Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

Էնդրյու Բայնեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Էնդրյու Բայնեմ
Andrew Bynum

Դիրքը Կենտրոնական
Համար № 33
Ի ծնե տրված անունը Էնդրյու Լի Բայնեմ
Andrew Lee Bynum
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 27, 1987 (36 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Փլեյնսբորո, Նյու Ջերսի, ԱՄՆ[1]
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հասակ 2,13 մ
Քաշ 129 կգ
Դպրոց Սոլբերի դպրոց
Սուրբ Հովսեփ
Ուեսթ Ուինդսոր-Փլեյնսբորո նորթ
համալսարան Սուրբ Հովհաննես (1997–1999)
Դրաֆթի տարի 2005 / ռաունդ` 1 / ընտր.` 10-րդ
Դրաֆթ ակումբ Լոս Անջելես Լեյքերս
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԼոս Անջելես Լեյքերս (2005–2012)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԿլիվլենդ Կավալիերս (2013-2014)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ինդիանա Փեյսերս (2014)
Մրցանակներ

Էնդրյու Լի Բայնեմ (անգլ.՝ Andrew Lee Bynum, հոկտեմբերի 27, 1985(1985-10-27), Միդլսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի նախկին բասկետբոլիստ, կենտրոնական։ Առավելապես հայտնի է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Լոս Անջելես Լեյքերս» ակումբում անցկացրած տարիներից։

Ավագ դպրոցում անցկացրած տարիներին Բայնեմն արժանացել է All-American տիտղոսին։ Բայնեմը որոշում է չհաճախել համալսարան և միանգամից մուտք է գործում 2005 թվականի NBA դրաֆթ՝ ընտրվելով «Լոս Անջելես Լեյքերսի» կողմից՝ առաջին ռաունդի 10-րդ ընտրության իրավունքով։ 2005 թվականի նոյեմբերի 2-ի դրությամբ Բայնեմը դառնում է NBA-ի պատմության ամենաերիտասարդ նորեկը (18 տարեկան և 6 օրական)։

Ստացած վնասվածքների պատճառով Բայնեմը բազմաթիվ հանդիպումներ է բաց թողնում, սակայն լիովին չապաքինված սկսում է հանդես գալ փլեյ-օֆֆներում։ Բայնեմը կարողանում է պահեստայինից դառնալ գրեթե անփոխարինելի մեկնարկային կենտրոնական։ «Լեյքերսի» կազմում Բայնեմը 2 տարի անընդմեջ՝ 2009 և 2010 թվականներին նվաճել է NBA-ի գավաթը։

Մասնագիտական կարիերայի ամենահաջող՝ 2011–12 մրցաշրջանից հետո, Բայնեմը որպես քառակողմ փոխանակման արդյունք տեղափոխվում է «Ֆիլադելֆիա Սեվնթի Սիքսերս», իսկ «Լեյքերսում» հաստատվում է Դուայթ Հովարդը։ Բայնեմը բաց է թողել ողջ 2012–13 մրցաշրջանը՝ ծնկի վնասվածքի պատճառով։

Ծանոթագրություններ

  1. «Էնդրյու Բայնեմ. վիճակագրություն, նորություններ, տեսանյութեր, հայլայթներ, նկարներ, կենսագրություն». ESPN.com. Վերցված է 2011 թ․ մարտի 25-ին.

Արտաքին հղումներ