Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

Շամիրամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը թագուհու մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Շամիրամ (այլ կիրառումներ)։
Շամիրամ
Տեսակմարդ, որը հնարավոր է՝ հորինված է
Սեռիգական
Երևի համընկնում էShammuramat?
ՄայրDerceto?[1][2]
ԱմուսինՆինոս
ԶավակներNinyas?
 Semiramis Վիքիպահեստում
Սեմիրամիս, Բաբելոնի թագուհի, 1905 թ., Չորտե Սակագջիի գլուխգործոցը Տորտոնայից:
Սեմիրամիս, Բաբելոնի թագուհի, 1905 թ., Չորտե Սակագջիի գլուխգործոցը Տորտոնայից:
Շամիրամը Արա Գեղեցիկի դիակի մոտ

Շամիրամ (հուն․՝ Σεμίραμις, արամեերեն՝ ܫܡܝܪܡ), Ասորեստանի թագուհի, Շամշիադադ V–ի (մ.թ.ա. 823-811 թթ.) կինը, ամուսնու մահից հետո մանկահասակ որդու՝ Ադադնիրարի III թագավորի խնամակալուհին էր (810-806 թթ.)։ Շամիրամի մասին առասպելներ ու ավանդություններ են հանդիպում նաև հին աշխարհի այլ ժողովուրդների մոտ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնում բազմաթիվ առասպելներ ու ավանդություններ են հյուսվել Շամիրամի անվան շուրջ։ Հին հունական առասպելներում նա համարվել է սիրո և պտղաբերության աստվածուհի Դերկետոյի դուստրը։ Մորից լքված մանուկ Շամիրամին իբր խնամել են աղավնիները։ Չափահաս դառնալով՝ ամուսնացել է նախ Նինոս թագավորի պալատական խորհրդական և Ասորիքի կուսակալ Օննեսի, իսկ նրա մահից հետո՝ Նինոսի հետ։ Վերջինիս մահից հետո դարձել է մանկահասակ որդու՝ Նինուասի խնամակալուհին, պատերազմներ վարել Աֆրիկայի և Ասիայի մի շարք երկրներում։ Ավանդությունները Շամիրամին են վերագրում մի շարք հնագույն կառույցներ (քաղաքներ, ջրանցքներ, պարտեզներ, այդ թվում՝ Բաբելոնի «կախովի այգիները»)։ Շամիրամը իբր վարել է տարփատենչ և զեխ կյանք, վատնել արքունի գանձերը, որի համար հալածվելով որդուց՝ ի վերջո փոխվել է աղավնու, համբարձվել երկինք և դարձել աստվածուհի։

Շամիրամը հայկական ավանդությունում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ հին հայկական ավանդության, Շամիրամը սիրահարվել է Հայաստանում թագավորող Արա Գեղեցիկին՝ Արամի որդուն։ Մերժում ստանալով՝ վավաշոտ Շամիրամը մեծ ուժերով ներխուժել է Հայաստան, փորձելով բռնությամբ տիրանալ Հայաստանին և Արա Գեղեցիկին ստիպել ամուսնանալ իր հետ, հռչակելով իրեն համայն Ասիայի տիրակալը։ Բայց ցավոք Արա Գեղեցիկը զոհվում է Այրարատյան դաշտում տեղի ունեցած հերոսամարտում։ Նվաճված Հայաստանում Շամիրամը իբր իր անունով հիմնել է ամառանոցային բերդաքաղաք, ջրանցք, ապարանքներ, ծաղկանոցներ, այգիներ։ Սակայն շուտով սպանվել է Նինուաս որդու ձեռքով։

Հունական աղբյուրներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շամիրամի մասին հնում գոյություն են ունեցել բազմաթիվ առասպելներ և լեգենդներ[3], որոնց մի մասը հասել է մեզ հույն հեղինակներ Կտեսիեսի և Դիադորոսի աշխատություններում։

Կտեսիեսի տեղեկությունների համաձայն՝ Շամիրամին՝ Դերկետո աստվածուհու և ինչ-որ սիրիացու դստերը (կամ Դերկետի դուստրը), ում կերակրել և դաստիարակել էին աղավնիները, ում հետո դաստիարակում է Սիման, Դամասկոսից էր[4]։ Նա դառնում է Սիրիայի առաջնորդ Օննի/Օննեյի կինը (թագավորի ստրուկի հարճն էր[5]), նրանից երկու երեխա է ունենում և ամուսնու հետ զավթում է Բակտրիան[6]։

Դրանից հետո Շամիրամը դառնում է ասորական թագավոր՝ Նինոսի կինը և նրա մահից հետո բազմում գահին։ Ըստ Դինոնիուսի՝ ամուսինը նրան թույլ է տալիս հինգ օր կառավարել Ասիան, իսկ Շամիրամը հրամայում է սպանել ամուսնուն[7]։

Հնագույն հեղինակները վերագրում են նրան Բաբելոնի հիմնադրումը[8], նրան էին նվիրված ոչ միայն բոլոր ասորա-բաբելոնական հուշարձանները, այլև պարսկականները և նույնիսկ բուրգերը, և իհարկե կախովի այգիները ու լեռնային երկրների միջև կապի ճանապարհները։ Նրան են վերագրվում նաև մինչև Հնդկաստան և Ամոնի օազիս բոլոր արշավանքներն ու նվաճումները։ Արշավանք է ձեռնարկել դեպի Հնդկաստան[9], սակայն պարտություն է կրել և կորցրել ամբողջ զորքի երկու երրորդ մասը[10]։ Բացի այդ պատերազմել է նաև սիրիացիների հետ[11]։ Օննի որդիները նրա դեմ դավադրություն են կազմակերպում Սաթիբարի օգնությամբ՝ ցանկանալով սպանել Նինիոս Երկրորդին, սակայն դավադրությունը բացահայտվում է[12]։

Այլ ավանդույթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարյան գրողները ներկայացնում են Շամիրամին իբրև սանձարձակ վավաշոտության տիպար, ով սիրում էր շնանալ այլ երկրների թագավորների և տիրակալներ հետ։

  • Դանթե Ալիգիերիի Աստվածային կատակերգությունում՝ Դանթեն տեսնում է Շամիրամին հեշտասերների հոգիների միջև դժոխքի երկրորդ շրջանում։
  • Ըստ Թ. Արծրունին գոգահովիտ, որտեղ ըստ ավանդության կոտորվել է Շամիրամի զորքը գտնվում է Երիվարաց դաշտի մոտակայքում։ Դաշտը գտնվում է Լեզ գյուղի դիմաց, Վան քաղաքից հյուսիս-արևմուտք[13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Любкер Ф. Dercetis (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 390.
  2. Б. Т. Семирамида (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1900. — Т. XXIX. — С. 456—457.
  3. Աշխարհի ժողովուրդների առասպելները, Մոսկվա, 1991-1992, 2-րդ հատոր, էջ 426
  4. Юстин. Эпитома Помпея Трога XXXVI 2, 1
  5. Պլուտարքոս, Էրոտա 9-րդի մասին
  6. Անանուն․ Аноним. Ռազմական գործերում ճարպիկ և համարձակ կանայք
  7. Էլիանես․ Սուր պատմություններ VII
  8. Ստրաբոն «Աշխարհագրություն XVI 1, 2», էջ 737; Պրոպերցիոս «Էլոգիաներ» III 11, 21-26; Ռուֆ Կուրցիոս «Ալեքսանդր Մեծի պատմությունը»; Գիգին «Առասպելներ»
  9. Ստրաբոն «Աշխարհագրություն» XV 1, 5 (էջ 686)
  10. Դիոդորոս Սիցիլիացի «Պատմական գրադարան» II 19, 10
  11. Полиэн. Стратегемы VIII 26
  12. Նիկոլայ Դամասկոս «Պատմություն»
  13. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 1280 — 992 էջ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շամիրամ» հոդվածին։