Valve Corporation
Valve Corporation | |
---|---|
Տեսակ | տեսախաղեր մշակող, ծրագրային ապահովման ընկերություն, համակարգչային խաղերի հրատարակիչ, media conglomerate? և համակարգչային արտադրող |
Անվանված է ի պատիվ | Valve, LLC (1996–2003) |
Հիմնադրված է | օգոստոսի 24, 1996 |
Հիմնադիր | Գեյբ Նյուել և Mike Harrington? |
Վայր | Բելվյու, Քինգ շրջան, Վաշինգտոն, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ[1] |
Տնօրեն | Գեյբ Նյուել |
Արդյունաբերություն | տեսախաղերի արդյունաբերություն |
Աշխատողների թիվ | ▼336 մարդ (2021)[2] |
Կայք | valvesoftware.com(անգլ.) |
Մասնակից է | Լինուքս հիմնադրամ[3] և game[4] |
Valve Corporation Վիքիպահեստում |
Valve Corporation (ավելի վաղ Valve Software) կամ Valve (հայերեն՝ Փական), ամերիկյան կազմակերպություն, որը զբաղվում է համակարգչային խաղերի ստեղծմամբ։ Այն հեղինակել է այնպիսի համակարգչային խաղեր, ինչպիսիք են՝ Half-Life, Portal, Counter-Strike, Team Fortress, Day of Defeat, Left 4 Dead, Ricochet, Alien Swarm, Dota 2 և Artifact, խաղային շարժիչներ՝ GoldSrc, Source, Source 2, ծրագրային ապահովումներ՝ Steam, Valve Anti-Cheat, SteamOS, Steam Audio, ինչպես նաև ապարատային ապահովումներ՝ Steam Machines, Steam Controller, Valve Index։
Կազմակերպությունը հիմնադրվել է 1996 թվականի օգոստոսի 24-ին Microsoft կազմակերպության նախկին աշխատակիցներ Գեյբ Նյուելսի և Մայք Հարինգթոնի կողմից[5]։
Valve-ի շտաբ-բնակարանը գտնվում է ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգի Բելվյու քաղաքում[6]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրում և Half-Life
[խմբագրել | խմբագրել կոդը]13 տարի Մայքրոսոֆթում աշխատանքից հետո Գեյբ Նյուելը Մայք Խարինգտոնի հետ 1996 թվականին հիմնադրել է Valve Software[5] կազմակերպությունը՝ Sierra Studios-ի հոգաբարձության ներքո։ Պարզեցման համար ձեռք է բերվել Quake խաղի շարժիչի արտոնագիրը, որից հետո սկսվել է Half-Life (HL) խաղի ստեղծման մեկուկեսամյա գործընթացը[5]։
Խաղի աշխատանքային անունը «Quiver» էր[7]։ Սցենարի ստեղծման համար հրավիրվել է պրոֆեսիոնալ ֆանտաստ գրող Մարկ Լեյդլոուն[5][8]։ Գեյբը և Մայքը ուզում էին ստեղծել որևէ բան, որը նման կլիներ Doom խաղին, նմանատիպ մռայլ ստեղծագործություն[5][7]։ Խաղը ստացել է ավելի քան 50 մրցանակ, այդ թվում՝ «Բոլոր ժամանակների լավագույն խաղ» կոչումը[7][9]։
Խաղն առաջին անգամ ցուցադրվել է E3 ցուցադրության ժամանակ՝ 1997 թվականին, և դարձել այդ ցուցադրության իրական հիթ։ Նախատեսված էր խաղը թողարկել 1997 թվականին, սակայն թողարկումը տեղի ունեցավ 1998 թվականի հոկտեմբերի 31-ին։ Խաղը դարձավ խորհրդանշական և հայտնի դարձրեց հեղինակին։
Դրանից հետո Valve-ն կենտրոնացավ SDK-ի ստեղծման վրա, որը թողարկվեց 1999 թվականի ապրիլին։ Մին Լին «Cliffea» կեղծանվամբ հանդես եկող վերամշակողի հետ օգտագործել է այն HL-ի համար մոդիֆիկացիա՝ Counter-Strike (CS) ստեղծելու համար[7]։ Այն առցանց շութեր է, որը ստեղծվել է ահաբեկիչների խմբավորման և ոստիկանության հատուկ ստորաբաժանման դիմակայության գաղափարի հիման վրա։ Խաղը դարձել է կիբերսպորտային առաջատար ուղղություններից մեկը[5]։
Սեփական շարժիչի ստեղծում և Half-Life-ի ստեղծման ավարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղի հաջողությունը ոգեշնչեց կազմակերպությանը, և նա միանգամից ձեռնամուխ եղավ մեկ այլ խաղի ստեղծմանը[9], որը ոչ պակաս մասշտաբային կլինի, քան նախորդը[7]։ Ամբողջ մշակումը խիստ գաղտնի էր պահվում[7]։ 5 տարի անց E3 2003-ի ժամանակ ցուցադրվեց Half-Life 2-ը[7][9]։ Խաղը ստեղծվել էր նոր խաղային շարժիչի՝ Source Engine-ի հիման վրա[9], և այդ պատճառով գրաֆիկական մասը մրցակցությունից դուրս էր[7]։ Խաղի գրեթե բոլոր իրերը կարելի էր տեղափոխել և ձևափոխել[7]։ Խաղը զբաղեցրել է առաջին հորիզոնականը metacritic.com կայքում՝ բոլոր ժամանակների լավագույն խաղերի ցանկում[10][11]։
Նոր շարժիչը դարձավ հիանալի օգնական վերամշակողների համար, և կազմակերպությունը դրա հաշվին խոստացավ «հավերժ երիտասարդություն»[9]։ Կազմակերպությունը վստահում էր միությանը և այդ պատճառով տրամադրեց SDK, փաստաթղթեր և ծրագրեր[9]։ Կազմակերպությունը ուզում էր կենտրոնացնել վերամշակողներին նորամուծությունների և խաղի ընթացքի վրա, ինչի համար արեց ամեն ինչ[9]։ Խաղում չեն օգտագործվել այնպիսի համակերգեր, ինչպիսիք են՝ ցերեկվա և գիշերվա հերթափոխը և ձևափոխումը[9]։
Բայց խաղի ցուցադրումը և թողարկումը տարբեր բաներ են։ Խաղը չի թողարկել 2003 թվականի սեպտեմբերին, ինչպես խոստացել էին[12]։ Հակառակը, խաղի թողարկումը հետաձգվեց անհայտ ժամանակով[12]։ Սակայն արտահոսք տեղի ունեցավ, և ազատ օգտագործման դուրս եկավ HL2-ի դեմո տարբերակը[12]։ Սակայն կազմակերպությունը չհանձնվեց, գումար գտավ և խաղը թողարկեց 2004 թվականի նոյեմբերի 16-ին[12]՝ արժանանալով ավելի քան 30 «Տարվա լավագույն խաղ» մրցանակի[13]։
Գեյբ Նյուելի խոսքերով՝ կազմակերպությունը որոշել էր, որ իմաստ չունի սպասեցնել երկրպագուներին ևս 6 տարի, այդ իսկ պատճառով որոշվել էր օգտագործել խաղային դրվագների ստեղծման մոդելը, որը թույլ կտար թողարկել ոչ պակաս որակյալ խաղեր ընդամենը մեկուկես տարում[14]։
Վերջին սոլո խաղերի թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Եզրափակիչ փուլը և ջախջախիչ հարվածը հակառակորդին[15] եղավ 2007 թվականի հոկտեմբերի 7-ին թողարկված The Orange Box-ը[16], որը ներառում էր հետևյալ խաղերը[17]՝ Half-Life 2, Half-Life 2: Episode One, Half-Life 2: Episode Two, Portal և Team Fortress 2։ Հավաքածուն կիրառելի էր անհատական համակարգիչների, PlayStation 3-ի և Xbox 360-ի համար[15]։
Որպես այս բոլոր խաղերի առանձնահատկություն՝ մշակվել էր ձեռքբերումների ծառայություն (նմանատիպ ձեռքբերումներ Xbox 360-ում), որն աշխատում էր Steam ծառայության միջոցով[18]։ Հայտնվեց նաև սեփական սոցիալական կայքը՝ Steam Community, որը կրկին ստեղծվել էր Steam ծառայության հիման վրա։ Դրա համար իրականացվել են անձնական պրոֆիլները, ընկերներ ավելացնելու հնարավորությունը, վերամշակվել է ներքին զրուցարանը։
Steam-ի բազմաօգտատեր խաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի նոյեմբերի 18-ին թողարկվեց Left 4 Dead խաղը։ Մեկ տարի անց՝ 2009 թվականի նոյեմբերի 17-ին, թողարկվեց նրա սիքվելը՝ Left 4 Dead 2։ 2010 թվականի մարտի 5-ին ցուցադրվեց Portal 2-ի անոնսը։ 2010 թվականի հուլիսի 19-ին թողարկվեց Alien Swarm շութերը երրորդ դեմքից։ 2011 թվականի ապրիլի 19-ին թողարկվեց Portal 2-ը։ 2012 թվականի օգոստոսի 21-ին թողարկվեց Counter-Strike: Global Offensive-ը։
2011 թվականին Valve-ն հայտարարեց, որ կթողարկվի Warcraft III-ի մոդիֆիկացիան՝ Dota 2-ը, որը կդառնա Warcraft III-ի մոդիֆիկացիայի շարունակություն։ Կազմակերպությանը նաև միացավ գլխավոր վերամշակողը, որը հայտնի էր IceFrog մականվամբ։
Steam-ի տեխնոլոգիաների զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականին սեպտեմբերի 23-ին կազմակերպությունը թողարկել է SteamOS օպերացիաոն համակարգը՝ Debian-ի հիման վրա[19][20]։
Որպես օգնության առաջին քայլ՝ Valve-ն Debiani-ի բոլոր վերամշակողներին տրամադրեց կազմակերպության խաղերի անվճար ներբեռնման հնարավորություն[19]։
SteamOS-ն օգտագործում է Big Picture ռեժիմի օգտատիրոջ ինտերֆեյս[20]։ Օպերացիոն համակարգը կմատակարարվի փոքր համակարգիչների՝ Steam Machines-ի համար, սակայն այդ անվճար օպերացիոն համակարգը կթողարկվի և կառանձնացվի ինքնուրույն ներբեռնման համար[20], որը թույլ կտա կողմնակի կազմակերպություններին ստեղծել սեփական սարքավորումը SteamOs-ի համար[20]։ Այս օպերացիոն համակարգը թույլ է տալիս հեռարձակել ստացիոնար համակարգչից հեռաուստացույցին և Steam Cloud-ին միանալու հնարավորություն[20]։ Օպերացիոն համակարգը, խաղի նման, կարող է վերարտադրել աուդիո և վիդեոֆայլեր[21]։
Steam-ի օգտատիրոջ միջոցով պաշտոնապես տարածվում է երաժշտությունը, և աուդիո նվագարկիչը ներկառուցված է օգտատիրոջ (ռուս.՝ клиент) մեջ[22]։ Ինտերֆեյսը հասանելի է Steam Overlay ռեժիմում[22]։ 2014 թվականի վերջին հատկացվեցին միայն հիմնական հնարավորությունները, թեև կա նաև երգացանկի ստեղծման հնարավորություն[22]։ Նվագարկման համար հասանելի են ինչպես տեղային աուդիո ֆայլեր, այնպես էլ Steam-ից գնված խաղերի սաունդթրեքներ[22]։ Valve-ն ի պատիվ բացման անվճար դարձրեց Half-Life և Portal խաղերի երաժշտական ցանկերը, ինչպես նաև Free to Play ֆաստագրական ֆիլմը[22]։
Զարգացման նոր փուլ դարձավ խաղային բարձակի և նրա համար խաղային վահանակի թողարկումը[23]։
2015 թվականի մարտի 1-ին Valve կազմակերպությունը Mobile World Congress-ի ժամանակ ցուցադրեց վիրտուալ իրականության սաղավարտը՝ SteamVR, որը մշակվել է HTC կազմակերպության հետ համատեղ։ 2015 թվականի նոյեմբերին մեկնարկեց վաճառքը[24]։
Ընկերության արտադրանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]1990-ականների վերջին Valve-ն թողարկեց 7 խաղ՝ 1998 թվականին՝ Half-Life: Day One-ի դեմո տարբերակը, նրանից հետո՝ ամբողջական խաղը՝ Half-Life, 1999 թվականին՝ Half-Life: Uplink-ի դեմո տարբերակը, Half-Life: Opposing Force և բնօրինակ Team Fortress Classic-ը, 2000 թվականին վերամշակման հնարավորության շնորհիվ թողարկվեց Counter-Strike մոդիֆիկացիան և նորույթ Ricochet-ը։
2000-ականների սկզբին թողարկվեցին նախկին հաջող թողարկված խաղերի հավելումները՝ 2001 թվականին՝ Half-Life: Blue Shift, Half-Life: Decay և Deathmatch Classic, 2003 թվականին՝ Day of Defeat բնօրինակ խաղը և խաղային ավտոմատների համար նախատեսված CS-ը՝ Counter-Strike Neo-ն։
2004 թվականը Valve-ի համար դարձավ նոր դարաշրջանի սկիզբ։ Նոր խաղային շարժիչի՝ Source-ի թողարկման հետ մեկտեղ լույս տեսան այնպիսի խաղեր, ինչպիսիք են Half-Life 2-ը և նրա բազմաօգտատեր մոդիֆիկացիան՝ Half-Life 2: Deathmatch-ը։ Թարմացավ Counter-Strike խաղի շարքը՝Counter-Strike: Condition Zero անվամբ նորությունը և նրանից հեռացված տեսարանները՝ Counter-Strike: Condition Zero Deleted Scenes-ի մեջ։ Նաև նոր խաղային շարժիչի հիման վրա ստեղծվեցին Counter-Strike: Source-ը և Half-Life: Source-ը։
2000-ականների կեսերին վերաթողարկվեցին հին խաղերը նոր շարժիչով, և նաև թողարկվեցին HL խաղի շարունակությունները՝ 2005 թվականին՝ Day of Defeat: Source, Half-Life 2: Lost Coast և Half-Life Deathmach: Source, 2006 թվականին՝ Half-Life 2: Survivor և Half-Life 2: Episode One։ 2007 թվականին թողարկվեց այսպես կոչված Orange Box-ը՝ ժողովածու, որում ներառվեց 3 նոր խաղ՝ Half-Life 2: Episode Two, Team Fortress 2 և Portal։
2000-ականների վերջին, բացի նոր խաղերից, թողարկվեցին նաև խաղերի շարունակություններ և հավելումներ, ինչպես նաև ստեղծվեցին խաղեր հատուկ ասիական շուկայի համար՝ 2008 թվականին՝ Portal: Still Alive, Counter-Strike Online, Left 4 Dead, 2009 թվականին՝ Left 4 Dead 2 և Left 4 Dead։ Survival Pack DLC Left 4 Dead։ Crash Course DLC-ից։ 2010 թվականին հարստացվեց L4D-ի լրացումներով՝ Left 4 Dead։ The Sacrifice DLC, Left 4 Dead 2։ The Passing DLC և Left 4 Dead 2։ The Sacrifice DLC, հայտնվեց նաև նորույթ՝ Alien Swarm-ը։
2010-ական թվականների սկզբին կազմակերպությունը թողարկում է ավելի շատ խաղ․ 2011 թվականին դուրս եկավ Portal խաղի շարունակությունը՝ Portal 2 և հավելումներ նրա համար՝ Portal 2։ Peer Review DLC և Portal 2։ Sixense MotionPack DLC, 2012 թվականին հավելվեց նաև L4D2 Left 4 Dead 2։ Cold Stream DLC-ով, Portal 2-ը Portal 2։ Perpetual Testing Initiative DLC-ով, ինչպես նաև թողարկվեց նոր խաղ՝ Counter-Strike: Global Offensive, 2013 թվականին թողարկվեցին Dota 2-ը և Counter-Strike Online 2-ը։ 2014 թվականին Valve-ն չթողարկեց որևէ առանձին խաղային արտադրանք՝ բացառությամբ Left 4 Dead 2-ի հավելում Uncensored-ը, որը թողարկված է ավստրալիական հանրության համար։
2015 թվականի սեպտեմբերի 10-ին Dota 2-ը վերջնականապես տեղափոխվեց Source 2 խաղային շարժիչի վրա, որին հետևեց նրա թարմացումը՝ Dota 2։ Reborn անվամբ։ 2016 թվականի մարտի 7-ին հայտարարեց The Lab խաղը Portal խաղաշարքից, որը վիրտուալ իրականության էքսպերեմենտալ հավաքածու է[25]։
2017 թվականի օգոստոսի 8-ին՝ The International 2017-ի ժամանակ, հայտարարեց Dota 2 թղթախաղի՝ Artifact խաղի մասին։ Valve-ն չներկայացրեց ոչ մի մանրամասն։ Միայն հայտնի է, որ խաղում սպասվում են Dota 2-ի տարբեր կերպարներ[26]։ Խաղի թողարկումը Steam-ում տեղի ունեցավ 2018 թվականի նոյեմբերի 28-ին։
2019 թվականի հունիսի 20-ին Valve-ն թողարկեց Dota 2-ի[26] ռազմավարական խաղը՝ Dota Underlords-ը։ Իսկ նոյեմբերի 19-ին կայացավ նոր խաղի անունսը՝ Half-Life — Half-Life։ Alyx սերիան։
Այլ
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի ապրիլի 1-ին Valve-ն հայտարարեց նոր ականջակալների թողարկման մասին, որը նախատեսված է վիրտուալ իրականության համար[27]։
Ընկերության կորպորատիվ մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գաղափարախոսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեյբի կարծիքով տեխնոլոգիական արդյունաբերության մեջ աստիճանակարգը անտրամաբական և անօգուտ է, ֆորմալ մենեջմենթի և գործունեության աճի կարիք չկա[28]։ Նյու Յորք Թայմս ամսագրին տված հարցազրույցում Գրեկ Կումերը ենթադրում էր, որ Նյուելը հանդիսանում է SEO, բայց նշում էր, որ տեխնիկապես նա իրոք SEO է[28]։ Նորեկների համար նախատեսված ձեռնարկում գրված է, որ Գեյբ Նյուելը, ի թիվս այլոց, ղեկավար չէ[28]։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կազմակերպության անարխիկ կառուցվածքը ենթադրում է, որ աշխատակիցներն իրենք են ընտրում, թե որ նախագծի վրա աշխատեն, ոչ ոք Valve-ում իրավունք չունի իրենց հրամայել, թե ինչով զբաղվեն[28]։ Նրանք կազմում են աշխատանքային խմբեր՝ տեղափոխելով մեկը մյուսին մի նախագծիծ մյուսը[28]։ Խումբն իր մեջ որոշում է, թե ով կդառնա ընթացիկ առաջնորդ, ով պետք է հիշի ամբողջ ինֆորմացիան նախագծի մասին և համակարգի աշխատանքը[28]։ Valve-ն խթանում է խմբերի կազմերի հաճախակի փոփոխությունը, որպեսզի նրանք չլճանան և միշտ մնան օգտագործողի կողքին[28]։ Այս մոտեցումը դրսևորվում է մասնավորապես նրանով, որ բոլոր աշխատակիցների սեղաններն ունեն անիվներ, ինչը հեշտացնում է մշտական տեղափոխությունները[28]։
Մոտեցման խնդիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայքլ Աբրաշը նշում էր, որ առաջին շաբաթներին գործընկերներն առաջարկում էին, որ պետք է ուշադրություն դարձնի որևէ ոլորտին, որից հետո նա սկսել է մտածել այլ կերպ․ կազմակերպության համար անել որևէ արժեքավոր բան, որը դեռ ոչ ոք չի արել[28]։ Դրանից հետո նա սկսել է զբաղվել վիրտուալ ակնոցների ստեղծմամբ[28]։
Այդպիսի ազատությունը դժվարացնում է նոր աշխատակիցների որոնումը[28]։ Փաստացի ամբողջ կազմակերպությունը կենտրոնացված է նորեկների որոնման վրա, հավանական աշխատակիցներին պարբերաբար հրավիրում են հարցազրույցի[28]։
Կազմակերպությանը գրավում են մեծ փորձով մարդիկ, որոնք «այդ գործում մյուսներից առավել են»[28]։ Օրինակ, կազմակերպությունում աշխատել է հույն տնտեսագետ Յանիս Վարուֆակիսը։ Նրան աշխատանքի էին ընդունել, քանի որ նրա բլոգը Եվրոպական ֆինասական ճգնաժամի մասին դուր էր եկել Գեյբին։ Կազմակերպությունում են աշխատել նաև տիկնիկային թատրոնի նախկին դերասանը, «Մատանիների տիրակալը» և «Քինգ-Քոնգ» ֆիլմերի հատուկ էֆեկտների ստեղծողը[28]։ Ընկերությունում գնահատվում են մարդիկ, որոնք կարող են պարզեցնել կամ արագ լուծել խնդիրը, ինչպես նաև հասկանալի բացատրել, թե ինչպես են դա նրանք արել[28]։
Նման համակարգ կարող է գոյություն ունենալ միայն ընկերության լիակատար անկախության դեպքում[28]։ Հրատարակիչներից անկախությունն ապահովում է Steam ծառայությունը, որը հրատարակիչ է դարձնում հենց Valve-ին։ Ընկերությունը հիմնադրվել է առանց ներդրողների, և 2014 թվականի վերջի դրությամբ նրա բոլոր ակտիվները գտնվել են ընկերության աշխատակիցների մոտ[28]։ Նյուելի խոսքով՝ եթե գործերը վատ ընթանան, ընկերությունը կլուծարվի, այլ ոչ թե կվաճառվի[28]։
Աստիճանակարգի բացակայությունը խնդիրներ է ստեղծում կորպորացիայից դուրս աշխատակիցների համար՝ նրանք ստիպված են իրենց պաշտոններ հորինել, որպեսզի նրանց լուրջ ընդունեն[28]։
Լսարան և կապիտալիզացիա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ֆորբս» ամսագրի տվյալներով՝ 2011 թվականի դրությամբ Steam խանութի լսարանը 30 միլիոն մարդ է[10]։
2011 թվականի դրությամբ՝ ծառայությանը բաժին է ընկնում խաղերի օնլայն բաշխման 50-70%-ը (ԱՄՆ դոլարով)[10]։
Valve-ի ֆինանսական ցուցանիշները հայտնի չեն, սակայն, ըստ հիմնադիր Գեյբի, ընկերությունը «չափազանց շահութաբեր է»[10]։ 2011 թվականի հոկտեմբերին կորպորացիայի մամուլի ծառայությունը հայտարարել էր Valve-ի համար ռեկորդային շահույթի մասին, որը 200 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա շահույթը[10]։ Ըստ «Ֆոբս»-ի տվյալների՝ տարբեր աղբյուրներով Valve-ն գնահատվում է 2-4 միլիարդ ԱՄՆ դոլար[10]։ 2012 թվականին Մայքլ Փեչթերը «Նյու Յորք Թայմսի» հոդվածում կորպորացիան գնահատել է 2,5 մլրդ ԱՄՆ դոլար[29]։
Միխայիլ Խոմիչը «Коммерсант»-ի էջերում պնդել է, որ 2013 թվականին ընկերության զուտ շահույթը կազմել է շուրջ 1 մլրդ ԱՄՆ դոլար[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ PC Gamer — Future plc, 2024. — ISSN 1351-3540
- ↑ https://www.linuxfoundation.org/membership/members/
- ↑ https://www.game.de/mitglieder/
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 История компании Valve, или Успех с первой игры. — 2014.
- ↑ «contact». Վերցված է 2014 թ․ հունիսի 18-ին. «Postal address: PO BOX 1688 Bellevue, WA 98009»
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 История Valve.
- ↑ «Our people». Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 28-ին. «creating the Half-Life storyline»
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 Игромания
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 Чан, Оливер Полжизни за игру // Форбс.
- ↑ «Best PC Video Games of All Time - Metacritic». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 Игромания: Кража
- ↑ «Half-Life 2. Лучшая игра года. Коллекционное издание». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Первый из трилогии эпизодов Half‑Life дебютирует на первой позиции». Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ 15,0 15,1 Олег Ставицкий, Георгий Курган, Игорь Варнавский The Orange Box (Half-Life 2: Episode Two, Portal и Team Fortress 2)(ռուս.) // Игромания : журнал. — Игромедиа, 2007. Архивировано из первоисточника 30 Օգոստոսի 2015.
- ↑ «Интервью // Интервью с Гейбом Ньюэллом сайту Game Informer». Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Half-Life 2: The Orange Box». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Let the Achievement Hunt Continue». Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ 19,0 19,1 «Компания Valve предоставила разработчикам Debian возможность бесплатной загрузки игр из Steam».
- ↑ 20,0 20,1 20,2 20,3 20,4 «Компания Valve анонсировала основанную на Linux операционную систему SteamOS». OpenNET. 2013 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ «Valve анонсировала собственную операционную систему». Lenta.ru. 2013 թ․ սեպտեմբերի 24. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ 22,0 22,1 22,2 22,3 22,4 «Клиент Steam обзавёлся музыкальным проигрывателем». Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ «Valve представила контроллер без стиков».
- ↑ Feltham, Jamie. «Steam Page Points To November Release For HTC Vive». VRFocus. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 5-ին.
- ↑ «Игровые новости > Valve воссоздаст Aperture Laboratories из Portal в виртуальной реальности». www.igromania.ru. Վերցված է 2016 թ․ մարտի 18-ին.
- ↑ 26,0 26,1 «Valve анонсировала карточную игру по Dota 2 – Artifact». Coop-Land.ru - Страна кооперативных и сетевых игр (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ «На радость геймерам. Valve анонсировала новую гарнитуру виртуальной реальности». techno.nv.ua. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
- ↑ 28,00 28,01 28,02 28,03 28,04 28,05 28,06 28,07 28,08 28,09 28,10 28,11 28,12 28,13 28,14 28,15 28,16 28,17 28,18 «Менеджмент будущего. Как устроена самая инновационная компания мира».
- ↑ Game Maker Without a Rule Book. — 2012.
Քաղվածելու սխալ՝ «activnick» անվանումով <references>
-ում սահմանված <ref>
թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:
<references>
-ում սահմանված <ref>
թեգը սկզբնական տեքստում չի օգտագործվել:Ֆոտոռեպորտաժներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իլյա Վառլամով (2016 թ․ սեպտեմբերի 9). «Valve: ինչպես են ստեղծվում ամենահայտնի խաղերը». varlamov.ru. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 10-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Начальники и менеджеры больше не нужны: анархия как технология».
- Александр Тараканов История создания Half-Life // Лучшие компьютерные игры]] : журнал. — 2006. — № 3 (52).
- Valve Corporation, David SJ Hodgson Half-Life 2: Raising the Bar. — Prima Games, 2004. — ISBN 0-7615-4364-3
- Юрий Ильин Игровые движки: Valve GoldSrc и Source. — Mir3D. — 2010.
- Движок Source Engine от Valve Software. Пламенный двигатель Half-Life 2.
- Half-Life 2: кража века.
- «Half-Life Inside: официальный русский фансайт игры». Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Corporation-ի պաշտոնական կայք
- «Steam-ը կընդլայնվի 2014 թվականին». Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Valve Corporation» հոդվածին։ |
|