Արմեն Գևորգյան (քաղաքական գործիչ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Գևորգյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Անդրանիկի Գևորգյան (հուլիսի 8, 1973, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի պետական և քաղաքական գործիչ։ Հայաստանի փոխվարչապետ (2018 թ., ապրիլի 18)։
Արմեն Գևորգյան | |
Գիտական աստիճան՝ | Մանկավարժական գիտությունների թեկնածու և գիտությունների թեկնածու |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ազգություն | հայ |
Ծննդյան օր | հուլիսի 8, 1973 (51 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Պարգևներ |
Կրթություն
խմբագրել- 1990 թվականին ընդունվել է Օրենբուրգի պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետ։
- 1991 թվականին տեղափոխվել և 1993 թվականին գերազանցությամբ ավարտել է Սանկտ-Պետերբուրգի պետական ծառայության ինստիտուտը։
- 1993-1996 թթ. - Սանկտ-Պետերբուրգի Գերցենի անվան ռուսաստանյան մանկավարժական համալսարանի ասպիրանտ, որն ավարտելիս պաշտպանել է գիտությունների թեկնածուի ատենախոսություն։
- 1995-1996 թթ. համատեղությամբ ավարտել է նաև Տվենտեի (Նիդերլանդներ) համալսարանի մագիստրատուրան «Կրթության և վերապատրաստման համակարգերի ծրագրավորում» մասնագիտությամբ։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել- 1997-1998 թթ. զբաղեցրել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնը։
- 1998 թվականի ապրիլի 13-ից եղել է ՀՀ Նախագահի օգնական, օգոստոսից՝ Հայաստանի Նախագահի առաջին օգնական, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ։
- 2000-2006 թթ. - Հայաստանի Նախագահի առաջին օգնական։
- 2006 թվականի փետրվարին նշանակվել է Հայաստանի Նախագահի աշխատակազմի ղեկավար։
- 2007 թվականի հունիսից մինչև 2008 թ ապրիլը զբաղեցրել է նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։
- 2008 թվականի ապրիլի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարար[1]։
- 2008 թվականի ապրիլի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ[2]։
- 2008 թվականի ապրիլի 21-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից[3]։
- 2008 թվականի ապրիլի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից[3]։
- 2008 թվականի մայիսի 6-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ[4]։
- 2009 թվականի հոկտեմբերի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Անկախ պետությունների համագործակցության հարցերով Հայաստանի Հանրապետության ազգային համակարգող[5]։
- ՀՀ Նախագահի 2012 թվականի հունիսի 16-ի,
- 2013 թ. մայիսի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնում[6]։
- 2013 թ. մայիսի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնում[7]։
- 2014 թ. ապրիլի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնում[8]։
- 2014 թվականի ապրիլի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնում[9]։
- 2014 թվականի հոկտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ փոխվարչապետի և ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոններից՝ իր դիմումի համաձայն[10]։
- 2014 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամի պարտականություններից[11]։
- 2015 թվականի փետրվարի 3-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Անկախ պետությունների համագործակցության հարցերով Հայաստանի Հանրապետության ազգային համակարգողի պարտականություններից[12]։
- 2016 թվականի հունիսի 6-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար[13][14]։
- 2016 թվականի հոկտեմբերի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար, 2018 թվականի ապրիլի 18-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից[15]։
- 2018 թվականի ապրիլի 18-ին նշանակվել է ՀՀ փոխվարչապետ[16]։
- 2021 թվականի մայիսի 12-ից «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար[17]։
Այլ տվյալներ
խմբագրելՄանկավարժական գիտությունների թեկնածու է։ Տիրապետում է ռուսերեն, անգլերեն լեզուներին։ Անկուսակցական է։
Ամուսնացած է, ունի երեք որդի և մեկ դուստր։
Պարգևներ
խմբագրելՆախորդող Արտաշես Թումանյան |
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյան 2006 - 21 ապրիլի 2008 թ. |
Հաջորդող Հովիկ Աբրահամյան |
Նախորդող Սերժ Սարգսյան |
ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյան հունիս 2007 թ. - 21 ապրիլի 2008 թ. |
Հաջորդող Արթուր Բաղդասարյան |
Նախորդող Հովիկ Աբրահամյան |
ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյան 21 ապրիլի 2008 թ. - 17 հոկտեմբերի 2014 թ. |
Հաջորդող պաշտոնը վերացվել է, Արմեն Երիցյանը որպես ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար |
Նախորդող Հովիկ Աբրահամյան |
ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյան 21 ապրիլի 2008 թ. - 17 հոկտեմբերի 2014 թ. |
Հաջորդող Վաչե Գաբրիելյան |
Նախորդող Մանուկ Թոփուզյան |
ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գևորգյան 6 մայիսի 2008 թ. - 12 դեկտեմբերի 2014 թ. |
Հաջորդող Վաչե Գաբրիելյան |
Նախորդող Արթուր Բաղդասարյան |
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյան 6 հունիսի 2016 թ. - 3 հոկտեմբերի 2016 թ. |
Հաջորդող Յուրի Խաչատուրով |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ա. Գեվորգյանին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար նշանակելու մասին
- ↑ Ա. Գեվորգյանի փոխվարչապետ նշանակելու մասին
- ↑ 3,0 3,1 Ա. Գեվորգյանի մասին
- ↑ Ա. Գեվորգյանին ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ նշանակելու մասին
- ↑ Ա. Գեւորգյանին ԱՊՀ հարցերով ՀՀ ազգային համակարգող նշանակելու մասին
- ↑ Ա. Գևորգյանին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար նշանակելու մասին
- ↑ Ա. Գևորգյանին փոխվարչապետ նշանակելու մասին
- ↑ Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ, ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ [պաշտոնական կայք]». նախագահ.հայ. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «Նոր նշանակում՝ նախագահի հրամանագրով». 2016 թ․ հունիսի 6. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «ՀՀ նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2018 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «ՀՀ նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2018 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «Հայաստան դաշինքի նախընտրական շտաբը կղեկավարի Արմեն Գևորգյանը | POLITICAL ALLIANCE "ARMENIA"». դաշինք.հայ. Վերցված է 2021 թ․ հունիսի 4-ին.
- ↑ Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին