Ուեսկա
| |||||
Երկիր | Իսպանիա | ||||
Կարգավիճակ | Իսպանիայի պրովինցիաներ | ||||
Մտնում է | Արագոն | ||||
Վարչկենտրոն | Huesca City? | ||||
Ամենաբարձր կետ | Անետո[1] | ||||
Բնակչություն | ▲224 264 մարդ (2021)[2] | ||||
Տարածք | 15 626 կմ² | ||||
Սահմանակցում է | Լյեյդա, Սարագոսա, province of Navarra?, Վերին Գարոն, Վերին Պիրենեյներ և Ատլանտյան Պիրենեյներ | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
Փոխարինեց | corregimiento of Jaca?, corregimiento of Huesca?, corregimiento of Benabarre? և Corregimiento of Barbastro? | ||||
ISO 3166-2 կոդ | ES-HU | ||||
Փոստային ինդեքսներ | 22 | ||||
dphuesca.es | |||||
Ուեսկա (իսպ.՝ Huesca), պրովինցիա Իսպանիայի հյուսիս-արևելքում, Արագոնի հյուսիսում։ Մայրաքաղաքը Ուեսկան է։
Տեղակայված է Պիրենեյների կենտրոնում։ Ուեսկայի սահմաններն են Ֆրանսիան և Ֆրանսիայի գավառները՝ Ատլանտյան Պիրենեյները և Վերին Պիրենեյները։ Իսպանիայում Ուեսկայի հարևան նահանգներն են՝ Նավառան, Սարագոսան և Լիեդան։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուեսկայի հիմնական լեռնային գոտին ընդգրկում է 15,626 քառակուսի կիլոմետր տարածք, իսկ բնակչությունը կազմում է մոտ 228566 մարդ (2010 թվականին) բնակչության մեկ քառորդն ապրում է մայրաքաղաք Ուեսկայում։ Ունի բնակչության ցածր խտություն՝ 14,62/քառակուսի կիլոմետր, որը նշանակում է, որ Ուեսկայի հովիտները, գետերը և լեռնաշղթաները մնացել են համեմատաբար անփոփոխ և կուսական։
Հրաշալի տեսարան է Պիրենեյների ամենաբարձր կետը՝ Անետոն, հավերժական սառցադաշտերը, ինչպիսիք են Մոնտե Պերդիդոն, Օրդեսայի ազգային պարկը՝ հարուստ բուսական և կենդանական աշխարհով։ Այն մեծ մասսայականություն է վայելում լեռնագնացների, պարապլանիստների և ռաֆթինգիստների շրջանում։ Հայտնի է իր լեռնադահուկային հանգստավայրերով ինչպիսին են Ֆորմիգալը, Պանտիկոսան, Սերլերը, Candanchú և Astún։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հռոմեացիները գաղութացրել էին Ուեսկայի նահանգը, որը հետագայում ձևավորեց Տառակոնյան Իսպանիայի հյուսիսային մասը, և այնտեղ շարունակեցին բնակվել մինչև 5-րդ դար՝ վեստգոթերի ժամանումը։ Որպես լեռնային սահմանային շրջան դժվար էր այնտեղ տիրապետել։ Հյուսիսային շրջանները մի ժամանակ պատկանում էին Նավառայի թագավորությանը։ Միջնադարում դրանք գտնվել են մավրիտանական տիրապետության տակ։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրովինցիան բաղկացած է 10 կոմարկաներից (շրջաններից) և 202 մունիցիպալիտետներից։
Կոմարկայի անվանում | Մայրաքաղաք |
---|---|
Ալտո Գալիեգո | Սաբինիանիգո |
Բախո Սինկա | Ֆրագա |
Սինկա Մեդիո | Մոնսոն |
Օյա դե Ուեսկա | Ուեսկա |
Խասետանիա | Խակա |
Լա Լիտերա | Տեմարիտե դե Լիտերա |
Մոնեգրոս | Սարինյենա |
Ռիբագորսա | Գրաուս, նախկինում Բենաբառե |
Սոբրաբե | Աինսա և Բոլտանիա |
Սոմոնտանո դե Բարբաստրո | Բարբաստրո |
Հետևյալ կոմարկաններն ունեն իրենց մայրաքաղաքներըն Ուեսկայում։
- Բախո Սինկա։ Մեկինենսա
- Օյա դե Ուեսկա։ Մուրիլիո դե Գալեգո և Սանտա Էուլալիա դե Գալեգո
- Խասետանիա։ Արտեդա, Միյանոս, Սալվատիեռա դե Էսկա և Սիգուես
- Մոնեգրոս։ Լա Ալմոլդա, Բուխարալոս, Ֆարլետե, Լեսինենա, Մոնգերիլո և Պերդիգերա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Portal turístico de la provincia de Huesca
- Huesca Portal Web
- Ayuntamiento de Huesca
- Diputación de Huesca
- Excursiones por Huesca
- DescubreHuesca.com Արխիվացված 2017-08-05 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուեսկա» հոդվածին։ |
|