Կոնակրի (ֆր.՝ Conakry), Գվինեայի մայրաքաղաքը։ Գտնվում է Տոմո կղզում, որը ջրաթմբով միացված է մայրցամաքին։ Նավահանգիստ է Ատլանտյան օվկիանոսի ափին։ Քաղաքը հիմնել է ֆրանսիական պատասխանատու կողմը 1880-ական թթ.: Այն ներառում էր մի քանի ձկնորսական գյուղեր։ Քաղաքը երկրի տնտեսական կենտրոնն է։ Այնտեղ գործում են երկաթգծի կայան և միջազգային օդանավակայան։ Բնակչությունը՝ ▼1 667 864 մարդ (2014)[1]։
Անվանումն առաջացել է այն գյուղի անունից, որտեղ ֆրանսիացի գաղութարարները 19-րդ դարի վերջին սկսեցին կառուցել նավահանգիստ և Արևմտյան Աֆրիկայի այդ մասում իրենց ունեցած տիրույթների (Ֆրանսիական Գվիանա) վարչական կենտրոնը[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 564)։