Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

Վորոնեժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վորոնեժ (այլ կիրառումներ)
Քաղաք
Վորոնեժ
Воро́неж
Դրոշ Զինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՀամայնքVoronezh Urban Okrug?[1][2]
Ներքին բաժանումLeninsky District?, Zheleznodorozhny District?, Kominternovsky District?, Levoberezhny District?, Soviet District? և Tsentralny District?
ՔաղաքապետԱլեքսանդր Գուսեև
Հիմնադրված է1586 թ.
Մակերես596,51 կմ²
ԲԾՄ154 մ
Բնակչություն 1 003 638 մարդ (2013)
Խտություն1682,5 մարդ/կմ²
Ագլոմերացիա1 318 379
Ժամային գոտիUTC+4, ամառը UTC+5
Հեռախոսային կոդ+7 473
Փոստային դասիչ394000-394095
Ավտոմոբիլային կոդ36, 136
Պաշտոնական կայքvoronezh-city.ru
Վորոնեժ (Ռուսաստան)##
Վորոնեժ (Ռուսաստան)

Վորոնեժ (ռուս.՝ Воро́неж), քաղաք Ռուսաստանում, Վորոնեժի մարզի վարչական կենտրոնը։ Գտնվում է Վորոնեժ գետի Վորոնեժի ջրամբարի և Դոն գետի ձախ ափին։ Մոսկվայից հեռավորությունը կազմում է 534 կմ։ Վորոնեժ քաղաքի բնակչությունը կազմում է 1 023 570 մարդ[3] (2015 թվականի դրությամբ)։ Վորոնեժի շուրջը ագլոմերացիա է գոյացել՝ 1,3 միլիոն մարդ բնակչության թվով։

Անվան ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի ռուսազգի լեզվաբան-սլավոնագետ Իզմայիլ Սրեզնևսկին համարում էր, որ «վորոնեժ» բառը ծագել է «ворон» («ագռավ») թռչունի անունից։ Գերմանացի լեզվաբան Մաքս Ֆասմերը, ով համարվում է ռուսերեն լեզվի ստուգաբանական չորս հատորներից բաղկացած բառարանի հեղինակ, ենթադրություն է արել, որ Վորոնեժ անվանումը կապ ունի «вороно́й» (սևաթույր) ածականի հետ[4][5]։ Իզմայիլ Սրեզնևսկու և Մաքս Ֆասմերի կարծիքները իր հոդվածում միավորել է Ն. Պ. Միլոնովը և հրապարակել այն Մ. Ն. Մելխեևի և Վ. Ա. Նիկոնովի տեղանունների բառարաններում[6]։ Նա ենթադրել է, որ Վորոնեժ գետի անվանումը և «Воро́на» բառը իրար հետ կապված են ջրի գույնով։ Ն. Պ. Միլոնովը ուշադրություն է դարձրել նաև բառի «եժ» կամ «նեժ» մասնիկի վրա, որը հաճախ հանդիպում է հնագույն այլ անվանումներում[6]։ Վորոնեժյան գավառագետ Վլադիմիր ԶագորովսկիՎլադիմիր Զագորովսկու վարկածով, Վորոնեժ անվանումը կարող էր ծագել «вороне́ж» ստացական ածականից, որը, հավանաբար, իր հերթին ծագել է հին սլավոնական Վորոնեգ անունից, ընդ որում Վորոնեժ տեղանունը եկել է Չերնիգովյան իշխանությունից, որտեղ այն առաջացել է 9-րդ դարում որպես ստացական ածական Վորոնեգ հատուկ անունից՝ քաղաք Վորոնեգ[5]։ Նրա կարծիքով՝ «Վորոնեժ» անվանումը հետագայում դադարել է կապ ունենալ անվան հետ, իսկ շեշտը տեղափոխվել է երկրորդ վանկի վրա։ Վորոնեժ սկսեցին անվանել տեղանքը, իսկ այնուհետև՝ գետը։ Նրա վրա կառուցված քաղաքը սկսեց կոչվել Վորոնեժ։

Բաժանված է վեց վարչական շրջանների։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ОКТМО. 179/2016. Центральный ФО
  2. http://docs.cntd.ru/document/802041737
  3. Численность постоянного населения Воронежской области в разрезе муниципальных образований на 1 января 2015 года
  4. Фасмер М. Этимологический словарь русского языка: Пер. с нем. - М.: Прогресс, 1964. - Т. 1. - 562 с. (с доп.)
  5. 5,0 5,1 Загоровский В. П. О древнем Воронеже и слове Воронеж, 2000
  6. 6,0 6,1 Загоровский В. П. О древнем Воронеже и слове Воронеж, 2000

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վորոնեժ» հոդվածին։