Դատուն
Բնակավայր | ||
---|---|---|
Դատուն | ||
չինարեն՝ 大同市 | ||
Երկիր | Չինաստան | |
Համայնք | Շանսի | |
Ներքին բաժանում | Pingcheng District?, Xinrong District?, Yanggao County?, Tianzhen County?, Guangling County?, Lingqiu County?, Hunyuan County?, Zuoyun County?, Yunzhou District? և Yungang District? | |
Մակերես | 14 056,4 կմ² | |
ԲԾՄ | 1042 մետր | |
Բնակչություն | ▼3 105 591 մարդ (2020)[1] | |
Ժամային գոտի | UTC+8 | |
Հեռախոսային կոդ | 0352 | |
Փոստային դասիչ | 037000 | |
Ավտոմոբիլային կոդ | 晋B | |
Պաշտոնական կայք | dt.gov.cn | |
| ||
Դատուն (չինարեն՝ 大同; փինյին՝ Dàtóng), քաղաքային շրջանի կարգավիճակ ունեցող խոշոր բնակավայր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հյուսիսային մասում՝ Շանսի նահանգում։ 2010 թվականի տվյալներով բուն քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 1 071 836[2], ամբողջ քաղաքային շրջանինը 1999 թվականին՝ 3 016 569[3], 2010 թվականին՝ շուրջ 3,11 միլիոն[4]։
Քարածխի արդյունահանման կարևոր կենտրոն է։ Քաղաքում գործում են նաև կոքսաքիմիական, մեքենաշինական, փոխադրամիջոցների, շինանյութերի, սննդի ու հախճապակու արտադրության խոշոր ձեռնարկություններ[5]։
Դատունը կաթոլիկ թեմի եպիսկոպոսական նստավայր է։
Բնակավայրի մերձակայքում է գտնվում Յունգան քարանձավային համալիրը, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը հիմնադրվել է մեր թվականությունից առաջ 2-րդ դարում։ Սկզբնապես անվանվել է Փինչեն (平城): 398–494 թվականներին՝ Վեյ արքայատոհմի կառավարման շրջանում եղել է երկրի մայրաքաղաքը։ 1048 թվականին անվանափոխվել է, ստացել ներկայիս անվանումը՝ Դատուն[6]։
Օդանավակայանը
[խմբագրել | խմբագրել կոդը]Դատունին սպասարկող օդանավակայանը՝, որը կրում է Յունգան (大同 云冈 机场)[7] անվանումը, գտնվում է քաղաքի կենտրոնից մոտավորապես 15 կիլոմետր հեռավորության վրա։ Այն սկսել է գործել 2006 թվականի հունվարից։ Նրա կառուցման համար պահանջվել են հինգ տարի ժամանակ և 290 միլիոն յուանի ներդրումներ[8]։ Օդանավակայանն սկզբնապես անվանվել է Դատուն Բեյջիաժաո (大同 倍加 皂 机场), 2012 թվականի օգոստոսին վերանվանվել Յունգան՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված քարանձավային համալիրի անունով, համալիր, որ օդանավակայանի մերձակայքում է գտնվում[9]։
Հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ինը վիշապների պատը (Jiulongbi)՝ Մին արքայատոհմի ժամանակներից
- Հուայան տաճարը (Huayansi)՝ Լյաո արքայատոհմի ժամանակներից
- Շանհուա տաճարը (Shanhuasi)՝ Տան արքայատոհմի ժամանակներից
- Յունգան քարանձավային համալիրը, որտեղ Բուդդային նվիրված կամ բուդդայականությանն առնչվող թեմաներով 50.000-ից ավելի փորագրություններ ու արձաններ կան՝ 4 սանտիմետրից մինչև 7 մետր բարձրությամբ։ Դրանցից շատերը մոտավորապես հազար տարվա հնություն ունեն։
2010 թվականից սկսվել է 14-րդ դարում՝ Մին արքայատոհմի օրոք կառուցված քաղաքային պարսպի վերակառուցումը, որը բուռն բանավեճերի տեղիք է տվել, քանի որ արդյունքում պետք է ոչնչացվեր ընդհանուր առմամբ շուրջ 200 հազար տուն։ 2014 թվականի վերջերին նախագծի իրականացումը հասցվել է ավարտական փուլին[10][11]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ինը վիշապների պատը
-
Զանգակատունը
-
Քարանձավային համալիրի մուտքը
-
Բուդդայի արձաններից մեկը (դրվագ)
-
«Կախովի տաճարը»
-
Լյոսային լանդշաֆտ քաղաքի մերձակայքում
-
Քաղաքային պարսպի աշտարակ
-
Հուայան տաճարի պագոդան
-
Հուայան տաճարը
-
Լինյան տաճարը Յունգան քարանձավային համալիրի մերձակայքում
-
Քաղաքային պարսպի պահակատունը
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դատուն (1981–2010 normals, extremes 1951–2010)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 11.2 (52.2) |
19.2 (66.6) |
25.3 (77.5) |
35.4 (95.7) |
35.5 (95.9) |
39.0 (102.2) |
39.2 (102.6) |
35.9 (96.6) |
34.7 (94.5) |
27.5 (81.5) |
21.7 (71.1) |
14.6 (58.3) |
39.2 (102.6) |
Միջին բարձր °C (°F) | −3.4 (25.9) |
1.4 (34.5) |
8.1 (46.6) |
16.9 (62.4) |
23.5 (74.3) |
27.6 (81.7) |
28.8 (83.8) |
26.7 (80.1) |
22.2 (72) |
15.2 (59.4) |
5.9 (42.6) |
−1.6 (29.1) |
14.27 (57.7) |
Միջին օրական °C (°F) | −10.5 (13.1) |
−6.0 (21.2) |
0.8 (33.4) |
9.4 (48.9) |
16.4 (61.5) |
20.8 (69.4) |
22.6 (72.7) |
20.6 (69.1) |
15.3 (59.5) |
8.0 (46.4) |
−1.1 (30) |
−8.3 (17.1) |
7.33 (45.19) |
Միջին ցածր °C (°F) | −16.4 (2.5) |
−12.2 (10) |
−5.6 (21.9) |
2.0 (35.6) |
9.0 (48.2) |
14.0 (57.2) |
16.8 (62.2) |
15.1 (59.2) |
9.1 (48.4) |
2.0 (35.6) |
−6.8 (19.8) |
−13.9 (7) |
1.09 (33.97) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −29.1 (−20.4) |
−27.6 (−17.7) |
−20.9 (−5.6) |
−15.6 (3.9) |
−5.8 (21.6) |
2.9 (37.2) |
8.8 (47.8) |
6.1 (43) |
−3.4 (25.9) |
−10.4 (13.3) |
−24.0 (−11.2) |
−27.6 (−17.7) |
−29.1 (−20.4) |
Տեղումներ մմ (դյույմ) | 1.7 (0.067) |
2.5 (0.098) |
9.8 (0.386) |
19.5 (0.768) |
31.0 (1.22) |
47.4 (1.866) |
97.6 (3.843) |
77.1 (3.035) |
55.1 (2.169) |
19.7 (0.776) |
6.0 (0.236) |
1.9 (0.075) |
369.3 (14.539) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) | 2.0 | 2.5 | 4.5 | 4.1 | 7.0 | 9.8 | 13.5 | 12.2 | 8.8 | 4.8 | 2.8 | 1.9 | 73.9 |
% խոնավություն | 53 | 46 | 42 | 38 | 40 | 49 | 62 | 67 | 61 | 54 | 51 | 52 | 51.3 |
Միջին ամսական արևային ժամ | 184.1 | 189.4 | 222.3 | 243.5 | 272.5 | 265.7 | 244.8 | 233.9 | 234.6 | 226.8 | 185.8 | 167.5 | 2670,9 |
Տոկոս հնարավոր արևի լույս | 62 | 63 | 60 | 62 | 62 | 59 | 54 | 55 | 63 | 66 | 62 | 58 | 60.5 |
աղբյուր: China Meteorological Administration (precipitation days and sunshine 1971–2000)[12][13] |
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Xiong, Victor Cunrui (2009), Historical Dictionary of Medieval China, Historical Dictionaries of Ancient Civilizations and Historical Eras, No. 19, Lanham: Scarecrow Press.
- Cotterell, Arthur (2008). The Imperial Capitals of China: An Inside View of the Celestial Empire. Pimlico, London. 978-1-84595-010-1.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 国务院第七次全国人口普查领导小组办公室 中国人口普查分县资料—2020 (չին.) — 北京市: 中国统计出版社, 2022. — 983 p. — ISBN 978-7-5037-9772-9
- ↑ «Datong» (անգլերեն). World Gazetteer. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 15-ին.(չաշխատող հղում)
- ↑ «China Prefectures» (անգլերեն). Statoids. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «Dezan Shira & Associates». Dezan Shira & Associates. 2009. Վերցված է 8. II 2009.-ին.
- ↑ |id = 3890796|tytuł=Datong|data dostępu=2010-12-15}}
- ↑ «Արխիվացված պատճենը». chinatravel.net. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 15-ին.
{{cite web}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ http://www.sxairport.org.cn/jtgs/snjc/201104/20110422_6.html |título=Copia archivada |fechaacceso=13 de enero de 2013 |urlarchivo=https://web.archive.org/web/20120425070909/http://www.sxairport.org.cn/jtgs/snjc/201104/20110422_6.html |fechaarchivo=25 de abril de 2012 }}
- ↑ http://www.caacnews.com.cn/2009news/zt/zt60/mh/Myjc/JC1002.htm |título=Copia archivada |fechaacceso=15 de octubre de 2011 |urlarchivo=https://web.archive.org/web/20120425070906/http://www.caacnews.com.cn/2009news/zt/zt60/mh/Myjc/JC1002.htm |fechaarchivo=25 de abril de 2012 }}
- ↑ http://news.carnoc.com/list/231/231713.html
- ↑ «Fake it to make it». South China Morning Post Magazine. Hong Kong. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ «The Chinese Mayor». IMDb.
- ↑ 中国气象数据网 - WeatherBk Data (Chinese (China)). China Meteorological Administration. Վերցված է 2020 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ 中国地面国际交换站气候标准值月值数据集(1971-2000年). China Meteorological Administration. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Datong (City) travel guide from Wikivoyage
- Պաշտոնական կայք
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դատուն» հոդվածին։ |
|