»։

Կանաչ, սպիտակ և կարմիր գույները խորհրդանշում են իսլամը, խաղաղությունն ու արիությունը։ Կենտրոնում «Ալլահ» նշանն է։ Երիզով կրկնվում է «Ալլահը մեծ է» գիրը։

Դրոշի կտավը Թալեսի հրեաների աղոթքի ծածկոցին է նման։ Կենտրոնի վեցթև աստղը Դավթի կնիքն է։ Սպիտակ գույնը մաքրությունն է, կապույտը՝ երկինքը։

Կարմիր գույնը պայծառ բանականությունն է և ստեղծագործ ոգին։ Սկավառակը խաղաղություն ու բարեկեցություն է խորհրդանշում, իսկ սպիտակ գույնը՝ երկինք ու մաքրություն։

Կարմիր զոլը հիշեցնում է՝ ինչպես միապետությունը հանրապետություն դարձավ։ Սպիտակ գույնը խաղաղության խորհրդանիշն է, սևն զգուշացնում է խավար անցյալի կրկնությունից։

Կարմիր, սև, սպիտակ և կանաչ գույները հիշեցնում են հին խալիֆաների դինաստիաների մասին։ Աստղը Ղուրանի առաջին յոթ տունն է։

  • Կաբուջա

Խորհրդանշանը Անգկոր Վատ հայտնի տաճարն է, որը նշում է երկրի փառավոր անցյալը։ Սպիտակ գույնը վստահությունն է արքային։ Կապույտն արքայի գույնն է, կարմիրը՝ ազգային։

Կապույտը ղազախների ավանդական գույնն է։ Արևը հարստությունն է խորհրդանշում, տափաստանային արծիվը՝ ազատությունն ու վեհությունը, ոսկեգույնը՝ նախշազարդ ազգային արվեստը։

Կարմիրն ու կապույտը Պարսից ծոցի երկրներից շատերի ավանդական գույներն են։ Բահրեյնի դրոշի կարմիրի փոխարեն այստեղ դարչնագույնն է պատերազմի գույնը, սպիտակը խաղաղությունն է խորհրդանշում։

Կենտրոնում քոչվորների յուրդն է ղրղզների տունը ⟨վերևից⟩: Ոսկի արևը բարեկեցություն է խոստանում, կարմիրը՝ հուշում առասպելական հերոս Մանասի ռազմական դրոշների մասին։

Աստղով կարմիր զոլը սոցիալիզմի խորհրդանշանն է, սպիտակ սկավառակը՝ ժողովրդի միասնության։ Կապույտ զոլերը Ճապոնական և Դեղին ծովերն են, հույսն ու խաղաղությունը։

Կենտրոնում իրար լրացնող ին-յան հակադրությունների նշանն է, սպիտակը խաղաղությունն է խորհրդանշում, չորս եռագրամը՝ աշխարհի չորս կողմը և տարվա չորս եղանակը։

Սևը մահվան արհամարհանքն է թշնամու դեմ մարտնչելիս, կանաչը՝ խոտառատ արոտավայրերը, սպիտակը՝ առաջընթացը, իսկ կարմիրը՝ պայծառ ապագան։

Կարմիրը ազատագրական պայքարում թափած արյունն է, սպիտակ սկավառակը՝ ժողովրդի միասնությունն ու երջանիկ ապագայի հույսը։

Մայրին խորհրդանշում է սրբությունը, խաղաղությունն ու հավերժությունը, կարմիրը՝ ժողովրդի զոհվելու պատրաստակամությունը, սպիտակը՝ խաղաղության ձգտումը։

Կարմիրն ու սպիտակը մալազյացիների ավանդական գույներն են։ Կապույտը միասնությունն է, մահիկը՝ իսլամը։ Աստղի 14 ճառագայթը և 14 զոլը նույն քանակի նահանգներն են խորհրդանշում։

Կարմիրը վերցված է ծովագնացների դրոշից, խորհրդանշում է ազգային հերոսների արյունը։ Կանաչն ու մահիկը խորհրդանշում են իսլամը, ինչպես նաև խաղաղությունն ու առաջադիմությունը։

Կարմիրը 1921 թվականի հեղափոխությունն է խորհրդանշում, կապույտը՝ երկինքը, դեղինը՝ բարեկամությունը, ձախ զոլի վրայի նշանը՝ խաղաղությունն ու անկախությունը։

Կարմիրը արիությունն է ու համերաշխությունը, կապույտը խաղաղությունը։ Բրնձի հասկն ու ատամնանիվը խոսում են երկրի զարգացման դինամիկայի մասին։ Աստղերը վարչական միավորներն են։

Սա միակ պետությունն է, որի դրոշն ուղղանկյուն չէ, այն իր ձևով նման է Հիմալայան լեռներին։ Կիսալուսինը արքայական տունն է, արևը Ռանա դինաստիան։

Կարմիր ֆոնը գալիս է Մասկաթ սուլթանության միագույն դրոշից։ Սպիտակը Օման իմամաթն է, կանաչը Ջեբել ակդարը Կանաչ լեռները։ Նշանի վրա կեռ սուր է և ուղիղ թրեր։

Հիմնական կրոնը իսլամն է, այստեղից էլ կանաչ գույնն ու մահիկը։ Սպիտակ զոլն ազգային փոքրամասնություններն են, որոնք պետք է խաղաղ ապրեն մուսուլմանների հետ։

Սպիտակ եռանկյունը խաղաղությունն է, արևը ազատությունն ու արդարությունը, 3 աստղը 3 հիմնական կրոնը, կապույտը հայրենասիրությունը, կարմիրը արիությունը։

Կանաչը Մուհամեդի սիրած գույնն է։ Դրոշի վրա գրված է. «Չկա աստված Ալլահից բացի, և Մուհամեդը նրա մարգարեն է»։ Թուրն արդարության և ազնվության խորհրդանիշն է։

Կարմիրը բոլոր մարդկանց եղբայրությունն է, սպիտակը ազնվությունն ու ոգու վեհությունը։ Կիսալուսինը երկրի զարգացումն է խորհրդանշում, աստղերը պետության 5 սկզբունքը։

Առյուծի պատկերով դաշտը հուշում է սինգալյան վերջին թագավորության դրոշի մասին։ Դեղին շրջանակը բուդդայականությունն է, կանաչ գույնը իսլամը, իսկ նարջագույնը հինդուիզմը։

Կարմիր գույնն անկախությունն է, սպիտակը ապագան, սևը անցյալի տառապանքները։ Աստղերը մնացել են Եգիպտոսի հետ միության շրջանից ⟨1958-1963թթ.⟩:

Կարմիր զոլն անկախությունն է, սպիտակը բնության հարստությունը, կանաչը գյուղատնտեսությունը, թագն ու աստղերը երկրի միասնությունն ու բնակվող ժողովուրդների բարեկամությունը։

Սպիտակ արևը եղբայրության և բարեկեցության խորհրդանիշն է, կապույտ գույնը ազատության և ազգային հպարտության։

Կապույտն արքայական գույնն է, սպիտակը մաքրությունն ու բուդդայականությունը, կարմիրն այն արյունը, որը բնակիչները պատրաստ են թափել իրենց ազատության համար։

Սև եռանկյունը տխուր անցյալն է, դեղին սլաքը գաղութային ժառանգությունը, կարմիր գույնը անկախության պայքարը, աստղը խաղաղությունը։

Ֆոնի կանաչ գույնն ու մահիկը իսլամն են խորհրդանշում, 5 աստղը մարդու 5 զգայարանը, զարդանախշը Թուրքմենստանի աշխարհահռչակ գորգագործությունը։

Կապույտը երկինքն է խորհրդանշում, մահիկն ու աստղերը իսլամը, սպիտակը խաղաղությունը, կանաչը բնությունը, կարմիր նեղ զոլերը կենսական ուժը։

Կարմիրն ու սպիտակը միավորված 7 Էմիրության ավանդական գույներն են</ref>[5]: Դրանց հետո ավելացել են սևն ու կանաչը, ինչի շնորհիվ առաջացան համաարաբական գույները[6] The colours were intended to represent certain Arab dynasties.[7]:

Կարմիրն անկախության պայքարում կրած տառապանքների և սոցիալիզմի գույնն է, աստղի 5 ճառագայթը երկրի հիմնական հասարակական ուժերը։

Ավստրալիա և Օվկիանիայի դրոշներ

խմբագրել

Հարավային խաչ համաստեղությունը նշում է երկրի աշխարհագրական դիրքը։ 7 ճառագայթով մեծ աստղը խորհրդանշում է 6 դաշնային նահանգը և մեկ տարածքը։

Բաց կապույտը Խաղաղ օվկիանոսն է ու երկինքը։ Մութ կապույտը մատնանշում է գաղութատիրական անցյալը։ Զինանաշանն արտացոլում է երկրի բնական հարստությունը։

Զարդանախշը ցույց է տալիս կղզի-պետության տեղը Խաղաղ օվկիանոսում։ Ծագող արևը երջանիկ ապագայի խորհրդանիշն է, սավառնող թռչունը ուժը և ազատությունը։

Կապույտ ֆոնը խորհրդանշում է Խաղաղ օվկիանոսը, աստղի 24 ճառագայթը վարչական միավորները, նարնջագույն զոլը բարեկեցությունը և արիությունը, սպիտակը կղզիների երկինքը։

Դրոշը կրկնում է ՄԱԿ-ի դրոշի գույները։ Կապույտն ու սպիտակը խաղաղության խորհրդանիշն են, կապույտը նաև Խաղաղ օվկիանոսն է, 4 աստղը 4 նահանգը։

Կապույտ ֆոնը Խաղաղ օվկիանոսն է, դեղին զոլը կղզուց դեպի հյուսիսով անցնող հասարակածը։ Աստղը կղզին է, 12 ճառագայթը նախկին 12 ցեղը։

Թե կապույտ պաստառը, թե Հարավային խաչ համաստեղությունը նշում են, որ երկրիը Խաղաղ օվկիանոսում է։ Բրիտանական դրոշը հիշեցնում է գաղութատիրական անցյալի մասին։

Լուսինը խաղաղությունն է, միասնությունը և մարդու ու բնության փոխգործունեությունը։ Կապույտը նաև օտար տիրապետությունից ինքնորոշման անցնելու խորհրդանիշն է։

Կարմիրն ու սևը ազգային գույներն են, դրախտահավը խաղաղությունն ու միասնությունը։ Հարավային խաչ համաստեղությունը նշում է երկրի հարավային կիսագնդում լինելը։

Կապույտը նշում է, որ երկիրը Խաղաղ օվկիանոսում է։ 5 աստղը 5 կղզին են, դեղին զոլը կղզիների վրա շողացող պայծառ արևը, կանաչը լեռնային անտառը։

Կարմիրը ժողովրդի քաջությունն է, սպիտակը մաքրությունը, կապույտը ազատությունը։ Հարավային խաչ համաստեղությունը եկել է Նոր Զելանդիայի դրոշից, բայց ավելացել է մեկ աստղ ևս։

Խաչը քրիստոնեությունն է, սպիտակ դաշտը մաքրությունը։ Կարմիր գույնը խորհրդանշում է մարդկանց փրկությունը շնորհիվ Փրկիչ խաչի վրա զոհաբերության։

Խաղաղ օվկիանոսը խորհրդանշող կապույտ դաշտի վրա իրենց աշխարհագրական դիրքին համապատասխան տեղադրված են կղզեխմբի 9 կղզին։

Կարմիր գույնն ավանդույթներն են, կանաչը կղզիների բերրիությունը, սև եռանկյունը բնակչությունը, ժանիքն ու արմավենու տերևները տեղացիների սովորույթները, դեղին գույնը խաղաղությունը։

Ամերիկայի դրոշներ

խմբագրել

Կապույտ և սպիտակ գույները խորհրդանշում են ծովն ու ավազը, սևը աֆրիկյան ժառանգությունը, ծագող արևը նոր դարաշրջանի սկիզբը, կարմիրը բնակչության զարգացման ու աճի դինամիկան։

Դրոշին սպիտակ ամպերով ծածկված կապույտ երկինքն է և ծագող մայիսյան արևը։

Ծովակնագույն զոլերը խորհրդանշում են Ատլանտիկան, դեղինը երկրի հարստությունը, սև եռանկյունը աֆրիկյան ծագում ունեցող բնակչության ձեռներեցությունը։

Կապույտ զոլերը երկինքն ու ծովն են խորհրդանշում, եռաժանին Նեպտունի եռաժանին և Կարիբյան ծովի մոտ գտնվելը, դեղին զոլը կղզու լողափերը։

Կապույտ գույնը երկինքն ու ծովն է, ինչպես նաև երկրի 2 կուսակցությունի մեկը, կարմիր զոլերը մյուս կուսակցությունը։ Նշանի վրա բնության և երկրի պատմության խորհրդանիշներն են։

Կարմիր զոլն ազատության պայքարն է խորհրդանշում, դեղինը հանքային հարստությունը, կանաչը հարթավայրերի բերրիութհունը։

Կանաչն ընդարձակ ջունգլիներն են, դեղին շեղանկյունը հանքանյութերի և ոսկու հարստությունը։ Խորհրդանշանի վրա Հարավային կիսագնդի երկինքն է և Հարավային խաչ համաստեղությունը։

Կապույտ գույնը երկինքն է, աստղը ուղենիշն ու ազգային պատվի խորհրդանիշը, սպիտակը ձյունածածկ Անդերը, կարմիրը անկախության պայքարը։

Նախկին կապույտ և սպիտակ գույներին 1848թ. ավելացել է կարմիրը։ Դրոշընմանվել է Ֆրանսիայի դրոշին, որի քաղաքական իդեալներին էր ձգտում այս երկիրը։

Կանաչը փարթամ բուսականություն է խորհրդանշում, խաչը քրիստոնյա հավատը, իսկ դրա 3 գույնը Սուրբ Երրորդությունը։ Սիսերու թութակը երկրի ազգային թռչունն է։

Կարմիրը պայքարում թափված արյունն է, կապույտը ազատությունը, սպիտակը խաչը ժողովրդի հավատը։ Կապույտն ու կարմիրը վերցվծ են Հայիթիի դրոշից, որը նախկինում վերահսկում էր երկիրը։

Դեղինը երկրի հարստությունն է խորհրդանշում, կապույտը Խաղաղ օվկիանոսը, կարմիրը անկախության պայքարը։ Զինանշանին անդյան անգղն է Հարավային Ամերիկայի ամաենախոշոր թռչունը։

Գույները կրկնում են նախկին Կենտրոնաամերիկյան Դաշնության դրոշի գույները։ Կապույտ զոլերը Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսներն են, սպիտակը խաղաղությունը։

  • Գրենդա

Կանաչ եռանկյունները բնությունն են, դեղինը արևը, կարմիր շրջանակը ժողովրդի միասնությունը։ Մշկընկույզը հիմնական արտադրանքն է, յոթ աստղը վարչական միավորները։

Կապույտն արդարությունն ու տոկունությունն է, սպիտակը մաքրությունը։ Պետական զինանշանին ազատության խորհրդանիշ Կետցալ թռչունն է, որը գերության մեջ ապրել չի կարող։

Կանաչը գյուղատնտեսությունն է, դեղինը բնական հարստությունը։ Նետը երկրի զարգացումն է, սպիտակ երիզը բազմաթիվ ջրավազանները, իսկ սևը ժողովրդի տոկունությունը։

Գույները ֆրանսիական եռագույնից են։ Կապույտը բնակչությունն է, կարմիրը անկախության պայքարը, սպիտակ դաշտը խաղաղությունը։ Զինանշանի նախագիծը 1807թ. ստեղծել է նախագահ Պետիոնը։

Կապույտ զոլերը Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսներն են խորհրդանշում, սպիտակը խաղաղությունը։ 5 աստղը նախկին Կենտրոնաամերիկյան Դաշնության 5 անդամ-երկիրն են։

Սև եռանկյունները երկրի սևամորթ բնակչության տղութ անցյալ են, կանաչը գյուղատնտեսությունը, դեղինը խաչը երկրի բնական հարստությունը։

Թխկու տերևը երկրի բնական հարստությունն է խորհրդանշում, կարմիր զոլերը Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսները, որոնք ողողում են աշխարհի իր մեծությամբ 2 երկրի ափերը։

Դեղին զոլը երջանկությունն է ու բարեկեցությունը, կապույտը Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսները, կարմիրը արիությունն ու եղբայրությունը։

Աստղն անկախությունն է, եռանկյունը հանրապետական արժեքները ազատություն, հավասարություն և եղբայրություն։ Կապույտ գույնը նահանգներն են, սպիտակը 1959թ. հեղափոխությունը։

Կանաչը անկախությունն է, սպիտակը քրիստոնեությունը, կարմիրը ժեղովուրդների հավասարությունը։ Արծիվն ու օձը կենտրոնում արևի իշխանության և հողի ուժի ացտեկյան խորհրդանիշներն են։

Ստեղծվել է Կենտրոնաամերիկյան Դաշնության դրոշի օրինակով։ Կապույտ զոլերը Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսներն են, սպիտակը խաղաղությանը, եռանկյունը հավասարությունը։

Դրոշին երկրի կուսակցությունների գույներն են ազատական ⟨կարմիր⟩, պահպանողական ⟨կապույտ⟩, միացյալ ⟨սպիտակ⟩: Կապույտ աստղը մաքրությունն է, կարմիրը օրենքը և իշխանությունը։

Կարմիրը արիություն և հայրենասիրություն, սպիտակը մաքրություն և խաղաղություն, կապույտը բարեկեցություն և իրավապաշտություն։ Դրոշի պետական զինանշանն ու գնաձապետարանի կնիքն են։

Կարմիրը անկախության պայքարն է, սպիտակը արդարություը։ Գույները գալիս են վարդափետուր ֆլամինգոյի գույներից, որն ազատագրական պայքարի խորհրդանիշն էր։

Կանաչը բնությունն է խորհրդանշում, կարմիրը անկախությունը, սևը բնակչության աֆրիկյան արմատները։ Զոլերն արևն են, աստղերը ազատությունը, սպիտակ գույնը խաղաղությունը։

Կապույտը ծովն է, սևը ու սպիտակ եռանկյունները աֆրիկյան և եվրոպական մշակույթների ազդեցությունը, ոսկե եռանկյունը բարեկեցության ձգտումը։

Այստեղ էլ կապույտը երկրի ու ծովի խորհրդանիշն է։ Դեղին դաշտն արևն է, կանաչ զոլը բնության հարստությունը, 3 կանաչ շեղանկյունը այս կղզի-պետության միասնությունը։

Աստղը մասնությունն է, դրա գույնը պայծառ ապագայի ճանապարհին տված զոհերը։ Կարմիր գույնը սերն է, կանաչը բնությունը, սպիտակ զոլերը ազատությունն ու արդարությունը։

Սև շեղ զոլը բոլոր քաղաքացիներին միավորոշ կապն է, կարմիր եռանկյունները ժեղովրդի ուժը, սպիտակ երիզումը երկրի 2 մասը միացնող ծովը։

Զոլերը ԱՄՆ-ի դրոշից են, արևն ու գույները Արգենտինայի։ Արևն անկախությունն է, սպիտակ գույնը ազատությունը, կապույտը խաղաղությունը։

Դեղիննտ ապագան է, կապույտը Ատլանտյան օվկիանոսը, կարմիրը գաղութատիրության շրջանը։ Ասղերն առաջին 7 անկախ նահանգն են և ազատության մարտիկ Սիմոն Բոլիվարը։

Աստղերով և զոլերով դրոշն աշխարհում ամենահայտնի դրոշն է։ 13 զոլը այն 13 նահանգն են, որոնք 1776թ. հռչակեցին իրենց անկախությունն Անգլայից։ 50 աստղը 50 նահանգն են։

Դրոշների դասակարգումը

խմբագրել

Դրոշները շատ բազմազան և բազմաձև են։ Գոյություն ունի դրոշների դասակարգման երկու եղանակ՝ ըստ նշանակության և ըստ ձևի։ Ըստ նշանակության դրոշները լինում են.

  • Ճանաչողական

Ճանաչողական դրոշն օգտագործվում է այն ժամանակ, երբ անհրաժեշտ է շեշտել դրոշի սեփականատիրոջ ներկայությունը կամ արտահայտել որևէ տարածքի պատկանելությունը նրան։ Օրինակ՝ միջազգային որևէ կազմակերպության դրոշի կրումը քայլերթի ժամանակ ընդգծում է, որ տվյալ կազմակերպության ներկայացուցիչները ներկա են հավաքին։ Որևէ պետության տարածքում մեկ այլ պետության ազգային դրոշը կարող է բարձրացվել (օրինակ՝ դեսպանատան շենքի տանիքին)՝ ի ցույց դնելու այն փաստը, որ տվյալ տարածքը պատկանում է օտար պետությանը։

  • Ազդանշանային
  • Դեկորատիվ

Ըստ ձևի դրոշները հիմնականում հետևյալն են.

  • Ուղղանկյունաձև
  • Ուղղահայաց
  • Մկրատաձև
  • Եռանկյունաձև
  • Սեղանակերպ
  • վիմպել
  • Կախովի
  • Լեզվակներով
  • Round fly
  • With not straight fly
  • Զուգահեռագիծ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. www.n-state.com, NSTATE, LLC,. «Flag Terminology Parts of a Flag».{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  2. ՀՀ Սահմանադրություն
  3. 3,0 3,1 ՀՀ օրենքը ՀՀ դրոշի մասին
  4. ՀՀ դրոշ Արխիվացված 2013-05-28 Wayback Machine 14 հունիսի, 2011, Միացյալ ազատական ազգային կուսակցություն
  5. Mahdi Abdul-Hadi, The Great Arab Revolt Արխիվացված 2014-05-05 Wayback Machine, passia.org
  6. I. Friedman, British Pan-Arab Policy, 1915-1922, Transaction Publ., 2011, p.135
  7. Abū Khaldūn Sati' al-Husri, The days of Maysalūn: A Page from the Modern History of the Arabs, Sidney Glauser Trans., (Washington D.C.: Middle East Institute, 1966), 46.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրոշ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 454