Հապալասով կարկանդակ
Ենթատեսակ | քաղցր կարկանդակ |
---|---|
Առաջացման երկիր | ԱՄՆ |
Blueberry pies Վիքիպահեստում |
Հապալասով կարկանդակ Սննդային արժեք (100 գ.) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Էներգետիկ արժեք 56 կկալ 232 կՋ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Link to USDA Database entry Աղբյուր՝ USDA Nutrient database |
Հապալասով կարկանդակ, կարկանդակ հապալասի միջուկով։ Հապալասով կարկանդակը պատրաստվում է հեշտությամբ, քանի որ այն չի պահանջում մրգի կորիզահանում կամ կճպում։ Այն սովորաբար ունի վերևի և ներքևի թխված շերտեր։ Վերևի կեղևը կարող է լինել շրջանաձև, սակայն կարկանդակը կարող է նաև ունենալ փխրուն կեղև կամ լինել առանց վերին կեղևի։ Հապալասով կարկանդակները հաճախ ուտում են ամռանը, երբ հյուսիսային կիսագնդում հապալաս հավաքելու շրջանն է[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հապալասը, ինչպես վայրի (ցածրաթուփ), այնպես էլ մշակովի (բարձրաթուփ ) էնդեմիկ բույս է Հյուսիսային Ամերիկայում։ Հապալասով կարկանդակը առաջինը կերել են ամերիկացի վաղ նորաբնակները[2] և ավելի ուշ, այն տարածվել է ամբողջ աշխարհում։ Եվրոպայում նմանատիպ աղանդեր են պատրաստում հապալասից։ Այն շարունակում է մնալ հայտնի աղանդեր Միացյալ Նահանգներում և Կանադայում: Մենում աճող վայրի հապալասով պատրաստված կարկանդակը ԱՄՆ Մեն նահանգի պաշտոնական պետական աղանդերն է[3]։ Հապալասով կարկանդակը գրանցվել է Appledore Cook Book խոհարարական գրքում 1872 թվականին[4]։
Բաղադրիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հապալասով կարկանդակի հիմնական բաղադրիչներն են լվացված, անպոչ հապալասները։ Հատապտուղները կարող են լինել սառեցված կամ թարմ։ Այլ բաղադրիչները ներառում են ալյուր կամ լուծվող տապիոկա, դարչին, մշկընկույզ, շաքարավազ, վանիլ և կարագ։ Բաղադրատոմսից կախված բաղադրիչները կարող են տարբերվել[5]։
Սննդային արժեք
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեխնիկական քարտով պատրաստված հապալասով կարկանդակի 100 գրամ ստանդարտ բաժինը պարունակում է 55 կալորիա, 10% ճարպ, 35% ածխաջրեր, 2% սպիտակուց և 52% ջուր (աղյուսակ)։ Այն պարունակում է վիտամին K-ի օրական չափաբաժնի 10% - ը, սակայն հակառակ դեպքում չեն պարունակում էական քանակությամբ միկրոէլեմենտներ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Հապալասի կարկանդակ Գրեհեմի Կրեկերի շերտով
-
Հապալասով փոքրիկ կարկանդակներ
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Stewart, Martha (2015 թ․ մարտի 12). «Blueberry Pie Recipes». Վերցված է 2015 թ․ մայիսի 28-ին.
- ↑ Vear, B. (2016). Ice Cream. Bloomsbury Publishing. էջ 141. ISBN 978-1-4729-3318-8. Վերցված է 2019 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ Associated Press (2011 թ․ ապրիլի 21). «It's the law: Whoopie pie official 'treat'». Portland Press Herald. Վերցված է 2011 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ "Blueberry Pie". New England Recipes. N.p., n.d. Web. 01 Nov. 2012.
- ↑ "Recipes". Bauer, Elise. "Blueberry Pie Recipe | SimplyRecipes.com." Simply Recipes. N.p., 14 July 2009. Web. 12 Mar. 2015.