Nothing Special   »   [go: up one dir, main page]

Jump to content

վառել

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ վառել

վանկեր՝ վա•ռել 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Փոխառություն, բայց բուն աղբյուրը հավաստված չէ։

Բայ

  1. վառվող` այրեցական նյութը կրակով (կայծով ևն) այրեցնել, բռնկեցնել, բոցավառել ◆ Փայտը՝ խարույկը վառել:
  2. վառելանյութով լցված կամ թաթախված սարքի՝ հարմարանքի այրեցական նյութը բոցավառել ◆ Ճրագը՝ վառարանը՝ մոմը վառել:
  3. ջեռուցման սարքով՝ հարմարանքով տաքացնել՝ ջեռուցել ◆ Փետ են հավաքում, վառում են օդեն Հովհաննես Թումանյան
  4. իբրև վառելանյութ օգտագործել ◆ Ձմեռները աթար են վառում ու հոտը գցում սենյակը։
  5. հրկիզել, հրդեհել, կրակ տալ ◆ Ֆաշիստական ճիվաղները վառեցին ողջ գյուղը։
  6. ջերմությամբ չորացնել, խանձել ◆ (Սատանան) փռել Է կարմիր խորշակ ու երաշտ, վառել Է ոսկի հասկերը բոլոր Եղիշե Չարենց
  7. կիզել, այրել, սաստիկ շոգով նեղել ◆ Արևը վառում Է:
  8. լուսավորության սարքը՝ հարմարանքը միացնել սնող աղբյուրին ◆ էլեկտրական լամպերը վառել:
  9. լուսավորել, լույսով՝ լուսավորությամբ ապահովել ◆ Հիմա բոլոր փողոցներում լույսեր են վառում:
  10. թրծել ◆ Պատերը ծեփած Էին դեղնակարմիր կրաքարով, որ արևից կորցրել Էր կարմիրը և նման Էր վառած կավի։ (Ակսել Բակունց)
  11. կրակի՝ ջերմության ազդեցությամբ հարկ եղածից ավելի եփել՝ խանձել՝ այրել ◆ Ճաշը՝ խորովածը՝ վառել:
  12. խարույկի վրա այրել (որպես պատիժ)
  13. ուժեղ ջերմությամբ այրել կամ մրկել ◆ Հարթուկը շորը վառեց:
  14. (փխբ․) այրող ցավ պատճառել, խաթելով՝ խոցելով՝ ծակելով սուր ցավ առաջացնել՝ պատճառել ◆ Եղինջը ձեռքերս վառեց:
  15. (փխբ․) կծու կամ շատ տաք բանով այրել ◆ Տաքդեղը բերանը վառեց:
  16. (փխբ․) հարվածելով՝ ծեծելով սուր ցավ պատճառել ◆ Փորատակը վառեցին հյուսկեն մտրակով, քթերից արյուն բերեցին։ (Հակոբ Մանանդյան)
  17. (փխբ․) հոգեկան ցավ՝ տառապանք պատճառել ◆ Քեզ իմ կարոտի կսկիծն Է վառել: (Վահան Տերյան)
  18. (փխբ․) որևէ զգացմունքով համակել՝ տոգորել, որևէ բուռն զգացմունք առաջացնել ◆ Վառի՛ր դու մեր սրտերում հուրը ազնիվ կրքերի։ Հովհաննես Հովհաննիսյան
  19. (փխբ․) տանջել, չարչարել, տանջանք պատճառել ◆ Քեզ միայն քո յարն Է վառել - քանի՞ յարեր վառել ես դու։ Եղիշե Չարենց ◆ Նիզակով, պարսատիկով ծտերին վառում Էինք: Համո Սահյան
  20. ծխելիքը (ծխախոտը, ծխամորճը, սիգարետը ևն) կպցնել
  21. քիմիական նյութով քայքայել՝ փչացնել՝ քրքրել (գործվածքը, կաշին ևն)
  22. մարմնի վրա այրվածք առաջացնել ◆ Կրակը վառել Է մաշկը։
  23. (փխբ․) խիստ զայրացնել, գրգռել ◆ Իր վարմունքով նա միշտ վառում Էր դիրեկտորին։
  24. (փխբ․) ջերմորեն դրոշմել ◆ Աստղ-աչերին համբույրներս վառեցի (Ավետիք Իսահակյան)
  25. (փխբ․) իբրև զարդ կախել՝ ամրացնել՝ գցել ◆ Մանյակ վառել կրծքին վառ Դերենիկ Դեմիրճյան
  26. (խոհր․) սալօջախը, ջեռուցիչը, թոնիրը, օջախը կրակայրիչով և այլն օգնությամբ վառել, խոհանոցային գործընթացներ իրագործելու և այլն
Հոմանիշներ
[խմբագրել]

բոցավառել, բռնկեցնել,

Արտահայտություններ
[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Սերգեյ Ավագյան, Հայերեն-անգլերեն-ռուսերեն խոհարարական բացատրական բառարան, Երևան, «ԴԱԼԼ», 2009 — 240 էջ։