Գ
Գ, գ | |
---|---|
Տեսակ | Հայկական այբուբենի տառ |
Մեծատառ | Գ |
Փոքրատառ | գ |
Մասն է | Հայոց գրեր |
Այբուբեն(ներ) | Հայերեն այբուբեն |
Տեղը այբուբենում | 3-րդ |
Հայերենի այբուբեն | ||
---|---|---|
Ա ա | Ծ ծ | Ջ ջ |
Բ բ | Կ կ | Ռ ռ |
Գ գ | Հ հ | Ս ս |
Դ դ | Ձ ձ | Վ վ |
Ե ե | Ղ ղ | Տ տ |
Զ զ | Ճ ճ | Ր ր |
Է է | Մ մ | Ց ց |
Ը ը | Յ յ | Ւ ւ |
Թ թ | Ն ն | Փ փ |
Ժ ժ | Շ շ | Ք ք |
Ի ի | Ո ո | և |
Լ լ | Չ չ | Օ օ |
Խ խ | Պ պ | Ֆ ֆ |
Գ, գ, հայերեն այբուբենի երրորդ տառն է։ Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին։ Անունն է «գիմ»։ Իբրև թվանշան նշանակել է 3, իսկ բյուրի նշանով գ = 30000։ Թվային կարգի արժեքով նշանակում է երրորդ։
Յունիկոդում ներկայացումը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեծատառը՝ U+0533
- Փոքրատառը՝ U+0563
Բրայլով ներկայացումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Արլ. հայերեն |
Արմ. հայերեն |
Dots 1245 (անգլ.) |
Dots 12345 (անգլ.) |
Ստեղծումը և ձևերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին տառակերտման սեփական սկզբունքով Դ տառի հենքի վրա, իր հորինած այբուբենի բոլոր տառերի հետ միասին։ Ի տարբերություն նախորդող Բ տառի Գ-ի կարճ տարրը գտնվում է երկարի ձախ կողմում, երեք ուղղաձիգ տարրերը իջնում են վերից վար, իսկ լայնը մնում է աջ կողմում։ Հորիզոնական նուրբերը երկարին են միանում կարճը՝ վերին և ստորին ծայրերից, իսկ լայնը միջին մասին՝ վերին ծայրից։
Ունի աղյուսակ կամ գրչագիր, գլխագիր կամ երկաթագիր, բոլորգիր կամ բոլորակ գիր և շղագիր տառատեսակները։
- Աղյուսակ կամ գրչագիր Գ - գտնվում է երկու տողագծերի միջև։ Երկար ուղղաձիգին զուգահեռ կարճ և լայն տարրերը նրան են միանում ուղիղ նուրբերով։ Դյուրագիծ է, գրվում է տողին ուղղահայաց և դեպի աջ թեքված, խոշոր, միջին և մանր չափերով։ Օգտագործվել է մինչև XVIII դարը։ Հետագայում վերածվել է բոլորագիր գլխագրի և օգտագործվել երկաթագիր գլխագրի հետ միասին։ Գրչագիրը օգտագործվում է նաև այսօր՝ վերնագրերում։
- Գլխագիր կամ երկաթագիր Գ - ստեղծվել է գրչագրի հենքից։ Երկար և կարճ տարրերը իրար են միանում կոր նուրբերով։ Որպես գլխագիր գրվելիս հաճախ երկարը իջնում է տողագծից ներքև և ավարտվում սուր ծայրով։ Երբեմն լայնը հեռանում է երկարից ձգվող նուրբի ուղղությամբ։ Գործածվել է նաև որպես գրչության (V-VIII դարեր) և վիմագրության (V դարից մինչև այսօր) գիր։
- Բոլորգիր կամ բոլորակ գիր Գ - ստեղծվել է որպես առօրյա գրության գիր։ Կազմված է երեք հորիզոնական և երեք ուղղաձիգ նուրբերից։ Կարճը և երկարի վերին մասը կոր նուրբերով միանալիս կազմվում է բոլորակը, որը նստում է տողագծի վրա, իսկ երկարի մնացած մասը և լայնը իջնում են տողագծից ներքև։ Լայնը հետագայում չի գրվում արագագրության հետևանքով։ XIII դարից դարձել է գրության հիմնական գիր, իսկ XVI դարից տպագրության գիր։
- Շղագիր Գ - նույն բոլորգիրն է առանց հաստ ու բարակ գծերի։ Սկսել է գործածվել VII դարից, մասսայականացել՝ XVI դարից։ Շղագիր Գ-ից, արագագրության հետևանքով, առաջացել է նոտրգիր գ-ն, որը օգտագործվում է մինչև այսօր։
Արտասանությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]«Գ» նշանագրում է հայերենի գ բաղաձայնը, որը ետնալեզվային հնչյուն է և առաջանում է լեզվի ստորին մասի ու քիմքի արգելքի հաղթահարումից։ Արևելահայ գրական լեզվում Գ բառամիջում և բառավերջում երբեմն խլանալով հնչում է ք (մարգարիտ>մարքարիտ, կարգ>կարք), արևմտահայ գրական լեզվում ամենուրեք խլանում է (գիշեր>քիշեր, հարգել>հարքել, երգ>երք)։ Բառարաններում հանդես է գալիս բազմապիսի փոփոխություններով։
Թվային արժեք
[խմբագրել | խմբագրել կոդը]Իբրև թվանշան նշանակել է 3, իսկ բյուրի նշանով գ = 30000։ Թվային կարգի արժեքով նշանակում է երրորդ (Գ դասարան - երրորդ դասարան, մասն Գ - մասն երրորդ)։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նոր բառգիրք Հայկազեան լեզուի - Վենետիկ 1836
- Ի. Հարությունյան, Հայոց գիրը - Թիֆլիս 1892
- Հ. Տաշյան, Ակնարկ մը հայ հնագրության վրա - Վենետիկ 1898
- Կ. Ղաքադարյան, Հայկական գրի սկզբնական տեսակները - Երևան 1939
- Ա. Աբրահամյան, Հայկական պալեոգրաֆիա Երևան - 1948
- Հ. Աճառյան Հայոց գրերը - Երևան 1968
- Գ. Ջահուկյան, Հայ բարբառագիտության ներածություն - Երևան 1972