Nothing Special   »   [go: up one dir, main page]

Ավինյոն (ֆր.՝ Avignon [aviˈɲɔ̃], օքս.՝ Avinhon, լատին․՝ Aven(n)io)), քաղաք և շրջան Ֆրանսիայի հարավում՝

Քաղաք
Ավինյոն
Avignon
Դրոշ Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԵրկրամասՊրովանս-Ալպեր-Լազուր ափ
ԴեպարտամենտՎոքլյուզ
ՀամայնքՄեծ Ավինյոն
ՔաղաքապետՍեսիլ Հելլ
Մակերես64,78 կմ²
ԲԾՄ23 մ
Պաշտոնական լեզուֆրանսերեն
Բնակչություն90 330 մարդ (2021)
Խտություն1 394 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ49
Փոստային ինդեքս84000 / 84140
Փոստային դասիչ84000[1] և 84140[1]
Պաշտոնական կայքavignon.fr
Ավինյոն (Ֆրանսիա)##
Ավինյոն (Ֆրանսիա)

Պրովանս-Ալպեր-Լազուր ափ երկրամասում, Ռոն գետի արևելյան ափին։ Ունի 90.330 բնակիչ՝ 2021-ի դրությամբ, որոնցից գրեթե 15.000-ն ապրում են քաղաքի պարիսպների ներսում։

Ավինյոնը պրեֆեկտուրայի նստավայրն է և միաժամանակ Վոքլյուզ վարչական շրջանի ամենամեծ քաղաքը։ Քանի որ այն 1309-1423 թվականներին եղել է Հռոմի Պապի նստավայրը, այն կրում է նաև «Հռոմի Պապի քաղաք» անվանումը։ Քաղաքի հնագույն հատվածը իր շքեղ միջնադարյան կառույցներով շրջապատված է պարսպով։ Քաղաքը 14-րդ դարի գոթական ոճի Պապի պալատով (Palais des Papes), Ռոշեր դը Դոմ եպիսկոպոսական համալիրով և հայտնի Սուրբ Բենեզետի կամրջով պատկանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Աշխարհի մշակութային ժառանգությունների թվին[2]։ Արվեստի և մշակույթի բնագավառում քաղաքը հայտնի է Ավինյոնի Փառատոնով նաև Ֆրանսիայի սահմաններից դուրս։ 2000 թվականին Ավինյոն Եվրոպայի Մշակույթի մայրաքաղաքն էր։

Մշակույթը և տեսարժան վայրերը

խմբագրել

Ավինյոնը ոչ միայն վարչական կենտրոն է, այլ նաև առաջին հերթին արվեստի և մշակութային տեսարժան վայր և ունի հարուստ մշակութային ժառանգություն։ Երկար ժամանակ նա կրում էր «Արվեստի քաղաք» տիտղոսը, որը 2005-ին փոխարինվեց «Արվեստի և պատմության քաղաքներ և երկրներ» տիտղոսով։

Քաղաքի պարիսպը

խմբագրել

14-րդ դարից եկած քաղաքի բարձր պարիսպը աչքի է ընկնում, երբ մոտենում ես քաղաքի կենտրոնին։ Այն գրեթե չորս կիլոմետր երկարություն ունի։ Պարիսպը քաղաքի բնակիչների համար հուսալի պաշտպանություն է եղել թե թշնամիներից և թե Ռոն գետի հեղեղներից։

Հռոմի Պապի պալատը

խմբագրել

Պապի պալատը 1309 թ.-1417 թ. եղել է այսպես կոչված ավինյոնական Պապության և Պապերի նստավայրը։ 1309 թ. Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ IV-ի իշխանաքաղաքական ինտրիգների միջոցով ընտրվեց ծագումով ֆրանսիացի Պապ, որի նստավայրը դարձավ ոչ թե Հռոմը, այլ Ավինյոնը։ Պապի պալատը հիմնականում կառուցվեց ֆրանսիացի երրորդ և չորրորդ Պապերի՝ Բենեդիկտոս XII-ի և Կլեմենս VI-ի կողմից։ Բացի այդ Կլեմենս VI-ը Նեապոլի թագուհի Յոհաննայից գնեց Ավինյոն քաղաքը։ Մինչև Ֆրանսիական հեղափոխությունը քաղաքը մնաց Եկեղեցական պետության մի մաս։

Ժողովրդագրություն

խմբագրել

Բնակչության դինամիկան[3]՝

Միջազգային հարաբերություններ

խմբագրել

Եղբայր քաղաքներ

խմբագրել

Գործընկեր քաղաքներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  2. «L'histoire du pont d'Avignon». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.
  3. «Население коммуны Авиньон» (ֆրանսերեն). cassini.ehess. Վերցված է 15 ноября 2015 года-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավինյոն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 621