Թ
Թ, թ | |
---|---|
Տեսակ | Հայկական այբուբենի տառ |
Մեծատառ | Թ |
Փոքրատառ | թ |
Մասն է | Հայոց գրեր |
Այբուբեն(ներ) | Հայերեն այբուբեն |
Տեղը այբուբենում | 9-րդ |
Հայերենի այբուբեն | ||
---|---|---|
Ա ա | Ծ ծ | Ջ ջ |
Բ բ | Կ կ | Ռ ռ |
Գ գ | Հ հ | Ս ս |
Դ դ | Ձ ձ | Վ վ |
Ե ե | Ղ ղ | Տ տ |
Զ զ | Ճ ճ | Ր ր |
Է է | Մ մ | Ց ց |
Ը ը | Յ յ | Ւ ւ |
Թ թ | Ն ն | Փ փ |
Ժ ժ | Շ շ | Ք ք |
Ի ի | Ո ո | և |
Լ լ | Չ չ | Օ օ |
Խ խ | Պ պ | Ֆ ֆ |
Թ, թ (անվանում՝ թո), հայկական այբուբենի 9-րդ տառը։ Թվային արժեքը՝ «9»։ Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 - 406 թվականներին։ Միջնադարում օգտագործվել են «երկաթագիր», «գրչագիր», «նոտրգիր», «շղագիր» տառատեսակները։
Յունիկոդում ներկայացված է՝
- մեծատառ՝ «Թ».
U+0539
- փոքրատառ՝ «թ».
U+0569
Ստեղծումը և կազմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին իր հորինած այբուբենի բոլոր տառերի հետ միասին։ Կազմվել է երեք ուղղաձիգ՝ երկու երկար և դրանց միջև ստորին մասում գտնվող լայն տարրերից։ Այս կարգի տառախումբը կոչվում է կրկնահար։ Հորիզոնական նուբով երկարներն իրար են միանում վերին ծայրերից, իսկ լայնը իր երկու ծայրերից երկու փոքրիկ նուբերով միանում է աջ երկարին՝ «Թ»։ Ունի բոլոր տառատեսակները։
Արտասանությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]«Թ» տառը նշանագրում է հայերեն առաջնալեզվային լեզվաատամնային շփական շնչեղ խուլ բաղաձայն հնչյունը (հնչույթը)։ Գրաբարում, միջին հայերենում և ժամանակակից հայերենում «Թ»-ն միշտ պահպանում է իր հնչյունական արժեքը։ Որոշ բարբառներում շնչեղ խուլ «Թ»-ի փոխարեն հանդիպում ենք ապաշնչացած տ (թուղթ>թուղտ, թաթախել>թատախէլ)։
Հայերենի այբուբենի դ տառը նույնպես հաճախ արտասանվում է թ (տե՛ս Դ)։
Թվային արժեքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես այբուբենի իններորդ տառ նշանակել է ինը և իններորդ, բյուրի նշանով (Թ¯)` իննսուն հազար։ Արաբական թվանշանների ընդունումից հետո էլ գործածվել է որպես քանակական ու դասական թվական։ Այժմ օգտագործվում է միայն որպես դասական թվական (Թ դար = իններորդ դար, գլուխ Թ = Գլուխ իններորդ)։
Բրայլով ներկայացումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Արլ. | Արմ. |
Dots 345 |
Dots 2345 |
Կրկնակ բաղաձայններով բառեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայերենի կրկնակ թ-ով գոյականներից են`
- Կրկնակ թ-ով տեղանուններ՝
- Թթուջուր` Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում գտնվող գյուղերի անուն։
- Կրկնակ թ-ով բայ՝
- փթթալ
Չորսական թ պարունակող գոյականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Չորս հատ թ տառ պարունակող գոյականներ՝
- թրթնջկաթթու
- հարթաթաթություն
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նոր բառգիրք Հայկազեան լեզուի - Վենետիկ 1836
- Ի. Հարությունյան, Հայոց գիրը - Թիֆլիս 1892
- Հ. Տաշյան, Ակնարկ մը հայ հնագրության վրա - Վենետիկ 1898
- Կ. Ղաքադարյան, Հայկական գրի սկզբնական տեսակները - Երևան 1939
- Ա. Աբրահամյան, Հայկական պալեոգրաֆիա Երևան - 1948
- Հ. Աճառյան Հայոց գրերը - Երևան 1968
- Գ. Ջահուկյան, Հայ բարբառագիտության ներածություն - Երևան 1972