Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

Ֆինմարք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆինմարք
Finnmark
Դրոշ Զինանշան


ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
Մասն էՆուր-Նորգե
Կարգավիճակկոմսություն
Մտնում էՀյուսիսային Նորվեգիա
Ներառում է19 կոմունա
ՎարչկենտրոնՎադսյո
Խորհրդի նախագահԿիրստի Սակսի
շրջանային ղեկավարԳունար Չեննեի
Բնակչություն (2013)
74 534[1] (19 տեղ)
Խտություն1,53 ( 19 տեղ)
Տարածք48 631[2]  (1 տեղ)
Հիմնադրված է1919 թ.
Սահմանակցում էԹրոմս, Լապլանդիա և Մուրմանսկի մարզ
Ժամային գոտիUTC+1
ՓոխարինեցTroms og Finnmark?
ISO 3166-2 կոդNO-20
ffk.no

Ֆինմարք (նորվ.՝ և ֆիններեն՝ Finnmark), Նորվեգիայի ամենահյուսիսային և զբաղեցրած տարածքի առումով ամենամեծ կոմսությունը (ֆյուլքե)։ Վարչական կենտրոնն է Վադսյո քաղաքը[3]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինմարքի մարզն աշխարհագրական առումով ամբողջությամբ գտնվում է Հյուսիսային բևեռային շրջանից դեպի հյուսիս։ Սահմանակից է Բարենցի ծովին։ Ափերը կտրտված են ֆյորդերով, որոնցից ամենամեծերն են Վարանգեր, Պորսանգեր և Լակսե ֆյորդերը։ Զբաղեցնում է 48631 կմ² տարածք (Դանիայից մեծ տարածք)։ Տարածքի մոտ 36% զբաղեցնում են բարձրավանդակները, որտեղ գտնվում է տարածաշրջանի ամենամեծ լիճը՝ 68 կմ² մակերեսով Իեշյավրե[4]։

Ֆինմարքն արևմուտքից սահմանակցում է նորվեգական Թրոմս կոմսությանը, հարավից Ֆինլանդիային և արևելքից Ռուսաստանի Մուրմանսկի մարզին։ Ռուսաստանի հետ սահմանի երկարությունը 219,1 կմ է։ Այստեղ է գտնվում Նորվեգիայի և Ռուսաստանի միջև միակ սահմանային անցակետը՝ Բորիսոգլեբսկ - Ստուրսկուգ (նորվ.՝ Storskog):

Ֆինմարքի կլիման մերձարկտիկական է։ Ընդհանուր առմամբ դաժան կլիմա ունի, որը փոքր-ինչ մեղմվում է Գոլֆստրիմի տաք հոսանքների շնորհիվ։

Ֆինմարքի տարածքը հնուց ի վեր բնակեցված է եղել սաամների ցեղերով։ Նովգորոդա-նորվեգական 1326 թվականի համաձայնագրով այդ տարածքները հարկատու են եղել Նովգորոդի Հանրապետությանը։ 18-րդ դարի սկզբին տարածաշրջանը վերջնականապես դարձավ նորվեգական։

Սաամները էապես տուժեցին եվրոպական մի շարք գերտերությունների (Դանիա, Նորվեգիա, Շվեդիա և Ռուսաստան) օկուպացիայի և սահմանված հարկերի պատճառով։ Նորվեգիայի կազմ մտնելուց հետո սաամները զգալի չափով ձուլվեցին նորվեգական իշխանությունների սիմիլացիոն քաղաքականության հետևանքով։ Մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը դրականորեն փոխվեց միայն 1990-ական թվականներին, երբ սաամների լեզուն և մշակույթը վերջապես ճանաչվեց պետության կողմից։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինմարքի տարածաշրջանում բնակչության խտությունն ամենացածրն է Նորվեգիայում, ընդամենը 1,53 մարդ/կմ²։ Բնակչության թվաքանակը 74534 է (Նորվեգիայի բնակչության 1,6%-ը)։ Բնակչության մեծ մասը նորվեգացիներ են (մոտ 70%), ովքեր 14-ից 18-րդ դարերում տեղափոխվածների ժառանգներն են։ Սակայն տարածաշրջանում բնակչության թվաքանակի զգալի մասը (մոտ 24%) սաամներն են, որոնց լեզուն նրանց խիտ բնակեցված որոշ շրջաններում հանդիսանում է պաշտոնական։ Ֆինմարքում բնակվում են նաև ֆիններ (20-րդ դարի գաղթականների ժառանգները) և քիչ քանակությամբ ռուսներ և Ռուսաստանի քաղաքացիներ, որոնք այստեղ են եկել հիմնականում 1990-ական թվականներին։

Պետական լեզուն հանդիսանում է նորվեգերենը, իսկ պաշտոնականը նաև սաամերենը։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինմարքի մարզի տնտեսությունը հիմնված է ծովի հետ, մասնավորապես նավթագազային հանքավայրերի շահագործման, ձկնորսության և ձկնավերամշակման արդյունաբերության հետ։

Վարչատարածքային բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինմարքի մարզը բաժանված է 19 համայնքների

Մինմարքի կոմունաներ
Անվանումը
  1. Ալթա (Alta)
  2. Բերլեվոգ (Berlevåg)
  3. Բոցֆորդ (Båtsfjord)
  4. Գամվիկ (Gamvik)
  5. Համերֆեստ (Hammerfest)
  6. Հասվիկ (Hasvik)
  7. Կարասիոկ (Kárášjohka — Karasjok)
  8. Կյոտուկեյն (Guovdageaidnu — Kautokeino)
  9. Կվալսուն (Kvalsund)
  10. Լեբեսյու (Lebesby)
  11. Լոպա (Loppa)
  12. Մոսյո (Måsøy)
  13. Նեսեբյու (Unjárga — Nesseby)
  14. Նորդկապ (Nordkapp)
  15. Պորսանգեր (Porsanger)
  16. Սյոր-Վարանգեր (Sør-Varanger)
  17. Տանա (Deatnu — Tana)
  18. Վադսյո (Vadsø)
  19. Վարդյո (Vardø)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Նորվեգիայի վիճակագրական տվյալներ: (նորվեգերեն)
  2. «Statistical Yearbook of Norway 2012, Table 19: Total area, distribution of area and length of coastline, by county. 2011» (անգլերեն). Statistics Norway (Statistisk sentralbyrå). Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 3-ին.
  3. La oss snakke norsk. (նորվեգերեն)
  4. Iešjávri. (նորվեգերեն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]