Ցնցուղ
Ցնցուղ (ֆր.՝ douche իտալ.՝ doccia ջրատար խողովակ) սանտեխնիկայի համալիր սարքավորում, որը նախատեսված է մարդու կողմից ջրային պրոցեդուրաներ ընդունելու համար, ինչը տեղի է ունենում մարմնի վրա ջրի շիթի կամ գոլորշու՝ տարբեր ճնշմամբ և տարբեր ջերմաստիճանով ներգործության արդյունքում։
Ընդհանուր տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցնցուղ են անվանում նաև մարդու կողմից հիգիենայի կամ բուժական նպատակով ջրային պրոցեդուրա ընդունելը։
Կազմված է խողովակով ցնցուղից, որպես կանոն լինում է նաև տաք ու սառը ջուրը խառնող ծորակ և լոգախցիկ կամ վաննա։ Ջրի խառնիչը կարող է ունենալ ծորակ, ցնցուղը կարող է ամրանալ պատին։
Կա ամառանոցային տարբերակ՝ երկաթե տակառով, ջուրը տաքանում է արևից, առկա է ցնցուղ և թեթև խցիկ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին Հնդկաստանի, Եգիպտոսի լոգանք ընդունելու համար նախատեսված պարզունակ վայրերը հետագա լոգասենյակների համար նախատիպ են հանդիսացել։ Այն ժամանակ օճառվելուց հետո մարդն ինքն իր վրա էր ջուր լցնում, կամ դա անում էր նրա սպասավորը։
Առաջին իսկական ցնցուղը, երբ ջուրը վերև է բարձրանում, հորինել են հին հույները։ Դրա մասին վկայում են մ․թ․ա․ 4-րդ դարի աթենական սկահակների վրա պահպանված պատկերները։ Օրինակ նրանցից մեկի վրա պատկերված է երկու լոգարան, որտեղ լողանում են չորս երիտասարդ կին։ Խողովակից հոսող ջուրը նրանց վրա է թափվում ցնցուղե անցքերից, որոնք ունեն առյուծի և վարազի գլխի ձև։ Այդպիսի ցնցուղները շատ նման են ներկայիս սպորտային սրահներում առկա ցնցուղներին։
Մ․թ․ա․ 2-րդ դարի սկզբին Թուրքիայի Պերգամ քաղաքի պեղումների ժամանակ հայտնաբերվել են լոգասենյակի փլատակներ։ Այնտեղ կիրառվել են ցնցուղի տեղակայման յոթ մակարդակ։ Ջուրը մարդկանց վրա թափվել է վերևից՝ ջրային մայրուղով, հետո հոսել է այլ լոգասենյակ՝ հասնելով մինչև վերջին լոգասենյակ, որից հետո ջուրը լցվել է ջրատար համակարգ[1]։
Ցնցուղի հատուկ տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի են ցնցուղ ընդունելու հատուկ տեսակներ
- Հակադիր ցնցուղ՝ մերթ ընդ մերթ տաք և սառը ջուր։ Ընդունված է ցնցուղ ընդունելը սկսել տաք ջրով, ավարտել սառը ջրով, անվանվում է հիդրոմերսում
- Շարկոյի ցնցուղ՝ հարվածային տեսակի ցնցուղ, ջրի ուժեղ շիթ
- Շրջապտույտ ցնցուղ՝ խցիկ, որտեղ ջուրը ցայտում է բոլոր կողմերից միաժամանակ։
- Ալեքսեևի ցնցուղ՝ մեծ ճնշում ունեցող ասեղային հիդրոմերսիչ
- Ստորջրյա ցնցուղ
- Արևադարձային ցնցուղ՝ մարմինը լվանալու համար ջրային համակարգ, որի ժամանակ ջուրը հոսում է հատուկ հյուսացանցից, ոչ թե խողովակից։ Հյուսացանցի մեջ տեղադրվում է լուսադիոդներ, հնարավոր է լինում կարգավորել լուսավորությունը։ Արևադարձային ցնցուղով հաճախ կահավորված են լինում լյուքս դասի հյուրանոցները։
- Տերմոալիքային ցնցուղ՝ ապահովում է մարմնի մերսումը ջերմային ալիքի միջոցով՝ միջին արագությամբ, ջերմաստիճանով, մերթ ընդ մերթ տաք ու սառը ջրով։
- Հիգիենիկ ցնցուղ՝ բիդե-զուգարանակոնքի փոխարինող՝ նախատեսված հիգիենիկ լոգանքի համար։ Ցնցուղի խողովակը ամրանում է զուգարանակոնքի մոտ։ Պատից դուրս է գալիս ծորակը, խողովակի ծայրին առկա է փոքրիկ ցնցուղ։ Շատ հայտնի է մուսուլմանական երկրներում, որտեղ ջուրը գերադասում են զուգարանի թղթից։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Լոգախցիկ
-
Շրջապտույտ ցնցուղ
-
Հիգիենիկ ցնցուղ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Джеймс П., Торп Н. Древние изобретения. — Мн. — 1997. — Стр. 566 — ISBN 985-438-139-0.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Души». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Душ // Краткая энциклопедия домашнего хозяйства / под ред. А. И. Ревина. — М.: Советская энциклопедия, 1960. — Т. 1. — С. 186. — 770 с.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Душ հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում
- Method and device for making water-thermal procedure(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցնցուղ» հոդվածին։ |
|