Նևա
- Այս հոդվածը գետի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Նևա (այլ կիրառումներ)։
Նևա | |
---|---|
Նևա գետ, Պետրոպավլովյան ամրոց | |
Բնութագիր | |
Երկարություն | 74 |
Ավազանի մակերես | 281 000 կմ² |
Ավազան | Բալթիկ ծով |
Ջրի ծախս | 2500 |
Ջրահոսք | |
Ակունք | Պետրոկրեպոստ ծովախորշ, Լադոգա լիճ |
Ակունքի տեղակայում | Լադոգա լիճ[1] |
Բարձրություն | 4,29 մ |
Կոորդինատներ | 59°57′24″ հս․ լ. 31°02′44″ ավ. ե.HGЯO |
Գետաբերան | Նևա խորշ, Ֆիննական ծոց |
Գետաբերանի տեղակայում | Նևայի ծովախորշ |
Բարձրություն | 0,03 մ |
Կոորդինատներ | 59°56′41″ հս․ լ. 30°18′34″ ավ. ե.HGЯO |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Mga?, Թոսնա, Իժորա, Slavyanka?, Okhta?, Մոյկա, Dubrovka?, Duderhof Channel?, Kronverksky Strait?, Moyka?, Murzinka?, Svyatka?, Spartak?, Chyornaya Rechka?, Utka?, Chyornaya?, Ladoga Canal?, Pryazhka?, Salnobuyansky Canal?, Svyatukha? և Kiselëvka? |
Ջրի մարմիններ | Լադոգա լիճ |
Երկիր | Ռուսաստան |
Երկրամաս | Լենինգրադի մարզ, Սանկտ Պետերբուրգ |
Ջրահավաք | Նևայի ավազան |
Գետը Վիքիպահեստում |
Նևա (ռուս.՝ Нева), գետ Ռուսաստանում (Լենինգրադի մարզ, Սանկտ Պետերբուրգ), որը միացնում է Լադոգա լիճը Բալթիկ ծովի Ֆիննական ծոցի Նևա գետի ծովախորշի հետ։
Երկարությունը 74 կմ է, սեփական ավազանի մակերեսը՝ 5 000 կմ²։ Նևա գետը՝ միակն է, որը դուրս է հոսում Լադոգա լճից։ Նևայի ափին գտնվում են չորս քաղաքներ՝ Շլիսելբուրգը, Կիրովսկը, Օտրադնոեն, Սանկտ Պետերբուրգը, և մի քանի տասնյակ այլ բնակավայրեր։ Նավարկելի է ամբողջ երկայնքով, համարվում է Վոլգա-Բալթյան ջրային ուղու և Բելոմոր-Բալթյան ջրանցքի մի մասը։
Անվան ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիննական «նևա» բառից (ֆիններեն՝ Nevajoki, Nevajärvi, ֆիններեն՝ neva՝ ճահիճ (խորը)։
- Շվեդական «նյու» բառից (շվեդ.՝ ny՝ նոր)։ Լայնորեն տարածված բառ է բոլոր հնդեվրոպական լեզուներում։
Ֆիննական բառը ակտիվորեն օգտագործվում է ժամանակակից ֆիներեն լեզվի մեջ, այդ թվում նաև տեղանվանաբանության մեջ, neva բառի տեսքով, նշանակում է ճահճային տեղանքի տեսակ՝ անցումային ճահիճներ։ Չունի նմանօրինակներ ուգրո-ֆիննական լեզուներումում, ինչը վկայում է ֆիննական ծագման մասին։
Շվեդական վարկածն ամենաթույլն է. բոլոր շվեդական աղբյուրներում գետը կոչվում է Նևա, շվեդական տարածքների ընդլայնումը դեպի Ֆինլանդիա սկսվել է շատ ավելի ուշ, երբ տարածքը արդեն բնակեցված էր և անվանումները արդեն տրվել էին։
Նևա գետի ջրանվան ծագման մյուս վարկածն առաջարկում է պատմաբան Վյաչեսլավ Կուլեշովի աշխատությունը, որի եզրակացություններն աջակցություն են ստացել հնագետ Դմիտրի Մաչինսկու[2] և ֆիննո-ուգորական լեզվագետներ Եվգենի Խելինսկու[3] և Վլադիմիր Նապոլսկու կողմից[4]։
Կուլեշովը եկել է այն եզրակացության, որ Նևա ջրանունը համարվում է հին եվրոպական և գալիս է հնդեվրոպական նախալեզվից *neṷa «նոր»։ Նրա ծագումնաբանությունը կապված է Արևելյան Մերձբալթիկայի հնդեվրոպական ցեղերի հետ, ովքեր, հավանաբար, կապակցված են եղել հին գերմանացիների և բալթերի հետ։ «Նոր» իմաստը կապված է գետի առաջացման առանձնահատկությունների հետ. հնարավոր է, որ հենց այդ հին գերմանացիները դարձել են վկաներ, թե ինչպես է ջուրը Լադոգա լճից ներթափանցում Ֆիննական ծոց, այդ պատճառով առաջացած գետը անվանել են «նոր»։ Երբ արևելքից տարածաշրջան են եկել մերձբալթյան-ֆիննական ժողովրդները, նրանք փոխառել են գետի այդ հնդեվրոպական անվանումը։ Սլավոնական բնակչությունն իրենց հերթին փոխառել է Նևա անվանումը մերձբալթյան-ֆիննական Neva (joki) բառից։ Գետի սկանդինավյան անվանումը, այդպիսով, մինչ այժմ պահպանել է բրոնզի դարից եկած իր շարունակական իրավահաջորդությունը և սկզբնական իմաստը[5]։
Հին ռուսական ավանդության մեջ Նևա անվանումն առաջին անգամ կիրառվել է «Ալեքսանդր Նևսկու մասին պատմվածք»-ի մեջ (13-րդ դար)։ Դրանից առաջ հին ռուսական Նևո անվանումը գործածվում էր Լադոգա լճի համար։
Հիդրոգրաֆիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նևա գետի երկարությունը կազմում է 74 կմ, ավազանի մակերեսը՝ 281000 կմ² է։ Գետի ջրի ծախսը միջինում կազմում է 2500 մ³։
Վտակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նևա գետի վտակներն են ձախից՝ Մգա, Տոսնա, Իժորա, Սլավյանկա, Մուրզինկա, աջից՝ Օխտա, Սև գետերը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Д. Р. Нева (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1897. — Т. XXа. — С. 787—795.
- ↑ Мачинский Д. А., Кулешов B. C. Северные народы середины IV — первой половины VI в. в «Getica» Иордана // Ладога и Глеб Лебедев. Восьмые чтения памяти Анны Мачинской. СПб., 2004. С. 51.
- ↑ Helimski E. Ladoga and Perm revisited Արխիվացված 2015-07-22 Wayback Machine // Studia Etymologica Cracoviensia 13 (2008) P. 75-88.
- ↑ Этническая история: вопросы Владимиру Напольских
- ↑ Кулешов В. С. Нева: свидетельства индоевропейской традиции // Ладога — первая столица Руси. 1250 лет непрерывной жизни. VII чтения памяти Анны Мачинской, 2003.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նևա» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 239)։ |