ծակ
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [t͡sɑk]
Դասական ուղղագրութեամբ՝ ծակ
վանկեր՝ ծակ
Ստուգաբանություն
[խմբագրել]Ծագումն անհայտ է։
Բացատրություն
- (մսնգ․) գործվածքի ֆոնի վրա ամբողջության խախտում դուրս պրծած մանրաթելերի պատճառով
Գոյական
- (փխբ․) բանտ
- Արարատյան՝ Էվերիկ՝ անշուք տուն, հյուղ
- Էվերիկ՝ սենյակ
- պարտք
- Նոր Նախիջևան՝ երեխաների համար թխվող հաց, մեջտեղը բացվածքով
- առարկայի մի կողմից մյուսը՝ մի ծայրից մյուսը բացված անցք ◆ Դռան մեջ մի ծակ էր բացել, դուռը եծելիս այդ ծակով նայում էր։
- ճեղք, բացվածք, արանք ◆ Տան պատը խարխլել էր, քամին ծակերից ներս էր փչում։
- հագուստի պատռվածք ◆ Վերարկուի վրա մի քանի տեղ ծակեր էին բացվել։
- երկու պատկից տների պատի մեջ բացված անցք՝ հարևանների համար, դրիճակ։
- գետնի մեջ բացված անցք՝ խոռոչ ◆ Արտում բազմաթիվ ծակերի մեջ ցորենի հատիկներ էին լցվել։
- բույն, որջ ◆ Մկան ծակը տասը թումանով էիր առնում։
- (փոխաբերական) չափազանց նեղ մուտք՝ անցում՝ դուռ ◆ Նրանք խրճիթ մտան մի ծակով, որ երևի ծաղրանքով դուռ էին անվանում։ (Ժ. Օլիվիե)
- (արհամարհական) շատ փոքր կացարան՝ տուն, բույն ◆ Հինգ հոգով ապրում էին մի փոքրիկ ծակում:
- (փոխաբերական) բանտ ◆ Աբեշչիկը նրան գազանաբար ծեծելուց հետո հայտարարեց, թե նրան ծակում պիտի փտացնի։
- մարմնի զանազան գործարանների անց ◆ Քթի՝ ականջի ծակ:
- զանազան գործիքների՝ հարմարանքների՝ սարածների վրա սարքած հատուկ անցք՝ բացվածք կամ խորունկ փոսիկ՝ համապատասխան մասը մեջը մտցնելու համար ◆ Կողպեքի բանալու ծակը ինչ-որ բանով լցվել էր։
- գետնի կամ պարսպի մեջ փորված ականատ
- ամրությունների՝ դիքերի ևն դիտանցք
- տեղ, վայր, միջավայր, ծակուծուկ
- սրի՝ դաշույնի ևն հարվածից կամ գնդակից մարմնի վրա բացված խորունկ խոց կամ անցք
Ածական
- ծակված, պատռված, ճեղքված ◆ Ծակ կոշիկ՝ շալվար։
Հոմանիշներ
[խմբագրել]- անցք, խոռ, արանք, սոր, բացվածք, ճեղք, ճեղքվածք, խորշ, խոռոչ, փորվածք, ական, վտառ, ծակուծուկ
- ծակուռ
- կոթառ (կացնի, ուրագի, մուրճի)
- աղց (ասեղի)
- խռչակբերան (խռչակի)
- զնկուտի, տկլոզ (գրպանի)
- բիբ (տակառի)
- թորիծ (օղ, տախտակ հագցնելու)
- սնտու, սնկվալ, ակ (թոնրի
- խանծկալ, սրահակ (հին հրազենների)
- ռունգ, քթափող (ձիու քթի), պինչ (քթի)
- օղակ, լամբակ (կոճակի)
- կապիճ, ճանակ (մատանու)
- որջ, թաքստոց, թաքստարան, բույն (մկան)
- որմածերպ
- հրակնատ
- տե՛ս բանտ
Արտահայտություններ
[խմբագրել]- ծակ բերան - անգաղտնապահ, բացբերան
- ծակ գլուխ - մոռացկոտ
- ծակ գրպան - շռայլ
- ծակ երկաէ - հրացան
- ծակ-ծուկ - ծակուծակ
- ծակ փիլիսոփա - իմաստակ
- ծակ փիլիսոփայություն - իմաստակություն
- ծակ փող - գրոշ
- ծակը գոցել - խցել
- ծակը մտնել - պահվել
- ծակը մտցնել - բանտարկել
Թարգմանություններ | |
|
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
- Լ․ Մուղնեցյան, Մասնագիտական տերմինների բացատրական բառարան, Գյումրի, «Իմաստասեր Անանիա Շիրակացի համալսարանի տպագրություն», 2007 — 268 էջ։
Կատեգորիաներ:
- Ձայնային ֆայլերով հայերեն բառահոդվածներ
- Հայերեն բառեր
- Հայերեն մասնագիտական բառեր
- Հայերեն գոյականներ
- Հայերեն բառեր փոխաբերական իմաստով
- Արարատյան բարբառային բառեր
- Էվերիկի բարբառային բառեր
- Նոր Նախիջևանի բարբառային բառեր
- Հայերեն ածականներ
- Բառեր «Արդի հայերենի բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Մասնագիտական տերմինների բացատրական բառարան» գրքից