Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
LinkedIn (), բիզնեսի և մասնագիտական աշխատանքի վրա կենտրոնացած սոցիալական մեդիա հարթակ, որն աշխատում է կայքի և բջջային հավելվածի միջոցով։ Կայքը գործարկվել է 2003 թվականի մայիսի 5-ին[1], իսկ 2016 թվականի դեկտեմբերից ամբողջապես պատկանում է Microsoft-ին ՝ որպես դուստր ձեռնարկություն[2]։ Հարթակը հիմնականում օգտագործվում է մասնագիտական ցանցերի և կարիերայի զարգացման համար, և թույլ է տալիս աշխատանք փնտրողներին տեղադրել իրենց CV-ները, իսկ գործատուներին՝ աշխատանք։ 2015 թվականից ընկերության եկամուտների մեծ մասը ստացվել է մասնագիտական հավաքագրողներին և վաճառքի մասնագետներին իր անդամների մասին տեղեկատվության հասանելիության վաճառքից[3]։ LinkedIn-ն ունի ավելի քան 950 միլիոն գրանցված անդամ ավելի քան 200 երկրներից և տարածքներից[4]։
LinkedIn-ը թույլ է տալիս իր ցանցի անդամներին (և աշխատողներին, և գործատուներին) ստեղծել պրոֆիլներ և կապվել միմյանց հետ առցանց սոցիալական ցանցում, ինչպիսիք կարող են լինել իրական աշխարհում՝ մասնագիտական հարաբերություններ կառուցելիս։ Ցանցի անդամները կարող են կապվելու հրավեր ուղարկել ցանկացած անձի՝ անկախ նրանից հրավիրվողի ցանցի անդամ է, թե ոչ։ LinkedIn-ը կարող է օգտագործվել նաև օֆլայն միջոցառումներ կազմակերպելու, խմբերին միանալու, հոդվածներ գրելու, աշխատանքի հայտարարություններ հրապարակելու, լուսանկարներ և տեսանյութեր տեղադրելու համար և այլ համանման նպատակներով[5]։